https://arm.sputniknews.ru/20241015/ghazakhstanum-meknarkel-en-hajastani-mshakutajin-orery-81889047.html
Ղազախստանում մեկնարկել են Հայաստանի մշակութային օրերը
Ղազախստանում մեկնարկել են Հայաստանի մշակութային օրերը
Sputnik Արմենիա
Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությանը ներկա են եղել երկու երկրների նախագահները։ 15.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-15T21:38+0400
2024-10-15T21:38+0400
2024-10-15T21:43+0400
հայաստան
ղազախստան
մշակույթ
վահագն խաչատուրյան
կասիմ-ժոմարտ տոկաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0f/81887809_0:104:2000:1229_1920x0_80_0_0_16d5d71ea011ae892403a4ff4aa23bce.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ղազախստանի ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում կայացել է Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությունը, որին ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան հանդես են եկել ողջույնի խոսքով: Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդել է մշակութային ծրագիր:Հիշեցնենք` մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնի ճեմասրահում կբացվի Սերգեյ Փարաջանովի կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, որը պատրաստվել է Ս. Փարաջանովի թանգարանի կողմից։Հոկտեմբերի 16–ին այդ նույն թատրոնում հանդես կգա Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը։Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կցուցադրվեն նաև հայկական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0f/81887809_112:0:1889:1333_1920x0_80_0_0_d846885283b5a8d007677cbfab5db230.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ղազախստան, մշակույթ , վահագն խաչատուրյան, կասիմ-ժոմարտ տոկաև
հայաստան, ղազախստան, մշակույթ , վահագն խաչատուրյան, կասիմ-ժոմարտ տոկաև
Ղազախստանում մեկնարկել են Հայաստանի մշակութային օրերը
21:38 15.10.2024 (Թարմացված է: 21:43 15.10.2024) Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությանը ներկա են եղել երկու երկրների նախագահները։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ղազախստանի ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում կայացել է Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությունը, որին ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան հանդես են եկել ողջույնի խոսքով: Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդել է մշակութային ծրագիր:
Հիշեցնենք` մշակույթի օրերի
ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնի ճեմասրահում կբացվի Սերգեյ Փարաջանովի կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, որը պատրաստվել է Ս. Փարաջանովի թանգարանի կողմից։
Հոկտեմբերի 16–ին այդ նույն թատրոնում հանդես կգա Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը։
Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կցուցադրվեն նաև հայկական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։