https://arm.sputniknews.ru/20241013/turqiaji-khaghery-amn-i-rd-i-ev-chinastani-het-kaskatsner-en-tsnum-briks-i-erkrneri-mvot-81807828.html
Թուրքիայի «խաղերը» ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի հետ կասկածներ են ծնում ԲՐԻԿՍ-ի երկրների մոտ
Թուրքիայի «խաղերը» ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի հետ կասկածներ են ծնում ԲՐԻԿՍ-ի երկրների մոտ
Sputnik Արմենիա
Թերթը հանդես է գալիսհարցադրմամբ, թե ինչ է Անկարան ուզում ստանալ ԲՐԻԿՍ-ից, մի կազմակերպությունից, որը ձգտում է այլընտրանքային աշխարհակարգի ստեղծման։ 13.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-13T17:00+0400
2024-10-13T17:00+0400
2024-10-13T17:07+0400
բրիկս
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/11/77253267_0:241:2785:1808_1920x0_80_0_0_d8f27151c46a4acde1b02cba86b5d305.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Անկարայի «զիգզագները» ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններում լուրջ կասկածներ են առաջացնում ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների մոտ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է Aydınlık թերթը։Լրատվամիջոցն ընդգծում է, որ Թուրքիան կարող է ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ իր կապերը որպես լծակ օգտագործել Արևմուտքի հետ հարաբերությունները վերանայելու համար:Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել էր, որ Թուրքիան ներկայացրել է ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության հայտ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի հոկտեմբերի 22-24-ին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:Այս հարցի շուրջ Անկարայի հայտարարությունները ոչ միանշանակ են։ Էրդողանն ավելի վաղ նշել էր, որ ԲՐԻԿՍ-ին և ԱՍԵԱՆ-ին (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասուցացիա) մասնակցությունը նոր հնարավորություններ է բացում Թուրքիայի համար, հատկապես տնտեսական ոլորտում, բայց միևնույն ժամանակ ընդգծել էր, որ դա չի նշանակում հրաժարվել ՆԱՏՕ-ից: Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ եթե Թուրքիային ընդունեին ԵՄ, ապա նա համագործակցություն չէր փնտրի ԲՐԻԿՍ-ի հետ: Նման հակասական ազդանշաններն ուժեղացնում են ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների կասկածները։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է Aydınlık-ը, ԲՐԻԿՍ-ի երկրները դժվար թե ցանկանան Թուրքիային մղել դեպի Արևմուտք։2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը նախագահում է ԲՐԻԿՍ-ում։ Այս տարի կազմակերպությանը միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը Կազանում, կդառնա Ռուսաստանում երբևէ անցկացված ամենամեծ արտաքին քաղաքական իրադարձությունը:Յուրի Ուշակովի խոսքով՝ այս պահին ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցելու հետաքրքրություն են հայտնել 34 երկրներ, ինչն ընդգծում է առաջիկա գագաթնաժողովի նշանակությունը գլոբալ քաղաքականության տեսակետից: Ռուսաստանն իր նախագահությունն անցկացնում է հանուն արդարացի համաշխարհային զարգացման և անվտանգության բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո՝ կազմակերպելով ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառումներ:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/11/77253267_28:0:2759:2048_1920x0_80_0_0_ba387f722047430fce8c5139f5f512d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բրիկս, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ռուսաստան
բրիկս, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ռուսաստան
Թուրքիայի «խաղերը» ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի հետ կասկածներ են ծնում ԲՐԻԿՍ-ի երկրների մոտ
17:00 13.10.2024 (Թարմացված է: 17:07 13.10.2024) Թերթը հանդես է գալիսհարցադրմամբ, թե ինչ է Անկարան ուզում ստանալ ԲՐԻԿՍ-ից, մի կազմակերպությունից, որը ձգտում է այլընտրանքային աշխարհակարգի ստեղծման։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Անկարայի «զիգզագները» ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններում լուրջ կասկածներ են առաջացնում ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների մոտ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է Aydınlık թերթը։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ Թուրքիան կարող է ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ իր կապերը որպես լծակ օգտագործել Արևմուտքի հետ հարաբերությունները վերանայելու համար:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել էր, որ Թուրքիան ներկայացրել է ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության հայտ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի հոկտեմբերի 22-24-ին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:
Թերթը հանդես է գալիս հարցադրմամբ, թե ինչ է պետք Անկարային ԲՐԻԿՍ-ից, մի կազմակերպությունից, որը ձգտում է այլընտրանքային աշխարհակարգի ստեղծմանը։ Կդառնա՞ արդյոք Թուրքիան այդ նոր կարգն առաջ մղող երկրներից մեկը, թե կշարունակի՞ ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի նման կառույցներն օգտագործել որպես հաղթաթուղթ Արևմուտքի հետ բանակցություններում։
Այս հարցի շուրջ Անկարայի հայտարարությունները ոչ միանշանակ են։ Էրդողանն ավելի վաղ նշել էր, որ ԲՐԻԿՍ-ին և ԱՍԵԱՆ-ին (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասուցացիա) մասնակցությունը նոր հնարավորություններ է բացում Թուրքիայի համար, հատկապես տնտեսական ոլորտում, բայց միևնույն ժամանակ ընդգծել էր, որ դա չի նշանակում հրաժարվել ՆԱՏՕ-ից: Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ եթե Թուրքիային ընդունեին ԵՄ, ապա նա համագործակցություն չէր փնտրի ԲՐԻԿՍ-ի հետ: Նման հակասական ազդանշաններն ուժեղացնում են ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների կասկածները։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է Aydınlık-ը, ԲՐԻԿՍ-ի երկրները դժվար թե ցանկանան Թուրքիային մղել դեպի Արևմուտք։
2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը նախագահում է ԲՐԻԿՍ-ում։ Այս տարի կազմակերպությանը միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը Կազանում, կդառնա Ռուսաստանում երբևէ անցկացված ամենամեծ արտաքին քաղաքական իրադարձությունը:
Յուրի Ուշակովի խոսքով՝ այս պահին ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցելու հետաքրքրություն են հայտնել 34 երկրներ, ինչն ընդգծում է առաջիկա գագաթնաժողովի նշանակությունը գլոբալ քաղաքականության տեսակետից: Ռուսաստանն իր նախագահությունն անցկացնում է հանուն արդարացի համաշխարհային զարգացման և անվտանգության բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո՝ կազմակերպելով ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառումներ: