00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանին Սյունիքից հեռու պահելու խնդիր է դրված. քաղտեխնոլոգ

© Photo : Facebook / Arman TatoyanՍյունիք. արխիվային լուսանկար
Սյունիք. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2024
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների մասնակի դուրսբերման պատճառների, ինչպես նաև Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացիկ փուլի մասին։
–Պարո՛ն Հակոբյան, հունվարի 1-ից ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները կդադարեն ծառայություն իրականացնել հայ-իրանական սահմանի անցակետում, ինչի մասին, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում։ Ի՞նչ եք կարծում, ինչի՞ հետ է կապված նման որոշումը, դա անվտանգության խնդիրներ չի՞ առաջացնի արդյոք։
–Անվտանգային առումով դժվար է ասել` եթե Իրանի հետ սահմանը հայ սահմանապահները պահեն` ինչ կլինի. դա մեր պրոբլեմատիկ սահմանը չէ։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, այդտեղ անվտանգային խնդիրներ չի կարող լինել, եթե շատ շահագրգիռ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական կենտրոններ չլինեն, որ պրոբլեմներ չստեղծեն։ Այստեղ խնդիրը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ,–խմբ.) փորձում է ռուսներին հնարավորինս հետ քաշել։ Նիկոլ Փաշինյանն ու իր արևմտյան ընկերները մտածում են, որ եթե միջանցքի հարց է լինելու, ապա ռուսները կարող է` մոտ լինեն այնտեղ, և ռուսներին Սյունիքից է հանում հիմնականում։ Թուրքիան, կարծում եմ, դեռ ածանցյալ է, հիմա ինքը հիմնականում ուզում է Սյունիքից հանել ռուսներին, դա է հիմնական թաքնված իմաստը սրա։
–Ի դեպ, կարելի է նկատել, որ Հայաստանի իշխանությունները խուսափում են նաև ռուսական հարթակում ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումներից, մինչդեռ արևմտյան երկրներում պատրաստակամորեն համաձայնում են: Ինչո՞վ է դա պայմանավորված։
–Կարծում եմ` ռուսական հարթակում ամենագլխավոր թեման նոյեմբերի 9–ի փաստաթղթի 9–րդ կետն է։ Առհասարակ` ՌԴ–ի համար ամենակարևորը նոյեմբերի 9–ի փաստաթղթի ոգին պահպանելն է, դրա համար իրենք միշտ ասում են, որ լուծումը միայն դրա տրամաբանության մեջ պետք է լինի։ Եվ ամենակարևորը` Փաշինյանի մոտ շատ մեծ դիսկոմֆորտ է, երբ դրվում է նոյեմբերի 9–ի փաստաթղթի 9–րդ կետի հարցը (թեպետ, իմ համոզմամբ, 9–րդ կետը լինի, թե չլինի, սա այսօր աշխարհաքաղաքական ամենակարևոր պրոբլեմային հանգույցներից մեկն է), այդ «միջին միջանցքի» գաղափարը և դա առանձին փաստաթուղթ էին լինելու։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասի` տեսականորեն դուրս է գալիս նոյեմբերի 9–ի փաստաթղթից, միևնույն է` ՌԴ–ն ասելու է` արի առանձին ստորագրենք։
–ՌԴ նախահագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ փորձել են Փաշինյան–Ալիև երկկողմ հանդիպում կազմակերպել , սակայն ինչ–որ մեկը չի համաձայնել։ Ձեր կարծիքով` ո՞վ է եղել հրաժարվողը։
–Կարծում եմ` Փաշինյանը, որովհետև նա փորձում է և՛ մեխին խփել, և՛ նալին։ Ինքը գնում է Ռուսաստան Պուտինի ծնունդին կամ մասնակցում է ԱՊՀ միջոցառմանը, բայց չի ստորագրում փաստաթղթերը։ Ինքն ուզում է ցույց տալ, որ գնաց, դիվանագիտություն խաղաց, քանի որ չէր կարող չգնալ, բայց ոչինչ չստորագրեց։ Այսինքն` Արևմուտքի հետ կամուրջները չի այրում։ Նույնն էլ Արևմուտքի հետ է անում։
–Մոսկվայում կայացած հանդիպումների շրջանակում Փաշինյանի ու Ալիևի` «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ 20-30 վայրկյան տևած այդ փոքրիկ մեկնաբանությունից ի՞նչ կարելի է ենթադրել. արդյոք երկու երկրների ղեկավարները զրույց են ունեցել պայմանագրի ստորագրման խնդրի շուրջ։
