00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայթյուն Մոսկվայում. 6 տարեկան երեխա է տուժել

Բաժանորդագրվել
Մոսկվայի հարավ–արևմուտքում այսօր ավտոմեքենա է պայթել։ Պայթյունի հետևանքով վեց տարեկան երեխա է տուժել։ Այս մասին հայտնում է Մոսկվայի դատախազությունը։
«Պրոֆսոյուզնայա փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ավտոմեքենա է վնասվել, երեք մարդ է տուժել, այդ թվում վեցամյա տղա», – հայտնել են գերատեսչությունից։
Մոսկվայի քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել մահափորձ երկու և ավելի անձանց վրա հոդվածով։ Մի շարք փորձաքննություններ կնշանակվեն, այդ թվում պայթյունատեխնիկական։
«SHOT» տելեգրամյան ալիքի տվյալներով` ինքնաշեն պայթուցիկ սարքով փաթեթ է եղել ավտոմեքենայի վրա, որը ծածկված է եղել մանկական տակաշորով։
Ալիքի տվյալներով` հոկտեմբերի 15-ի առավոտյան մեքենային է մոտեցել դրա սեփականատերը երեխայի հետ։ Պայթյունը որոտացել է, երբ տղամարդը փորձել է հեռացնել կասկածելի փաթեթը մեքենայի վրայից։ Ալիքի տվյալներով` տղամարդը ոտքերի և ձեռքերի վնասվածք է ստացել, երեխան` գլխի։
Լրահոս
0