https://arm.sputniknews.ru/20241014/alen-simvonjany-ev-turqiaji-azgajin-mets-zhvoghvovi-nakhagahy-handipel-en-zhnevum-81848696.html
Ալեն Սիմոնյանը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը հանդիպել են Ժնևում
Ալեն Սիմոնյանը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը հանդիպել են Ժնևում
Sputnik Արմենիա
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը հրաժարվել էր հանդիպել ՀՀ ԱԺ նախագահի հետ, իսկ Թուրքիայի նրա պաշտոնակիցը` համաձայնել։ 14.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-14T19:07+0400
2024-10-14T19:07+0400
2024-10-14T19:14+0400
ալեն սիմոնյան
թուրքիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81848439_0:0:2049:1153_1920x0_80_0_0_c6519b37a364338e17c274e4e9465892.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։ Սա ՀՀ ԱԺ նախագահի և Նուման Քուրթուլմուշի առաջին հանդիպումն է։Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2022 թվականի հուլիսին Վիեննայում պայմանավորվածություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական սահմանը հատելու և բեռների ուղիղ ավիափոխադրումներ իրականացնելու հնարավորության մասին։ 2023 թվականի հունվարին Անկարան հանեց բեռների ուղիղ ավիափոխադրումների արգելքը, սակայն հարաբերությունների կարգավորման հարցը դեռ լուծված չէ2024–ի հուլիսի 30-ին Մարգարա-Ալիջան սահմանային հատվածում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Երևանն ու Անկարան պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները, որոնք թույլ կտան գործարկել Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցումը, ինչպես նաև փոխադարձաբար հեշտացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Նրանք կարևորել են առանց որևէ նախապայմանի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81848439_150:0:1898:1311_1920x0_80_0_0_e789b690169ff503b123dc93025cfbb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, թուրքիա, հայաստան
ալեն սիմոնյան, թուրքիա, հայաստան
Ալեն Սիմոնյանը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը հանդիպել են Ժնևում
19:07 14.10.2024 (Թարմացված է: 19:14 14.10.2024) Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը հրաժարվել էր հանդիպել ՀՀ ԱԺ նախագահի հետ, իսկ Թուրքիայի նրա պաշտոնակիցը` համաձայնել։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Սա ՀՀ ԱԺ նախագահի և Նուման Քուրթուլմուշի առաջին հանդիպումն է։
Ավելի վաղ
հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է, քանի որ ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել էր նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում պայմանավորվածություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական սահմանը հատելու և բեռների ուղիղ ավիափոխադրումներ իրականացնելու հնարավորության մասին։ 2023 թվականի հունվարին Անկարան հանեց բեռների ուղիղ ավիափոխադրումների արգելքը, սակայն հարաբերությունների կարգավորման հարցը դեռ լուծված չէ
2024–ի հուլիսի 30-ին Մարգարա-Ալիջան սահմանային հատվածում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։
Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Երևանն ու Անկարան պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները, որոնք թույլ կտան գործարկել Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցումը, ինչպես նաև փոխադարձաբար հեշտացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Նրանք կարևորել են առանց որևէ նախապայմանի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը: