00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեն Սիմոնյանը Ժնևում է իմացել ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման չեղարկման մասին

© Photo : official site of the National Assembly of RAԱլեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2024
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահը նշել է, որ հայկական կողմը վերահաստատում է երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի– Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միայն Ժնևում է իմացել, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը չեղարկվել է։ ԱԺ հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունը հայտնում է, որ Սիմոնյանն այդ մասին ասել է այսօր Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ: Նրանք անդրադարձել են հանդիպման չեղարկմանը։
«Մարտին Չունգոնգը հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված: Դրան ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ չնայած այն փաստին, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ երեք օր շարունակ շփումներ է ունեցել Ժնև այցելելու նախօրեին Դուշանբե քաղաքում անցկացված Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ, սակայն վերջինս որևէ կերպ չի ակնարկել հանդիպման չեղարկման մասին, և հայկական կողմը միայն Ժնև ժամանելուց հետո է այդ մասին իմացել կազմակերպության քարտուղարությունից»,- նշված է ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Միաժամանակ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի՝ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Սիմոնյան–Գաֆարովա հանդիպումը չեղարկվել է, ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից։
Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարների միջև հանդիպում էր կայացել մարտի 22-ին Ժնևում։ Ըստ ԱԺ մամուլի ծառայության` Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հայտարարեց, որ բավական կառուցողական հանդիպում է եղել։
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան կարճ առանձնազրույց էին ունեցել նաև մայիսին (կրկին Ժնևում)։
Լրահոս
0