00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են որոշ պետություններ հարուստ. պատասխանե՛ք այս հարցին և Նոբելյան մրցանակ կստանաք

CC BY 3.0 / MeJudice / Daron AcemogluՏարոն Աճեմօղլու
Տարոն Աճեմօղլու - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2024
Տարոն Աճեմօղլու
Բաժանորդագրվել
Հայկական ծագումով հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն տարիներ շարունակ Նոբելյան մրցանակի էր ներկայացվում և վերջապես արժանացավ այդ պարգևին երկու այլ տնտեսագետների՝ Ջեյմս Ռոբինսոնի և Սայմոն Ջոնսոնի հետ։ Այդ երեք մասնագետները փորձել են գտնել այն հարցի պատասխանը, որը երևի շատերիս է հուզում՝ ինչո՞ւ որոշ երկրներ բավական արագ հարստանում են ու բարգավաճում, այնինչ մյուսները կարծես մնում են անցյալում և չեն կարողանում դուրս գալ աղքատության ճիրաններից։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե գաղտնիքը բոլորս գիտենք, ուրեմն բոլորս էլ կարող ենք Նոբելյան մրցանակի դափնեկիր դառնալ։ Ուղղակի Աճեմօղլուն հարցազրույցներից մեկում շատ հստակ է նկարագրել անկախությունից հետո մեր երկրում ստեղծված իրավիճակը.
«Կարծում եմ` Հայաստանը գնացել է այն նույն ճանապարհով, որով ընթացել են բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները,- ասել է նա ու մանրամասնել,– Հայաստանն ունեցել է լավ կրթված աշխատանքային ռեսուրսներ, բայց թույլ հանրային ինստիտուտներ, որոնք մենաշնորհել և չարաշահել են կոռումպացված քաղաքական գործիչները։ Այդ ամենի հետևանքով դեմոկրատիան ձեր երկրում չի կայացել, իսկ պետությունը այդպես էլ չի կարողացել օգտագործել իր ողջ ներուժը»։
Այն ղեկավարը, որի օգտին քվեարկել էր թունիսցիների 70%-ը, բռնապետի է վերածվում. ծանո՞թ բան է
Կարելի է լիովին համաձայնել Նոբելյան մրցանակակրի հետ, միայն թե պարզ չէ՝ ինչո՞ւ «կոռումպացված նախկիններին» փոխարինած նորերը, որոնց ձեռքին է իշխանությունը արդեն 6 տարի շարունակ, բոլորովին չեն շտապում իրականացնել Աճեմօղլուի խորհուրդները. «Պետք է միավորել մարդկանց և ուղղել նրանց ջանքերը իսկապես անկախ, առողջ ինստիտուտների ձևավորմանը, ստեղծել արդյունավետ դատաիրավական համակարգ, որը զերծ է կոռուպցիայից և գաղափարական ճնշումներից, իսկ տնտեսական բնագավառում հավասար պայմաններ ապահովել անխտիր բոլոր քաղաքացիների համար»։
Ի դեպ, եթե լսեք հայաստանցի պաշտոնյաներին, նրանք ամեն կերպ կհամոզեն ձեզ, որ ներկա իշխանություններն ընթանում են հենց այդ ճանապարհով. անխնա պայքար են մղում կոռուպցիայի դեմ և ամեն ինչ անում են դատաիրավական համակարգի անկախությունն ապահովելու համար։
«Կոռուպցիայի դեմ պայքարի մի վտանգավոր ձև կա, որը ես անվանում եմ «չինական եղանակ»։ Դրա էությունն այն է, որ դուք հռչակում եք կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթ խնդիր, բայց հետզհետե սկսում եք կոռուպցիայի մեջ մեղադրել ձեր բոլոր հակառակորդներին և ընդդիմախոսներին։ Դուք վերահսկում եք դատարանները, որպեսզի նրանք հետապնդումների ենթարկեն ձեզ համար անցանկալի անձանց։ Այս մեթոդը ես սխալ եմ համարում երկու կարևոր պատճառով։ Նախ` այդպես դուք բացարձակապես չեք վերացնում կոռուպցիան, ընդհակառակը՝ այն բույն է դնում հենց ձեր թիմում։ Եվ երկրորդ` նման ձևով պայքարելով կոռուպցիայի դեմ` դուք ոչ թե ամրապնդում, այլ թուլացնում եք ձեր երկրի ինստիտուտները, որովհետև ինստիտուտների ուժը հենց անձնավորման բացակայության մեջ է, և դրանք չպիտի վերահսկվեն երկրի ղեկավարի կամ նրա թիմի կողմից»,- ասում է Աճեմօղլուն՝ փաստելով, որ Հայաստանի համար այս արատավոր ուղին առայժմ բաց է մնում։
Համաձայնե՛ք` աշխարհի առաջատար բուհերից մեկի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը բավական լավ ծանոթ է հայաստանյան իրականությանը։
Աճեմօղլուն ծնվել է Ստամբուլում, հայկական ընտանիքում։ Նրա հայրը՝ Գևորգը, իրավաբան էր և դասավանդում էր Ստամբուլի համալսարանում, իսկ մայրը՝ Իրման, Ստամբուլի հայկական միջնակարգ դպրոցի տնօրենն էր։ Աճեմօղլուն այն գիտնականների, նկարիչների և գրողների թվում էր, որոնք 2014 թվականին դատապարտեցին հակահայ քարոզչությունը Թուրքիայում և պահանջեցին նման նյութերը հեռացնել դպրոցական դասագրքերից։ Իշխանությունները նրան մի քանի անգամ տարբեր պաշտոններ են առաջարկել, նախկին նախագահ Աբդուլա Գյուլը 5 տարի առաջ հորդորել է դառնալ իր նորաստեղծ կուսակցության անդամ, սակայն «Hürriyet» թերթին տված հարցազրույցում տնտեսագետն ասել է. «Չեմ ուզում դառնալ բյուրոկրատական ապարատի մաս կամ մտնել քաղաքականություն»։
2018 թվականին վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ։ Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին տնտեսության վերականգնման և զարգացման հարցում։ Մոտ ժամանակներս կճշտենք այցի ժամկետը»։ Բայց Տարոն Աճեմօղլուն այդպես էլ չեկավ Հայաստան։ Եվ մեզ մնում է միայն գուշակել, թե ինչու որոշ երկրներ հարուստ ու բարգավաճ են դառնում, այնինչ մյուսները նման հաջողության չեն հասնում։
Եվրոպայի սրտում սկսվեց ընտրական թեժ աշունը. արդյոք չեզոք Ավստրիան «միջնաբերդ» կդառնա
Լրահոս
0