00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆեյսբուքյան հարցեր. արդյոք Ադրբեջանը կստորագրի պայմանագիրը

© Photo : Х / European Union Mission in ArmeniaԵՄ դիտորդ
ԵՄ դիտորդ - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2024
Բաժանորդագրվել
Երևի շատերն են խորհել այն մասին, թե ինչպես եղավ, որ Հայաստանը, որը մի տասը տարի առաջ իր հաստատուն տեղն ուներ Հարավային Կովկասում, այժմ հայտնվել է երկու քարի արանքում։
Իհարկե, շատ բան է փոխվել ընդհանրապես ողջ աշխարհում, բայց միևնույն է՝ տարածաշրջանում մեր կարգավիճակի փոփոխությունը շատ կտրուկ և արագ կատարվեց։
Սոցցանցերի օգտատերերից մեկը գրում է. «Ինչպես Մերձավոր Արևելքը, Միջին Ասիան, Արևելյան Եվրոպան, այնպես էլ Հարավային Կովկասն, անշուշտ, հայտնվել են նոր աշխարհակարգի ճարտարապետների ռազմավարական շահերի բախումների կիզակետում: Ադրբեջանը Թուրքիայի և Նիկոլի շնորհիվ ստացել է ռեգիոնալ քաղաքականության գլխավոր շահառուի կարգավիճակը: Վրաստանը գտել է կայուն և անվտանգ զարգացման տանող վերադարձի ճանապարհը, և հոկտեմբերի 26-ի ընտրություններում փորձելու է առաջիկա տարիների համար ապահովագրել իր ինքնիշխան զարգացման ակտիվները: Իսկ Հայաստանը՝ իր օտարածին ու խարխլված իշխանությունների շնորհիվ, դեռևս գտնվում է աշխարհաքաղաքական մուրճի և սալի արանքում»:
Երրորդ աշխարհամարտի մասին լուրերը խիստ չափազանցված են. բոլոր կողմերը բավարարված են ու գոհ
Եթե հիշում եք, տասնամյակներ շարունակ Ադրբեջանը համառորեն ձգտում էր, որ Մինսկի խմբի համանախագահությունում ընդգրկվի նաև իր ավագ եղբայրը՝ Թուրքիան։ Չստացվեց։ Բայց հիմա որոշ մեկնաբաններ չեն բացառում, որ թուրքերը կարող են մասնակցել հայ-ադրբեջանական սահմանի մոնիթորինգին, այն էլ՝ հենց Հայաստանի տարածքում։ Անհավանակա՞ն է թվում։ Այդ դեպքում, ներկայացնեմ «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկի վարկածը.
«Ադրբեջանի վերջին օրերի աղմուկը՝ Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության շուրջ, կարծում եմ, խիստ որոշակի նպատակներ է հետապնդում: Եթե անգամ Բաքուն չկարողանա հասնել այդ առաքելության մանդատի չեղարկմանը, ապա միանգամայն հնարավոր եմ համարում, որ նա կարողանա դրանում ապահովել Թուրքիայի «ներկայությունը»: Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման փաստաթղթերը հնարավոր համարում են դրա կազմում Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի ներկայացուցիչների ներգրավումը: Կանադայի «ներկայությունը» դրա նախադեպը ստեղծել է»:
Համաձայնե′ք, ոչ բնական իրավիճակ է ստեղծվել, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի շուրջ։ Հայկական կողմը շտապում է օր առաջ ստորագրել այն, Ադրբեջանը ոչ միայն որևէ շահագրգռություն չի ցուցադրում, այլև մկաններն է ցուցադրում։ Հայաստանցիներն արդեն չեն էլ զարմանում՝ իսկ ինչո՞ւ պիտի Բաքուն շտապի, եթե դեռ կարելի է նոր զիջումներ պոկել Երևանից։
