00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինտեր ՌԱՕ»-ն Ադրբեջանին և Վրաստանին խնդրել է ՌԴ–ի համար էլեկտրաէներգիա պահեստավորել

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցԱլեքսանդրա Պանինա
Ալեքսանդրա Պանինա - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2024
Ալեքսանդրա Պանինա
Բաժանորդագրվել
Չնայած Ղազախստանի ուղղությամբ արտահանման ավելացման ծրագրերին` դեպի Թուրքիա մատակարարումները վերսկսելու համար «Ինտեր ՌԱՕ»-ն բավարար ծավալներ չունի:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությունը 300 ՄՎտ հզորության էլեկտրաէներգիա պահեստավորելու շուրջ բանակցություններ է վարում Վրաստանի և Ադրբեջանի հետ՝ վթարային ռեժիմների դեպքում Ռուսաստան հնարավոր մատակարարումներ ապահովելու նպատակով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է ընկերության վարչության անդամ Ալեքսանդրա Պանինան։
Որոշումը կապված է էներգահամակարգում հնարավոր վթարների հետ, սակայն «Ինտեր ՌԱՕ»-ն նախատեսում է սեփական ուժերով հաղթահարել էներգասպառման հետ կապված հնարավոր խնդիրները:

«Համակարգային օպերատորի խնդրանքով մենք դիմել ենք Վրաստանին և Ադրբեջանին, որպեսզի մեզ համար 300 ՄՎտ հզորություն պահեստավորեն հնարավոր մատակարարումների իրականացման նպատակով։ Նրանք դեռ չեն պատասխանել, բայց մենք հարցում ենք արել», - պարզաբանել Է Պանինան։

Նրա խոսքով` «Ինտեր ՌԱՕ»-ն շարունակում է մինչև 300 ՄՎտ հզորության էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստան՝ օգտվելով աշնանային շրջանի բարենպաստ պայմաններից: Մատակարարումները համաձայնեցված են ՌԴ միասնական էներգետիկ համակարգի համակարգային օպերատորի հետ, սակայն ձմռան և ցրտերի վրա հասնելուն պես էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կարող է փոխվել, ինչը կհանգեցնի դրանց ծավալների վերանայման։
Բացի այդ, «Ինտեր ՌԱՕ»-ն ակնկալում է 2024 թվականի չորրորդ եռամսյակում ավելացնել Ղազախստանի ուղղությամբ էլեկտրաէներգիայի արտահանումը։ Ղազախստանը` որպես ռուսական էլեկտրաէներգիայի հիմնական գնորդ, էներգիայի սուր պակաս է ունենում և այն ձեռք է բերում առևտրային պայմանագրերով, ինչպես նաև էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի շրջանակներում։ Ալեքսանդրա Պանինան նշել է, որ պայմանավորված ձմռան գալով և եղանակային պայմանների վատթարացմամբ՝ Ղազախստանում սարքավորումների վթարայնությունը կարող է աճել, ինչը զգալիորեն կմեծացնի ռուսական էլեկտրաէներգիայի պահանջարկը:
Ընդ որում` չնայած Ղազախստանի ուղղությամբ արտահանման ավելացման ծրագրերին` «Ինտեր ՌԱՕ»-ն դեպի Թուրքիա մատակարարումները վերսկելու համար բավարար ծավալներ չունի, քանի որ Ռուսաստանի հարավում էլեկտրաէներգիայի ծավալն անբավարար է:
Լրահոս
0