00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է քաղաքապետարանը Երևանի 2806-ամյակի համերգի 15 երգի համար 70 մլն դրամ հատկացրել

© Photo : Unsplash / Bogomil MihaylovՄիկրոֆոն
Միկրոֆոն - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2024
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետի խոսքով՝ եթե տոնական համերգի կազմակերպման մասով կան քննադատություններ, ապա իրենք դա հաշվի կառնեն և մյուս միջոցառումները կազմակերպելիս ավելի ուշադիր կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Երևանի 2806-ամյակի առթիվ կայացած համերգի 15 երգի համար Երևանի քաղաքապետարանը 70 մլն դրամ գումար է հատկացրել, որը խիստ ուռճացված է և ծիծաղելի։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը։
«4,5 մլն դրամ հատկացվել է մի երգ ստեղծելու համար, իսկ տեսահոլովակի նկարահանման համար՝ 15 մլն դրամ։ Ես մշակույթի գործիչ եմ ու շատ լավ պատկերացնում եմ այս թվերը։ Ուղղակի ապշելու բան է։ Ի՞նչ չափորոշիչներով են ընտրվել այս 15 երգերը, որոնցից մեծ մասը կապ չունեն Երևանյան տոնախմբությունների հետ։ Ովքե՞ր են սրանով զբաղվել»,-ասաց Հարոյանը։
Հարոյանի խոսքով՝ 9 մլն դրամ տրվել է երգիչներին։ Նա ընդգծեց, որ պետք է ստեղծել գեղարվեստական խորհուրդ` հետագայում նման ծախսերից խուսափելու համար։
«Ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է Երևանի տոնակատարությանը երգել նման ահռելի գումարներով, այլ ոչ թե երգել մեր սիրելի քաղաքը ծաղկացնելու համար։ Բացի այդ, երգերի հեղինակներին վճարվել է 2,250 000 դրամ։ Ես երջանիկ կլինեի, եթե իմ երգը կատարվեր Երևանի օրը, և բնական է` ոչ մի գումարի ակնկալիք էլ չէի ունենա»,-ասաց նա։
Մոսկվայի տանը մեծ շուքով կնշվի Երևանի 2806-ամյակը
Հարոյանը հարց ուղղեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին` հասկանալու համար, թե ովքեր և ինչ չափորոշիչներով են ընտրել այդ երգերն ու ինչպես են հաշվարկվել այդ թվերը։
Ավինյանն էլ պատասխանեց, որ եթե Հարոյանը կոնկրետ դեպքով խնդիր է տեսնում, որ շուկայական գներից տարբերվում է, կարող է օրինակներ բերել, իրենք էլ համապատասխան ուսումնասիրություն կանցկացնեն։
«Երգերի շրջանակն ընտրվել է առաջարկը ներկայացնող ընկերության հետ համատեղ։ Ծրագիրը դեռ ամբողջությամբ ավարտին չի հասցվել։ Այս ամենի մեջ միգուցե առանձնացված 1-2 դեպքեր լինեն, որ հնարավոր է` շուկայական գինն ավելի մատչելի լիներ, բայց պետք է հասկանանք, որ մշակութային միջոցառումների սպեցիֆիկան այնպիսին է, որ որոշակի ճաշակ թելադրվում է քաղաքապետարանի կողմից»,-ասաց Ավինյանը։
Նա նաև ընդգծեց, որ եթե կան քննադատություններ, ապա իրենք դա հաշվի կառնեն և մյուս միջոցառումները կազմակերպելիս ավելի ուշադիր կլինեն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին՝ Երևանի 2806 ամյակի առթիվ, մայրաքաղաքի տարբեր վայրերում անցկացվել են տարաբնույթ միջոցառումներ։
Որքան գումար կծախսվի «Էրեբունի–Երևան» տոնակատարության համար
Լրահոս
0