00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծխախոտի միանման փաթեթավորում. հակասություն` ՀՀ օրենքի և ԵԱՏՄ կանոնակարգերի միջև

© Sputnik / Aram NersesyanԾխախոտի փակ ցուցափեղկեր երևանյան խանութներից մեկում
Ծխախոտի փակ ցուցափեղկեր երևանյան խանութներից մեկում - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2024
Ծխախոտի փակ ցուցափեղկեր երևանյան խանութներից մեկում
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը կողմ է, որպեսզի լինեն համապատասխան փոփոխություններ, որպեսզի հակասությունները վերանան, իսկ մարդիկ էլ մոլորության մեջ չլինեն։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ծխախոտի միանման փաթեթավորման հարցում կա հակասություն ՀՀ օրենքի և ԵԱՏՄ կանոնակարգերի միջև։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
Նա հիշեցրեց, որ 2–3 տարի առաջ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով ծխախոտատուփերը մեր երկրում պետք է լինեն առանց մարկետինգային նշանների, սպիտակփաթեթավորմամբ։ Մինչդեռ, ըստ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի, տուփերի վրա պետք է լինեն հիվանդությունների, ծխելու վնասների մասին պատմող նկարներ։
Այս պահին հանրապետության գրեթե բոլոր խանութներում վաճառվում է թե՛ սպիտակ, թե ազդեցիկ վատ նկարներով, թե՛ սովորական` մարքեթինգային նշաններով ծխախոտ։
Թունյանի խոսքով` քանի որ ՀՀ օրենքը պետք է ուժի մեջ մտներ 2024 թ. հունվարի 1–ից, ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկեց մի փոքր էլ սպասել` հնարավոր է ԵԱՏՄ որոշ կանոնակարգեր փոխվեն։
«Սակայն ԵԱՏՄ–ում փոփոխություններ չեղան, կանոնակարգերը մնացին նույնը ու ստացվում է` մենք օրենքում ունենք մի պահանջ, իսկ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով մեկ այլ պահանջ է։ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն իմպերատիվ են, իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ ծխախոտի փաթեթավորումները պետք է համապատասխանեն ԵԱՏՄ պահանջներին»,– ընդգծեց նա։
Խնդիրն այն է, որ ծխախոտ ներմուծողների ապրանքը հիմնականում ԵԱՏՄ կանոնակարգերին համապատասխան է, իսկ տեղական արտադրողինը` առանց այդ նկարների է` սպիտակ տուփերով։
Թունյանի խոսքով` պատճառներից մեկն այն է, որ տեղական արտադրողներն ունեցել են ծխախոտի որոշակի խմբաքանակ, որը չեն հասցրել սպառել մինչև ԵԱՏՄ կանոնակարգերի գործարկումը։
«Հիմա մեզ էլ է հետաքրքրում` այդ քանա՞կն են մինչև հիմա սպառում, թե նորից նոր խմբաքանակ են արտադրում` սպիտակ տուփերով։ Դա խաթարում է մրցակցությունը` ներմուծողի ու տեղական արտադրողի միջև անհավասար պայմաններ են ստեղծվում։ Օրենքի խախտման համար սահմանել են տուգանքի չափ. առաջին խախտման դեպքում 400 հազար, 2–րդի դեպքում, որքան հիշում եմ, 800 հազար դրամ է։ Շատ դեպքերում տեղական արտադրողին ձեռնտու է` այդ տուգանքը վճարել ու օրենքը խախտել։ Հնարավոր է` որոշակի մի փուլի նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը խստացնենք»,– նշեց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ում սկսվել է ապրանքների QR կոդերով մակնշումը, որով երևում է դրանց հետագծելիությունը` երբ է արտադրվել, երբ է պահեստավորվել, երբ է մտել սուպերմարկետ։ Վերահսկողությունն իրականացնում են ՊԵԿ–ը կամ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
«Եթե ստուգեցին ու տեսան, որ տվյալ ապրանքն արտադրվել է, օրինակ, 2024 թվականի օգոստոսի կեսին կամ սեպտեմբերին ու տուփի վրա համապատասխան նկարները չկան, ապա դա հիմք է, որպեսզ տվյալ ընկերությանը պատասխանատվության ենթարկեն, քանի որ օրենք է խախտել։ Խնդիրն այն է` եթե ընկերությունը, օրինակ, գիտի, որ առանց այդ նկարների իր ապրանքը 10 տոկոսով ավելի է վաճառվելու, իսկ դա մի քանի միլիարդ դրամի հավելյալ շրջանառություն է, ապա իրեն ավելի ձեռնտու է 400–800 հազար դրամ տուգանվել ու շարունակել ապահովել մեծ շրջանառություն»,– նկատեց Թունյանը։
«Սխալ» սիգարետի վաճառքի քանի՞ դեպք է բացահայտվել Հայաստանում մեկուկես տարում
Պատգամավորի համար էլ է անհասկանալի` ծխախոտատուփի ո՞ր տարբերակն է առավել ձեռնտու տնտեսվարողներին, սակայն հիշում է, որ օրինակ` սպիտակ տուփերի դեպքում նրանք բողոքում էին, որ շուկա նոր մուտք գործող ընկերության համար դժվար կլինի իր արտադրանքը ներկայացնել։ Նրա խոսքով` դրան էր միտված նաև ՀՀ իշխանությունների սահմանած այն խստացումը, որի արդյունքում խանութներում ծխախոտի դարակաշարները փակվեցին։ Այդպիսով, ըստ էության, ծխախոտ գնողի ընտրության հնարավորությունը խիստ սահմանափակ դարձավ։
«Ինձ մոտ միշտ այն տպավորությունն է եղել, որ սպիտակ տուփերը տնտեսվարողի համար պիտի շատ ավելի անցանկալի լինեին, քան սարսափելի նկարներով ծխախոտատուփերը։ Իմ կարծիքով` վատ նկարներով տուփերն առավել արդյունավետ կարող են պայքարել ծխելու դեմ։ Օրինակ` իմ սեփական փորձով ասեմ` երեխաներս, այդ նկարները տեսնելով, սկսում են ինձ համոզել, որ այլևս չծխեմ»,– նշեց պատգամավորը։
Այդ իսկ պատճառով, Թունյանն այն համոզմանն է, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա (թեև այս պահին նման օրենսդրական փոփոխության որևէ նախագիծ չի ներկայացվել ԱԺ), որպեսզի և՛ տնտեսվարողը մոլորության մեջ չլինի, թե որ կանոնակարգով ի վերջո պետք է շարժվի, և՛ ծխելու դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ ու համակարգված լինի։
ԵԱՏՄ-ում պատրաստ են կրկին քննարկել ծխախոտի անդեմ տուփերի վերաբերյալ Հայաստանի առաջարկները
Լրահոս
0