–Դժվարանում եմ ասել` խոսել են, թե ոչ, որովհետև տարբեր վարկածներ կան, այդ թվում` որ իբր եռակողմ է եղել հանդիպումը, բայց կարծում եմ` նույնիսկ կարևոր չէ` հենց այդ հանդիպման ժամանակ խոսել են, թե ոչ, որովհետև որքանով հասկանում եմ` այս պրոցեսը ինտերակտիվ ֆորմատում է լինում։ Այսինքն, եթե նույնիսկ Ալիևն ու Փաշինյանը չեն խոսում այդ թեմայով, յուրաքանչյուրի տեսակետը, կարծում եմ, հայտնի է։ Ասեմ, որ, ցավոք, ի տարբերություն ՀՀ իշխանությունների` Ադրբեջանի իշխանությունները բավականին բաց են աշխատում։ Դա գալիս է, իհարկե, իրենց կարգավիճակից, հաղթողի դիրքերից, ուժի զգացողությունից։ Դիվանագետներն ասում են, որ պատմության մեջ չի եղել նման բան, որ պայմանագիր ստորագրեն, այն էլ` խաղաղության, ու ստորագրեն այն կետերը, որոնք համաձայնեցրել են, մնացածը ասեն` հետո, որովհետև ոսկե կանոն կա` «չհամաձայնեցված է ոչինչ, մինչև չի համաձայնեցված ամեն ինչ»։ Ընդհանրապես, Փաշինյանի ոճն է այդպիսին` ինքն արհեստական օրակարգեր է մտցնում, պրոակտիվություն է ցուցաբերում, որպեսզի կարողանա ինչ-որ բանի մասին խոսել։ Նաև «խաղաղության խաչմերուկը», որը ոչ մեկին չի հետաքրքրում, ոչ մեկը լուրջ չի ընդունում, բայց ինքը թեմա ունի։ Նույնը ներքին քաղաքականության մեջ է արվում։
–Անդրադառնանք ներքաղաքական հարցերին. ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։ Քաղաքական իմաստով ի՞նչ խնդիրներ մենք ունենք ՍԴ որոշման հետ կապված։
–Քաղաքական առումով` ՍԴ–ն լեգիտիմացրեց իշխանության քաղաքական կուրսը։ Այդ կուրսն ուղղված է նրան, որպեսզի բոլոր խոչընդոտները, որոնք Ադրբեջանի կարծիքով կան խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, վերացվեն։ Ինչ պահանջ էլ դրվի, ՍԴ–ն այդ քաղաքական կուրսից բխող պահանջները բավարարելու է։ Ռիսկեր մենք գրեթե չունենք այն առումով, որ Ադրբեջանին ընդհանրապես չի հետարքրքում` մեր սահմանադրության մեջ ինչ է գրված։ Նա պատրվակ է փնտրում, որպեսզի չստորագրի որևէ փաստաթուղթ։ Ադրբեջանը 2020 թվականից այս կողմ հասկացել է, որ հարցերը լուծում են դե ֆակտո, ոչ թե պայմանագրերի շրջանակում, այլ պայմանավորվածությունների։ Այդ պայմանավորվածություններին հասնելու համար տարբեր ճնշման մեխանիզմներ են օգտագործվում և՛ բառի բուն իմաստով, և՛ դիվանագիտական խողովակներով, և՛ սպառնալիքներով։ Այսինքն` ուժի սպառնալիքով է այդ ամենը։ Ադրբեջանը ասում է` փոխի՛ր Սահմանադրությունը, ՀՀ իշխանությունը ասում է ` ես կարող եմ փոխել 2-3 տարվա ընթացքում, բայց գտել ենք իրավաբանական մոդել` ՍԴ–ի միջոցով չեղարկելու, օրինակ, այս մասը և այլն։ Այս առումով ես կարծում եմ, որ ՍԴ–ն ընդամենը դակում է այն, ինչ քաղաքական պատվեր իջեցվում է վերևից։ Բայց բառացիորեն մի քանի օր առաջ, եթե չեմ սխալվում, Ադրբեջանի ԱԳՆ–ից ասում էին, որ Ալմա Աթայի փաստաթղթում որևէ սահման նշված չէ։ Այսքան ժամանակ Ալմա Աթայի մասին էր խոսվում, հիմա պարզվեց, որ Ադրբեջանի համար դա հիմք չէ առհասարակ։ Այդ դեպքում ընդհանրապես չեմ հասկանում` երբ ՀՀ իշխանությունը ասում է` բոլոր այն կետերը, որոնք համաձայնեցված են, այնտեղ նաև ներառված է Ալմա Աթայի համաձայնագիրը կամ նրա ոգին, այդ դեպքում ուզում եմ հասկանալ` իրենք տարբեր բանակցություններ են վարո՞ւմ։ Վտանգ չկա այդտեղ, վտանգը այսօրվա ՀՀ իշխանության քաղաքական կուրսն է, որովհետև նա ինչ էլ բերեց, ՍԴ–ն դակելու է։
Միջանցքի թեման ևս կար. Պեսկովը՝ Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի հանդիպումների մասին
Լրահոս
0