00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞րն է Գարեգին Բաղրամյանի ու Հակոբ Վարդանյանի հրաժարականների պատճառը. քաղաքագետի տեսակետը

© Sputnik / Aram NersesyanԳարեգին Բաղրամյան
Գարեգին Բաղրամյան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2024
Բաժանորդագրվել
Մամուլը երկու պաշտոնյաների հրաժարականները պայմանավորում է էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրներով, նաև այդ հարցով ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ էներգետիկ ոլորտի հետ առնչվող պաշտոնյաների հրաժարականները տեսականորեն կարող են կապված լինել ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները։
Հոկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ–ին։ Գրեթե միաժամանակ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, որը մինչ նախարարություն տեղափոխվելը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀԷՑ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»–ում։ Մամուլը երկու պաշտոնյաների հրաժարականները պայմանավորում է էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրներով, նաև այդ հարցով ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով:
«Մատակարարման որակի հետ դա չի կարող կապված լինել, որովհետև վերջին տարիների ընթացքում մատակարարման որակը չի փոխվել։ Այս խնդիրները, անջատումները, որոնք հիմա կան, մինչև հիմա էլ եղել են»,– նկատում է քաղաքագետը` մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունները։
Հրանտ Մելիքյանի կարծիքով` շատ ավելի հավանական է, որ վերոհիշյալ պաշտոնյաների հրաժարականի պատճառը ոչ թե ՀԷՑ–ի աշխատանքի որակն է, այլ էլեկտրաէներգիայի սակագինը։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
««Տաշիր» ընկրությունը պատասխանատվություն է վերցրել «Հայաստանի էլցանցերի» համար, սկսել է անել ներդրումներ, որպեսզի ցանցը բարելավի։ Բայց պարզվել է, որ հարկավոր են շատ լուրջ ներդրումներ, ինչը իր հերթին ենթադրում է սակագնի բարձրացում։ Ընկերությունն այդ պահանջով դիմել է ՀԾԿՀ։ Բայց իշխանոթւյունները ոչ մի կերպ չեն համաձայնում դրան, որովհետև փորձում են ամեն կերպ իրենց վարկանիշը բարձր պահել։ Մեծ հաշվով` նրանց չի հետաքրքրում, թե ինչ պայմանավորվածություններ կան ու ինչ որակ կունենա ծառայությունը։ Նրանց հետաքրքրում է միայն այն, որ իրենց վարկանիշը կընկնի, և իշխանություններն ամեն կերպ փորձում են դրանից խուսափել։ Սա է պատճառը, որ սակագինը չի բարձրացվում, իսկ ՀԷՑ–ը պահանջում է, որովհետև լուրջ ներդրումներ արդեն արվել են»,– արձանագրում է Միքայելյանը`հավելելով, որ այս հակասությունները տեսականորեն կարող են հրաժարականների պատճառ լինել։
Քաղաքագետը շեշտում է, որ Արևմուտքը իրականում նպատակ ունի նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը ՀՀ–ում և Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի համար միջանցք դարձնելու։ Այդ համատեքստում ակտիվորեն քննարկվում է նաև Ադրբեջանից Հայաստանին գազ ու նավթամթերք մատակարարելու հարցը, ինչը, մեր զրուցակցի համոզմամբ, շատ դժվար իրագործելի խնդիր է, քանի որ Ադրբեջանը «խաղաղության պայմանագիր» կնքելու ցանկություն չունի։
«Մենք տեսնում ենք, որ կա ցանկություն սահմանափակելու հայ–իրանական հարաբերությունները, հայ–ռուսական հարաբերությունները, և պարզ է, որ հայկական էներգետիկան այդտեղ տուժելու է»,– փաստում է քաղաքագետը։
Նա հիշեցնում է, որ ԱՄՆ–ն արդեն առարկայացնում է նաև ՀՀ ատոմային էներգետիկայի ոլորտում իր դերակատարությունն ամրապնդելու ծրագիրը, ՀՀ իշխանությունն էլ համաձայնություն է տվել մոդուլային ատոմակայան կառուցելու` ԱՄՆ–ի առաջարկին։
Ճիշտ է, դեռ պաշտոնապես չի հայտարարվել, թե որ երկիրն է ընտրված տեխնոլոգիա մատակարարողը, սակայն ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցությունները մտել են առարկայական փուլ:
«Ամեն դեպքում պարզ տեսնում ենք հայկական էներգետիկ համակարգը տարածաշրջանից տարանջատելու` ԱՄՆ–ի հետաքրքրությունը։ Այն պարզորոշ արտահայտվել է, և ՀՀ իշխանությունն էլ այդ պատվերը կատարում է»,– ասում է Հրանտ Միքայելյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ն ռազմավարական որոշում է կայացրել, որ պետք է ունենա փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Որոշման աենակարևոր հիմնավորումն, ըստ Փաշինյանի, անվտանգությունն է։ Մասնագետներն ասել են, որ մոդուլյար ատոմակայանի վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ, և, եթե մոդուլյար ատոմակայանի ներսում վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում։
Խոսելով ՀՀ էներգետիկ անկախացման ու էներգակիրների ներկրման դիվերսիֆիկացիայի մասին` Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանն ապագայում գազ կներկրի Ադրբեջանից, եթե հաջողվի հասնել խաղաղության։
«Ցուրտ ձմեռների» սպառնալիք և ռազմական օգնության խոստում. ի՞նչ է ուզում ԱՄՆ–ն Հայաստանից
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված լսումների ժամանակ ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայում «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Բաերն էլ իր ելույթում ասել էր, որ Մոսկվայի «կախվածության բեռից» ազատվելու համար «հայերը պետք է պատրաստ լինեն մի քանի ցուրտ ձմեռներ» անցկացնել: Թե ինչ նկատի ուներ «ցուրտ ձմեռներ» ասելով` Բաերը չէր մանրամասնել, փոխարենը խոստացել էր, որ Վաշինգտոնն այդ պարագայում պետք է տևական աջակցություն ցուցաբերի Հայաստանին։
Լրահոս
0