Ինչպես է անցկացվել Խաղաղ օվկիանոսում ՌԴ-ի և Չինաստանի նավերի առաջին համատեղ պարեկությունը
Ինչպես է անցկացվել Խաղաղ օվկիանոսում ՌԴ-ի և Չինաստանի նավերի առաջին համատեղ պարեկությունը
Sputnik Արմենիա
Ավարտվել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում Ռուսաստանի և Չինաստանի առափնյա պահակային նավերի առաջին համատեղ պարեկությունը։ 11.10.2024, Sputnik Արմենիա
Ռուս-չինական ծովային խումբը, որը բաղկացած է «Պետրոպավլովսկ-Կամչատսկի» և «Անադիր» սահմանապահ պահակախմբերից, ինչպես նաև ՉԺՀ առափնյա պահպանության երկու՝ «Մեյշան» և «Սյուշան» պարեկային նավերից, հատել է Ճապոնական ծովը և մտել Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասի բաց հատվածում ձկնային ռեսուրսների պահպանման և կառավարման մասին կոնվենցիայի գործողության գոտի: Այնուհետև խումբը շարունակել էշարժվել դեպի Բերինգի ծովի ջրային տարածք և դուրս եկել Չուկոտյան ծով։Պարեկության ընթացքում անցկացվել են անվտանգության սպառնալիքների հայտնաբերման և կանխարգելման, ջրի վրա կապի և փրկարարական վարժանքներ, որոնք ցուցադրել են անձնակազմերի պատրաստվածության բարձր մակարդակը:
Ավարտվել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում Ռուսաստանի և Չինաստանի առափնյա պահակային նավերի առաջին համատեղ պարեկությունը։
Ռուս-չինական ծովային խումբը, որը բաղկացած է «Պետրոպավլովսկ-Կամչատսկի» և «Անադիր» սահմանապահ պահակախմբերից, ինչպես նաև ՉԺՀ առափնյա պահպանության երկու՝ «Մեյշան» և «Սյուշան» պարեկային նավերից, հատել է Ճապոնական ծովը և մտել Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասի բաց հատվածում ձկնային ռեսուրսների պահպանման և կառավարման մասին կոնվենցիայի գործողության գոտի: Այնուհետև խումբը շարունակել էշարժվել դեպի Բերինգի ծովի ջրային տարածք և դուրս եկել Չուկոտյան ծով։
Պարեկության ընթացքում անցկացվել են անվտանգության սպառնալիքների հայտնաբերման և կանխարգելման, ջրի վրա կապի և փրկարարական վարժանքներ, որոնք ցուցադրել են անձնակազմերի պատրաստվածության բարձր մակարդակը: