00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք պարտք ենք մեր երկրպագուներին և վաղը ռևանշի ենք ձգտելու. Պետրակով

© Photo : Football Federation of ArmeniaԱլեքսանդր Պետրակով
Ալեքսանդր Պետրակով - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2024
Բաժանորդագրվել
Ֆարերյան կղզիների հավաքականի հետ հանդիպումից հետո Ալեքսանդր Պետրակովն իհարկե արդյունքից գոհ չէր, և նշեց, որ հանդիպումն անչափ լարված ստացվեց։ Ի՞նչ սպասելիքներ ունի մեր մարզիչը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ խաղից առաջ։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի–Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտք ունի հայ երկրպագուին և վաղվա խաղում ամեն ինչ անելու է ռևանշի հասնելու համար։ Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 11–ին Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրում (C լիգա, չորրորդ խումբ) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի դաշտում 2:0 հաշվով պատվեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։
«Ես ուզում եմ, որ տղաները խաղադաշտում լինեն ագրեսիվ, ինչ– որ տեղ ավելի կրքոտ ու «չար»։ Ես նույնիսկ խոսել եմ տղաների հետ դրա մասին։ Նրանք պարզապես նման չէին իրենք իրենց», - ընդգծեց մարզիչը։
Նա նշեց, որ մրցակցի հարկի տակ պարտությունը Հայաստանի հավաքականի վատ խաղի արդյունքն էր, բայց հոկտեմբերի 13–ի պատասխան խաղում ինքը հաջողության հասնելու հույս ունի։
Անդրադառնալով Ֆարերյան կղզիների թիմի հետ խաղին` Պետրակովը նշեց, որ միայն նվիրվածությունը բավարար չէր հաղթանակի հասնելու համար։
«Շատ դեպքերում չէր բավարարում անհատական վարպետությունը։ Այդ պատճառով էլ մենք ունենում ենք գոլային մի քանի պահ և չենք օգտագործում, իսկ բարձրակարգ թիմերը նման պահերը օգտագործում և պատժում են մրցակցին», - ասաց մարզիչը։
Ինչ վերաբերում է Էդուարդ Սպերցյանի բացակայությանը` Պետրակովն ասաց, որ ֆուտբոլիստը մեջքի ցավեր ուներ, և ինքն է որոշում կայացրել նրան խաղադաշտ դուրս չբերել։ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից առաջ մարզիչը նոր որոշում կկայացնի` ելնելով Սպերցյանի առողջական վիճակից։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը C լիգայի ընտրական խմբում երեք խաղերից հետո վաստակել է 4 միավոր, ու աղյուսակում ընթանում է երկրորդ տեղում։ Առաջատարը` Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, երեք միավոր ավել ունի ու խմբի առաջատարն է։ Այսինքն` մեր հաղթանակը այս մրցավեճում կհավասարեցնի թիմերի հնարավորությունները։
«Անկեղծ ասած՝ գրեթե չճանաչեցի իմ թիմին». Ալեքսանդր Պետրակով
Լրահոս
0