00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔԿ–ի 10-րդ տարեդարձը կհամարեմ զրոյական կետ. Փաշինյանը` կառույցին նվիրված միջոցառմանը

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2024
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը վստահ է` տարիների ընթացքում ՀՀ քաղաքացու մեջ չի ներդրվել այն զգացումը, որ Հայաստանում կա արդարություն և արդարադատություն, իսկ իրենց կառավարությունը շատ ժամանակ չունի այն ներդնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ժամանակ ընդգծել է, որ կառույցի այս տարեդարձն ուզում է զրոյական կետ համարել։
«Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար` քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ինչ–որ առումով ուզում եմ համարել զրոյական կետ, բայց ոչ այն առումով, որ կատարած աշխատանքը զրոյացվում է կամ դեն է նետվում։ Զրոյական կետ է այն առումով, որ ամեն զրոյական կետից ամեն հաջորդող կետում ՀՀ քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պետք է ավելի խորանա երկրում արդարության և արդարադատության, օրենքի և օրնականության առկայության մասին»,– ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` չնայած իրենց կատարած բարեփոխումների ցիկլը անցյալ տարի է ավարտին հասցվել, միևնույն է, կառավարության կայացրած որոշումները բավարար են այս փուլում քաղաքական անելիքն ավարտված համարելու համար։
ՔՊ-ի հաջորդ «զոհը» Արգիշտի Քյարամյանն է լինելու. «Հրապարակ»
Նա իր ելույթում ընդգծել է, որ արդարության հաստատումն իրենց քաղաքական թիմի առաջնային պահանջարկներից մեկն է, բայց իր կարծիքով` այսօր չեն կարող ասել, թե ՀՀ քաղաքացին արդարության զգացում ունի։ Վստահեցրել է` իրենք էլ շատ ժամանակ չունեն ՀՀ քաղաքացիների շրջանում այդ զգացողությունը ներդնելու համար։ Փաշինյանի խոսքով` Հայաստանի բնակիչները պետք է հասկանան, որ երկրում կա արդարադատություն և չկան արտոնյալներ` լինեն նրանքնախկին, թե ներկա իշխանությունից։
Այս ամենի հետ մեկտեղ ՀՀ վարչապետը նաև շեշտել է, որ 10 տարվա ընթացքում քննչական կոմիտեն անցել է կայացման յուրօրինակ փուլ ու հաջողություններ արձանագրել։
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ իր խոսքում նշել է, որ նախորդած տարիներին տեղի ունեցող գործընթացները միանգամայն համահունչ էին նախաքննական մարմինները գործադիր իշխանության համակարգից դուրս բերելու ռազմավարական նպատակին։ ՔԿ նախագահն ընդգծել է՝ ասվածի իրագործումը հնարավոր է դարձել միայն վերջին տարիներին՝ Հայաստանում զարգացող ժողովրդավարական բարեփոխումների աննախադեպ գործընթացների արդյունքում:
ՀՀ արդարադատության նախարարն ու տեղակալն ազատվեցին պաշտոններից
© Photo : official site of the Prime Minister of RAՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը
Председатель  Следственного комитета Аргишти Кярамян выступает с речью во время торжественного мероприятия по случаю 10-летия образования Комитета (11 октября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2024
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը
«Անցնող ժամանակը վկայում է, որ միասնական քննչական մարմնի գաղափարը նպաստում է նախաքննության կազմակերպման և իրականացման սկզբունքների ու մեթոդների միասնականացմանը, քննչական ապարատի կառուցվածքի կատարելագործմանը։ Նախաքննական մարմինների համակարգի բարեփոխումների արդյունքում այսօր հանրապետությունում գործող 2 նախաքննական կառույցները՝ քննչական և հակակոռուպցիոն կոմիտեները, հետևողական աշխատանք են իրականացնում մինչդատական վարույթը դատավարական նոր կարգավորումներին համապատասխան կազմակերպելու և իրականացնելու ուղղությամբ»,– ասել է Քյարամյանը։
ՀՀ վարչապետը մի խումբ քննիչների հուշամեդալներ և շնորհակալագրեր է հանձնել իրավակարգի և օրինականության համար մղվող գործում ներդրում ունենալու համար։
Լրահոս
0