00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի համավարակը նվազեցրել է Լուսնի ջերմաստիճանը. գիտնականների եզրակացությունը

© AP Photo / Andy WongԼուսնի մակերեսը
Լուսնի մակերեսը - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2024
Լուսնի մակերեսը
Բաժանորդագրվել
Աստղաֆիզիկոսները ներկայացրել են Lunar Reconnaissance Orbiter արբանյակի հետաքրքրաշարժ տվյալները: Այն պտտվում է Լուսնի շուրջ՝ 20-ից մինչև 165 կիլոմետր բարձրությունների վրա։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Մերձլուսնային զոնդի տվյալները ցույց են տվել, որ «քովիդային լոքդաունը» ոչ միայն ազդել է երկրի շրջակա միջավայրի վրա, այլև հանգեցրել է անսպասելի տիեզերական հետևանքների, հաղորդում է naked-science.ru-ն։
Աստղաֆիզիկոսները ներկայացրել են Lunar Reconnaissance Orbiter արբանյակի հետաքրքրաշարժ տվյալները: Այն պտտվում է Լուսնի շուրջ՝ 20-ից մինչև 165 կիլոմետր բարձրությունների վրա, և գիտական սարքավորումների հավաքածուում ունի ռադիոմետր՝ ճառագայթման հզորությունը չափելու սարք, որի օգնությամբ որոշում է լուսնային մակերեսի ջերմաստիճանը։
Արբանյակի տվյալների համեմատությունը ցույց է տվել, որ Լուսնի վրա 2020 թվականի ապրիլին և մայիսին գիշերային անոմալ ցրտեր են գրանցվել. Երկրի բնական արբանյակի Արևի կողմից չլուսավորված հատվածում ջերմաստիճանը նվազել է մի քանի աստիճանով, որոշ օրերին՝ նույնիսկ գրեթե 10-ով։ Հատկանշական է, որ դա նկատվել է հենց Երկրին տեսանելի կողմում։
Երբ Լուսնի՝ մեր մոլորակին տեսանելի մոտ հատվածում գիշեր է, այն ամբողջովին չի ընկղմվում մթության մեջ: Ուշադիր ուսումնասիրելով լուսնային ամիսը՝ կարելի է նկատել, որ Լուսնի մակերևույթի մութ մասը դեռ նկատելի է։ Այս երևույթը կոչվում է մոխրային լույս: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ Երկրից արտացոլված արեգակնային լույսն ընկնում է Լուսնի վրա: Եվ պարզվում է, որ մեր մոլորակը ոչ միայն «լուսավորում» է այն, այլև նույնիսկ մի փոքր տաքացնում:
Աստղագետները դիտարկել են ջերմաստիճանը Լուսնի մի քանի վայրերում՝ Փոթորիկների օվկիանոսում, Պարզության ծովում, Անձրևների ծովում, Հանգստության ծովում և Ճգնաժամերի ծովում: Բոլոր ընտրված շրջանները տեղակայված են Լուսնի հասարակածային և միջին լայնություններում. այնտեղ արեգակնային ճառագայթումը հասնում է առավելագույնի: Պարզվել է, որ 2020 թվականի գարնանը լուսնային գիշերներն ամենուր ունեցել են նույն միտումը՝ նկատելիորեն ավելի ցուրտ է եղել։
Այս մասին պատմել են Հնդկաստանի ֆիզիկական հետազոտությունների լաբորատորիայի գիտնականները։ Իրենց հոդվածում նրանք անսովոր երևույթին տվել են անսպասելի բացատրություն՝ սա «կորոնավիրուսային լոքդաունի» հետևանք է։
Ինչպես ընդգծել են հետազոտողները, Արեգակի կողմից Երկրի մթնոլորտի տաքացումը հանգեցնում է նրան, որ մեր մոլորակն արձակում է ինֆրակարմիր ճառագայթում։ Դրա «քանակությունը» կախված է մեր օդում առկա ջերմոցային գազերի քանակից՝ որքան շատ են դրանք, այնքան Երկրից ինֆրակարմիր լույսը շատ է գալիս։
2020-ի գարունը Covid-19 համաճարակի ֆոնին առավելագույն սահմանափակումների ժամանակն էր. կրճատվել էր արդյունաբերական արտադրությունը, ինքնամեկուսացման շնորհիվ խցանումներ չեն առաջացել, և այս ամենը ժամանակավորապես նվազեցրել է մարդածին արտանետումները: Համապատասխանաբար, մթնոլորտից ինֆրակարմիր ճառագայթումն ավելի քիչ է դուրս եկել և հասել Լուսին: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ հենց դա է նվազեցրել մակերեսի տաքացումը։
Լրահոս
0