Օգտատերերից մեկը փաստում է. «Ալիևը, ինչպես և սպասվում էր, մերժեց Փաշինյանի առաջարկը՝ ստորագրել խաղաղության պայմանագիր կոչեցյալի համաձայնեցված տարբերակը։ Դրան զուգահեռ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում զորքերի բարձր պատրաստվածության հրաման են տալիս, այդ երկրի խորհրդարանի ղեկավարը վերջին պահին հրաժարվում է հանդիպել իր հայաստանյան վիզավիի հետ։ Ակնհայտ է, որ Բաքուն չի պատրաստվում ստորագրել որևիցե փաստաթուղթ և իրեն կաշկանդել ինչ-որ թղթով այն պարագայում, երբ կարողանում է ՔՊ-ից Հայաստանի հաշվին կորզել այն, ինչ ուզում է։ Արցախը կլանեց, երրորդ պաշտպանական շրջանի դիրքերը քանդեց՝ վերցնելով չորս գյուղերը, հիմա էլ, ըստ ամենայնի, պահանջելու է Տիգրանաշենը։ Հայաստանի իշխանությունների հիվանդագին մոլուցքը՝ վերահաս աղետին ընդառաջ ամբողջ ուժով հեծանիվ քշել, վկայում է, որ այս միակողմանի զիջումն էլ է լինելու՝ «ինքնիշխանություն» պոռալով»,- գրում է սոցանցի օգտատերը։
Հաստատ չեք ժխտի. չափազանց խորհրդանշական էր այն, ինչ կատարվում էր երեքշաբթի օրը հայոց խորհրդարանում՝ ուժային կառույցների ղեկավարների զեկույցների քննարկման ժամանակ։ Հայաստանցիներից մեկը գրել է. «Ազգային ժողովում մենակ իրար դոմփելն էր պակասում։ Պետություն եմ ասել, է՜...»։ Իսկապես, հենց նիստերի դահլիճում գործադիր իշխանության ներկայացուցիչը վիրավորում ու նվաստացնում էր ժողովրդի ընտրյալներին, որոնց անմիջական պարտականությունն է գործադիր մարմինների աշխատանքի վերահսկումը։ Կարելի է համաձայնել մեկնաբաններից մեկի այս դիտարկմանը. «Աշխարհի ցանկացած պառլամենտում պատգամավորների հետ նման տոնով խոսող գործադիր մարմնի ներկայացուցիչը 5 րոպե էլ չէր մնա իր պաշտոնում, անմիջապես կհեռացնեին»։
Հանրահավաքի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2024
«Չգիտեմ՝ ինչ է պատահել, բայց կմեկնաբանեմ». ֆեյսբուքյան դատողություններ
Բայց պակաս հետաքրքիր չէր նաև ներքին գործերի նախարարի հայտնած տեղեկությունը՝ ոստիկանության 47 ծառայողներ հեռացվել են աշխատանքից թմրամիջոց օգտագործելու պատճառով։ Հայաստանցիներից մեկը զայրացած մեկնաբանում է. «Այսօր նման մարդիկ են դառնում ոստիկան, իսկ կարգին ոստիկանները՝ 5-7 տարի ոստիկանական ու իրավաբանական ակադեմիաներ սովորած մարդիկ, դուրս են գալիս համակարգից, քանի որ սպայի պատիվը հավասարեցվել է 0-ի, փալասի… Այսօր իշխանությանը պետք է միայն իր ձեռքին ծառայող բութ գործիք»,- ցավով արձանագրում է գրառման հեղինակը։
Եվ վերջում թույլ տվեք առանց մեկնաբանության ներկայացնել օգտատերերից մեկի խոհերը մեր ժամանակների և մեր իրականության մասին.
«Շատ տարօրինակ ժամանակներ ենք ապրում.
Առանց լարի հեռախոս...
Առանց բռնակ դռներ...
Առանց ուղեղի մարդիկ...
Առանց խղճի մարդանմաններ..
Անկախությանը դեմ հայրենասերներ...
Եվ վերջապես՝ արցախցիներին աստղաբաշխական թվերով վարձով տուն տվող «Արցախ փրկողներ»»...
Լրահոս
0