https://arm.sputniknews.ru/20241011/israjeli-banaky-vochnchacrel-e-islamakan-jihadi-hramanatarin-81730013.html
Իսրայելի բանակը ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին
Իսրայելի բանակը ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին
Sputnik Արմենիա
Ավիահարված է հասցվել Թուլկարմի մերձակայքում գտնվող Նուր Շամս փախստականների ճամբարին։ 11.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-11T09:45+0400
2024-10-11T09:45+0400
2024-10-11T10:06+0400
իսրայել
գազայի հատված
հրթիռակոծություն
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68314312_0:0:1024:577_1920x0_80_0_0_1618e9ea322c44c5dd5c5a4889d84f42.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Թուլկարմ քաղաքում արմատական պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդին վերացնելու մասին։Ավիահարվածը հասցվել է Թուլկարմի մերձակայքում գտնվող Նուր Շամս փախստականների ճամբարին։Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68314312_0:0:912:683_1920x0_80_0_0_996e5c2b8c7d7a9ed41350631a31c8ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, հրթիռակոծություն, զոհ
իսրայել, գազայի հատված, հրթիռակոծություն, զոհ
Իսրայելի բանակը ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին
09:45 11.10.2024 (Թարմացված է: 10:06 11.10.2024) Ավիահարված է հասցվել Թուլկարմի մերձակայքում գտնվող Նուր Շամս փախստականների ճամբարին։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Թուլկարմ քաղաքում արմատական պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդին վերացնելու մասին։
«ՑԱԽԱԼ–ի և Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայության (ՇԱԲԱԿ) համատեղ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարված է հասցրել Թուլկարմի շրջանին և վերացրել «Իսլամական ջիհադ» ահաբեկչական ցանցի ղեկավար Մուհամմադ Աբդուլլային»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավիահարվածը հասցվել է Թուլկարմի մերձակայքում գտնվող Նուր Շամս փախստականների ճամբարին։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։