00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհրաժեշտ է իրատես լինել․ ՀՀ նախագահը՝ ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի մասին

© SputnikՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խաչատուրյանը վստահեցնում է, որ ամենօրյա և անդադար աշխատանք է իրականացվում Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Արմենպրեսին» և «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հայաստանի նախագահի կարծիքով՝ արցախահայերի վերադարձի հնարավորությունն ավելի երկարաժամկետ խնդիր է, քանի որ այս պահին ամենակարևորն անվտանգության հարցն է։ Ըստ Խաչատուրյանի, հենց դա է խնդիրը, որը խանգարում է այս պահին որևէ հարց լուծել:
Անդրադառնալով Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիներին, Խաչատուրյանը վստահեցրել է, որ նրանց ազատ արձակման խնդրի ուղղությամբ ամենօրյա և անդադար աշխատանք է իրականացվում:
«Ինչպե՞ս կստացվի, որտե՞ղ կստացվի, ի՞նչ պայմանավորվածություն ձեռք կբերվի, դրա մասին ես հիմա չեմ էլ կարող խոսել, որովհետև այդ խոսակցությունների արդյունքում մենք ինչ-որ եզրահանգման պետք է գանք և պետք է հասկականք, թե ի՞նչը պետք է հիմք հանդիսանա կամ առիթ հանդիսանա, որպեսզի Ադրբեջանը համոզվի, որ իսկապես ռազմագերիների ազատ արձակումն անհրաժեշտ է», - ասել է ՀՀ նախագահը։
Վահագն Խաչատուրյանի դիտարկմամբ՝ այն աշխատանքները, որոնք իրականացվում են իշխանության շրջանակներից դուրս, պետք է նպաստեն և համահունչ լինեն այդ աշխատանքներին, այլ ոչ թե վիճակն ավելի սրեն, որպեսզի չխանգարեն այդ ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքներին:
Հայաստան–Թուրքիա հարաբերությունները նոր փուլ են մտնում. ՀՀ նախագահ
Հավելենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ապօրինի պահվում է Բաքվի բանտում։
Լրահոս
0