https://arm.sputniknews.ru/20241012/em-andamakcutjan-haraqvei-hamar-pahanjvvogh-50-hazar-stvoragrutjunic-qanisn-e-havaqvel--81791169.html
ԵՄ անդամակցության հարաքվեի համար պահանջվող 50 հազար ստորագրությունից քանի՞սն է հավաքվել
ԵՄ անդամակցության հարաքվեի համար պահանջվող 50 հազար ստորագրությունից քանի՞սն է հավաքվել
Sputnik Արմենիա
«Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար մինչև նոյեմբերի 14–ը անհրաժեշտ է 50 հազար... 12.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-12T11:03+0400
2024-10-12T11:03+0400
2024-10-12T11:05+0400
եվրամիություն
ստորագրահավաք
հանրաքվե
արտախորհրդարանական ուժեր
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600728_0:0:1600:901_1920x0_80_0_0_b736632b5e4eed0014986bf25254c3fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական միության անդամակցության հարցով հանրաքվեի կողմնակից արտախորհրդարանական ուժերը գոհ չեն արդյունքներից. պահանջվող 50 հազար ստորագրությունից դեռն ⅔–ն է հավաքվել` մոտ 33 հազար։ Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Ստորագրահավաքը սկսվել էր դեռ սեպտեմբերի 16–ից և անցկացվում է ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մյուս քաղաքներում: «Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար նախաձեռնող քաղաքական ուժերը պետք է մինչև նոյեմբերի 14–ը 50 հազար ստորագրություն հավաքեն։Ըստ լրատվամիջոցի` խորհրդարանում մերժվելու սցենարը շատ հավանական է, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն բացեիբաց հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ Իր թիմակիցների հետ փակ հանդիպման ժամանակ ևս նա խստորեն հրահանգել է՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե Հայաստանում չի կարող անցկացվել։Հիշեցնենք` հունիսի 21–ին ՀՀ Ազգային ժողովում լսումներ անցկացվեցին ԵՄ–ին անդամակցելու հայտի վերաբերյալ հանրաքվեի հարցով։ Լսումները նախաձեռնել էին արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։Այդ նպատակով նրանք նախաձեռնել են ստորագրահավաք, որի ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացված Ժողովրդավարության հայկական 3–րդ ֆորումի շրջանակում հայտարարեց՝ ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, իսկ թե ԵՄ–ն որքանով է պատրաստ դրան, այդ հարցի պատասխանն ինքը չունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600728_83:0:1506:1067_1920x0_80_0_0_c08af1b814f5d289a929600c2385f3de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, ստորագրահավաք, հանրաքվե, արտախորհրդարանական ուժեր , հայաստան
եվրամիություն, ստորագրահավաք, հանրաքվե, արտախորհրդարանական ուժեր , հայաստան
ԵՄ անդամակցության հարաքվեի համար պահանջվող 50 հազար ստորագրությունից քանի՞սն է հավաքվել
11:03 12.10.2024 (Թարմացված է: 11:05 12.10.2024) «Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար մինչև նոյեմբերի 14–ը անհրաժեշտ է 50 հազար ստորագրություն։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական միության անդամակցության հարցով հանրաքվեի կողմնակից արտախորհրդարանական ուժերը գոհ չեն արդյունքներից. պահանջվող 50 հազար ստորագրությունից դեռն ⅔–ն է հավաքվել` մոտ 33 հազար։ Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ստորագրահավաքը սկսվել էր դեռ սեպտեմբերի 16–ից և անցկացվում է ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մյուս քաղաքներում: «Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար նախաձեռնող քաղաքական ուժերը պետք է մինչև նոյեմբերի 14–ը 50 հազար ստորագրություն հավաքեն։
«Եթե նաև հաշվի առնենք, որ ԱԺ-ում մերժվելուց հետո նույն թիմով շուրջ 300 հազար ստորագրություն հավաքելու անհրաժեշտություն է լինելու, ապա սա լուրջ խնդիր է: ԱԺ–ում մերժվելուց հետո նախագիծը երկրորդ փուլով կդրվի հանրաքվեի, բայց այս անգամ արդեն 60 օրում պետք է 300 հազար քաղաքացի ստորագրի նույն պահանջի տակ»,– գրում է թերթը:
Ըստ լրատվամիջոցի` խորհրդարանում մերժվելու սցենարը շատ հավանական է, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն բացեիբաց հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ Իր թիմակիցների հետ փակ հանդիպման ժամանակ ևս նա խստորեն հրահանգել է՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե Հայաստանում չի կարող անցկացվել։
Հիշեցնենք` հունիսի 21–ին ՀՀ Ազգային ժողովում
լսումներ անցկացվեցին ԵՄ–ին անդամակցելու հայտի վերաբերյալ հանրաքվեի հարցով։ Լսումները նախաձեռնել էին արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։
Այդ նպատակով նրանք նախաձեռնել են ստորագրահավաք, որի
ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացված Ժողովրդավարության հայկական 3–րդ ֆորումի շրջանակում հայտարարեց՝ ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, իսկ թե
ԵՄ–ն որքանով է պատրաստ դրան, այդ հարցի պատասխանն ինքը չունի։