https://arm.sputniknews.ru/20241014/israjely-ksharunaki-ankhna-harvatsner-hascnel-libananin-ajd-tvum-bejrutin-netanjahu-81852925.html
Իսրայելը կշարունակի անխնա հարվածներ հասցնել Լիբանանին, այդ թվում` Բեյրութին. Նեթանյահու
Իսրայելը կշարունակի անխնա հարվածներ հասցնել Լիբանանին, այդ թվում` Բեյրութին. Նեթանյահու
Sputnik Արմենիա
Այս հայտարարությունը հնչել է վարչապետի` Բինյամինա քաղաքի մոտակայքում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաբազա կատարած այցի ֆոնին։ 14.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-14T21:10+0400
2024-10-14T21:10+0400
2024-10-14T21:10+0400
լիբանան
իսրայել
բեյրութ
պատերազմ
ռմբակոծություն
հզբոլլահ
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67921180_0:84:1600:984_1920x0_80_0_0_5d70033f41d94aaebdcd0800f7ed73fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը կշարունակի վճռական հարվածներ հասցնել «Հզբոլլահին» Լիբանանի ողջ տարածքով, այդ թվում` Բեյրութին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա խոսքերը, Նեթանյահուի գրասենյակին հղում կատարելով, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Այս հայտարարությունը հնչել է վարչապետի` Բինյամինա քաղաքի մոտակայքում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաբազա կատարած այցի ֆոնին, որը գրոհի էր ենթարկվել Լիբանանից արձակած անօդաչուով։ Հարձակման հետևանքով չորս զինվոր է զոհվել, տասնյակ զինվորներ տարբեր աստիճանի վիրավորում են ստացել։Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին չորս օրերին ավիահարվածներ չեն հասցրել Բեյրութին։Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով կա 11 զոհ, 48 վիրավորԻսրայելը «Հզբոլլահի» դեմ հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում՝ միաժամանակ շարունակելով օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան 2,3 հազար մարդ` ներառյալ շիա շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական:«Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: Իսրայելում ռազմական գործողության գլխավոր նպատակը երկրի հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար պայմանների ստեղծումն է, որոնք տարհանվել էին մեկ տարի առաջ «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցության համար սկսված գնդակոծությունների պատճառով:
լիբանան
իսրայել
բեյրութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67921180_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9096073aeae3055704eb1a2d2583f7bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, բեյրութ, պատերազմ, ռմբակոծություն, հզբոլլահ, բենիամին նեթանյահու
լիբանան, իսրայել, բեյրութ, պատերազմ, ռմբակոծություն, հզբոլլահ, բենիամին նեթանյահու
Իսրայելը կշարունակի անխնա հարվածներ հասցնել Լիբանանին, այդ թվում` Բեյրութին. Նեթանյահու
Այս հայտարարությունը հնչել է վարչապետի` Բինյամինա քաղաքի մոտակայքում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաբազա կատարած այցի ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը կշարունակի վճռական հարվածներ հասցնել «Հզբոլլահին» Լիբանանի ողջ տարածքով, այդ թվում` Բեյրութին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա խոսքերը, Նեթանյահուի գրասենյակին հղում կատարելով, մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Մենք շարունակելու ենք անխնա հարվածներ հասցնել «Հզբոլլահին» Լիբանանի ցանկացած շրջանում, այդ թվում՝ Բեյրութում... Մենք դա արդեն ցույց ենք տվել վերջին օրերին և կշարունակենք ցույց տալ առաջիկա օրերին»,- ընդգծել է վարչապետը։
Այս հայտարարությունը հնչել է վարչապետի` Բինյամինա քաղաքի մոտակայքում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաբազա կատարած այցի ֆոնին, որը գրոհի էր ենթարկվել Լիբանանից արձակած անօդաչուով։ Հարձակման հետևանքով չորս զինվոր է զոհվել, տասնյակ զինվորներ տարբեր աստիճանի վիրավորում են ստացել։
Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին չորս օրերին ավիահարվածներ չեն հասցրել Բեյրութին։
Իսրայելը «Հզբոլլահի» դեմ հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում՝ միաժամանակ շարունակելով օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան 2,3 հազար մարդ` ներառյալ շիա շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական:
«Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: Իսրայելում ռազմական գործողության գլխավոր նպատակը երկրի հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար պայմանների ստեղծումն է, որոնք տարհանվել էին մեկ տարի առաջ «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցության համար սկսված գնդակոծությունների պատճառով: