https://arm.sputniknews.ru/20241011/kaprenq-ktesnenq-rvobert-qvocharjany-iren-krkin-kalanavvorelu-masin-81736947.html
«Կապրենք, կտեսնենք»․ Ռոբերտ Քոչարյանը՝ իրեն կրկին կալանավորելու մասին
«Կապրենք, կտեսնենք»․ Ռոբերտ Քոչարյանը՝ իրեն կրկին կալանավորելու մասին
Sputnik Արմենիա
Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։ 11.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-11T11:21+0400
2024-10-11T11:21+0400
2024-10-11T11:31+0400
ռոբերտ քոչարյան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/04/65281974_0:85:1600:986_1920x0_80_0_0_e749a87e87694a4c0f887ab4f1c7eae0.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտավախություն չունի, որ իրեն կրկին կկալանավորեն։ Դատական նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան նա ասաց․ «Կապրենք, կտեսնենք»։Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանի և նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ վերաբացված քրեական գործը։Այս պահին ընթանում է այդ գործով դատական երկրորդ նիստը։ Նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։Նույն հարցը լրագրողները ուղղեցին Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և գլխավոր շտաբի նախկին պետ, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը):2021 թվականի մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչեց անվավեր և հակասահմանադրական, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: 2021 թվականի ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը ՍԴ որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածով Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ամբողջությամբ ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանց դեմ առաջադրված մեղադրանքները հիմնված էին միայն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վրա: Դատարանը որոշեց վերացնել նրանց նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցները, ինչպես նաև հանել նրանց գույքի կալանքը։Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերը նշված հոդվածով:2024 թ. սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ վճռաբեկ դատարանը բեկանել է դատավոր Աննա Դանիբեկյանի` 2021 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։Վերաբացված գործով դատական առաջին նիստը կայացել է սեպտեմբերի 23-ին, որին Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր, քանի որ, ըստ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, ծանուցված չի եղել ու այդ ժամանակ եղել է արտերկրում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/04/65281974_176:0:1600:1068_1920x0_80_0_0_1b8b283df8387fd5f10c3d52d3154e90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, դատ
«Կապրենք, կտեսնենք»․ Ռոբերտ Քոչարյանը՝ իրեն կրկին կալանավորելու մասին
11:21 11.10.2024 (Թարմացված է: 11:31 11.10.2024) Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտավախություն չունի, որ իրեն կրկին կկալանավորեն։ Դատական նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան նա ասաց․ «Կապրենք, կտեսնենք»։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանի և նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ վերաբացված քրեական գործը։
Այս պահին ընթանում է այդ գործով դատական երկրորդ նիստը։ Նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Նույն հարցը լրագրողները ուղղեցին Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։
«Իրավական առումով թվում է, թե կալանավորելու հնարավորություն չեն կարող ունենալ, բայց վերջին 6 տարիներին այնքան բան տեսանք՝ իմ գործից սկսած մինչև շատ այլ գործեր... Մենք տեսանք, որ ինչ ուզեն՝ կարող են անել այս ամենաթողության շրջանում»,-հայտարարեց նա ու հավելեց, որ դատապրոցեսից արդարություն ակնկալելը միամտություն է, առաջին հերթին հաշվի առնելով այն փաստը, որ գործը քննող դատավորը եղել է ՔՊ կուսակցության անդամ, ինչպես նաև պատգամավորի թեկնածու։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և գլխավոր շտաբի նախկին պետ, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը):
2021 թվականի մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչեց անվավեր և հակասահմանադրական, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: 2021 թվականի ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը ՍԴ որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածով Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ամբողջությամբ ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանց դեմ առաջադրված մեղադրանքները հիմնված էին միայն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վրա: Դատարանը որոշեց վերացնել նրանց նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցները, ինչպես նաև հանել նրանց գույքի կալանքը։
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերը նշված հոդվածով:
2024 թ. սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ
վճռաբեկ դատարանը բեկանել է դատավոր Աննա Դանիբեկյանի` 2021 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Վերաբացված գործով դատական առաջին նիստը կայացել է սեպտեմբերի 23-ին, որին Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր, քանի որ, ըստ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, ծանուցված չի եղել ու այդ ժամանակ եղել է արտերկրում։