https://arm.sputniknews.ru/20241015/eatm-i-parenajin-apahvovvatsutjan-makardaky-10-tarum-hasel-e-93-i-nakharar-81883481.html
ԵԱՏՄ-ի պարենային ապահովվածության մակարդակը 10 տարում հասել է 93%-ի. նախարար
ԵԱՏՄ-ի պարենային ապահովվածության մակարդակը 10 տարում հասել է 93%-ի. նախարար
Sputnik Արմենիա
Միությունը 10 տարվա ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը։ 15.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-15T19:14+0400
2024-10-15T19:14+0400
2024-10-15T19:15+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
պարեն
գոհար բարսեղյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81281200_0:0:1601:901_1920x0_80_0_0_37a4457d05e620d347b0be384de0156f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության 10 տարիների ընթացքում գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների ինքնաբավության մակարդակը հասել է 93%-ի: Այս մասին հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը Հռոմում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային համաժողովի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Նախարարը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ն ակտիվ համագործակցում է այլ ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, ՇՀԿ-ն, Աֆրիկյան միությունը և ՄԵՐԿՈՍՈւՐ-ը (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա):«10 տարվա ընթացքում միությունն ապացուցել է իր արդյունավետությունը որպես ինտեգրացիոն միավորում»,–հավելել է նա։Բարսեղյանն ընդգծել է, որ բոլոր տեսակի պարենային ապրանքների համար ամեն տարի ԵԱՏՄ-ում մշակվում են կանխատեսվող հաշվեկշիռներ, ինչը թույլ է տալիս ժամանակին տեղեկացնել բնակչությանը և ազդակներ ուղարկել բիզնեսին: Սա նաև ամրապնդում է ԵԱՏՄ երկրների դիրքերը համաշխարհային պարենային շուկայում և նպաստում սովի կրճատմանը։«Միությունն ազատ առևտրի համաձայնագրեր է կնքում տարբեր երկրների հետ, ինչը նպաստում է արտաքին շուկաներ ագրոպարենային ապրանքների արտահանման ընդլայնմանը։ Արդեն համաձայնագրեր են ստորագրվել Վիետնամի և Սերբիայի հետ, բանակցություններ են ընթանում Ինդոնեզիայի, Արաբական միացյալ էմիրությունների և Եգիպտոսի հետ, ինչն արտահանման համար նոր հնարավորություններ է բացում», - ամփոփել է Բարսեղյանը։ԵԱՏՄ-ն միջազգային տնտեսական կազմակերպություն է, որի նպատակներից է մասնակից պետությունների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմաններ ստեղծելը, ինչպես նաև առանցքային տնտեսական ոլորտներում համակարգված կամ միասնական քաղաքականություն իրականացնելը: ԵԱՏՄ-ն հիմնադրվել է 2015 թվականի հունվարի 1-ին և ընդգրկում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում արդյունաբերության ամենաբարձր աճն ունի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81281200_0:0:1421:1065_1920x0_80_0_0_583c461cd5bbc06ab4ac2ad184d629fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), պարեն, գոհար բարսեղյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), պարեն, գոհար բարսեղյան
ԵԱՏՄ-ի պարենային ապահովվածության մակարդակը 10 տարում հասել է 93%-ի. նախարար
19:14 15.10.2024 (Թարմացված է: 19:15 15.10.2024) Միությունը 10 տարվա ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության 10 տարիների ընթացքում գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների ինքնաբավության մակարդակը հասել է 93
%-ի: Այս մասին հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը Հռոմում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային համաժողովի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«ԵԱՏՄ-ի պարենային ապահովվածության մակարդակը 2014 թվականից իր վեր զգալիորեն աճել է և այսօր կազմում է 93%։ Սա նշանակում է, որ այնպիսի մթերքների պահանջարկը, ինչպիսիք են հացահատիկը, խոզի միսը, բուսական յուղը, թռչնամիսը, շաքարը, կաթն ու ձուն, ամբողջությամբ բավարարվում է ներքին արտադրության հաշվին», -ընդգծել է Բարսեղյանը։
Նախարարը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ն ակտիվ համագործակցում է այլ ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, ՇՀԿ-ն, Աֆրիկյան միությունը և ՄԵՐԿՈՍՈւՐ-ը (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա):
«10 տարվա ընթացքում միությունն ապացուցել է իր արդյունավետությունը որպես ինտեգրացիոն միավորում»,–հավելել է նա։
Բարսեղյանն ընդգծել է, որ բոլոր տեսակի պարենային ապրանքների համար ամեն տարի ԵԱՏՄ-ում մշակվում են կանխատեսվող հաշվեկշիռներ, ինչը թույլ է տալիս ժամանակին տեղեկացնել բնակչությանը և ազդակներ ուղարկել բիզնեսին: Սա նաև ամրապնդում է ԵԱՏՄ երկրների դիրքերը համաշխարհային պարենային շուկայում և նպաստում սովի կրճատմանը։
«Միությունն ազատ առևտրի համաձայնագրեր է կնքում տարբեր երկրների հետ, ինչը նպաստում է արտաքին շուկաներ ագրոպարենային ապրանքների արտահանման ընդլայնմանը։ Արդեն համաձայնագրեր են ստորագրվել Վիետնամի և Սերբիայի հետ, բանակցություններ են ընթանում Ինդոնեզիայի, Արաբական միացյալ էմիրությունների և Եգիպտոսի հետ, ինչն արտահանման համար նոր հնարավորություններ է բացում», - ամփոփել է Բարսեղյանը։
ԵԱՏՄ-ն միջազգային տնտեսական կազմակերպություն է, որի նպատակներից է մասնակից պետությունների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմաններ ստեղծելը, ինչպես նաև առանցքային տնտեսական ոլորտներում համակարգված կամ միասնական քաղաքականություն իրականացնելը: ԵԱՏՄ-ն հիմնադրվել է 2015 թվականի հունվարի 1-ին և ընդգրկում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: