https://arm.sputniknews.ru/20241011/flvorida-nahangum-miltvon-pvotvorki-zvoheri-tivy-hasel-e-16-i-81783811.html
Ֆլորիդա նահանգում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի
Ֆլորիդա նահանգում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի
Sputnik Արմենիա
Տարերքից տուժածների համար նախատեսված ժամանակավոր ապաստարանները գերլցված են, միաժամանակ հյուրանոցային համարների գները կտրուկ աճել են: 11.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-11T19:31+0400
2024-10-11T19:31+0400
2024-10-11T19:34+0400
փոթորիկ
ամն
ֆլորիդա նահանգ
զոհ
«միլթոն» փոթորիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0a/81682206_0:326:3062:2048_1920x0_80_0_0_9699b39b66b4d1d196c8c8feba71709b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ Ֆլորիդա նահանգում «Միլթոն» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 16-ի։ Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։Հոկտեմբերի 9–ին ուշ երեկոյան «Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորիդայի կենտրոնական արևմտյան ափին՝ հասնելով Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով երրորդ կատեգորիայի: Փոթորկից առաջ նահանգով մի քանի տորնադո է անցել, ինչը հանգեցրել է լրացուցիչ ավերածությունների:«Առնվազն 16 մարդ է մահացել փոթորկի հետ կապված»,-հայտնում է հեռուստաալիքը:«Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայի շուրջ 3 մլն բնակչի առանց հոսանքի է թողելՆշվում է, որ տարերքից տուժածների համար նախատեսված ժամանակավոր կացարանները լեփ-լեցուն են, ընդ որում՝ հյուրանոցային համարների գները կտրուկ աճել են: Հեռուստաալիքի տվյալներով՝ մինչև վերջերս Ֆլորիդայի շատ բենզալցակայաններ փակ էին, և բնակիչները վառելիք գտնելու հարցում դժվարությունների էին բախվում:ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 7-ին կարգադրություն է ստորագրել Ֆլորիդայում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ նահանգին մոտեցող «Միլթոնի» պատճառով, և կարգադրել է տեղի իշխանություններին դաշնային օգնություն տրամադրել: Փոթորիկը Ֆլորիդայի արևմտյան ափին ցամաք է հասել հոկտեմբերի 9–ի գիշերը։ Ըստ PowerOutage.us մշտադիտարկման պորտալի՝ տարերքի պատճառով Ֆլորիդայի գրեթե 3,4 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության:«Միլթոն» փոթորկի հասցրած վնասը գնահատել են 75 մլրդ դոլար
ամն
ֆլորիդա նահանգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0a/81682206_0:0:2732:2048_1920x0_80_0_0_aeb81556359c24b960da87baf636bfae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փոթորիկ, ամն, ֆլորիդա նահանգ, զոհ, «միլթոն» փոթորիկ
փոթորիկ, ամն, ֆլորիդա նահանգ, զոհ, «միլթոն» փոթորիկ
Ֆլորիդա նահանգում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի
19:31 11.10.2024 (Թարմացված է: 19:34 11.10.2024) Տարերքից տուժածների համար նախատեսված ժամանակավոր ապաստարանները գերլցված են, միաժամանակ հյուրանոցային համարների գները կտրուկ աճել են:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ Ֆլորիդա նահանգում «Միլթոն» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 16-ի։ Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Հոկտեմբերի 9–ին ուշ երեկոյան «Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորիդայի կենտրոնական արևմտյան ափին՝ հասնելով Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով երրորդ կատեգորիայի: Փոթորկից առաջ նահանգով մի քանի տորնադո է անցել, ինչը հանգեցրել է լրացուցիչ ավերածությունների:
«Առնվազն 16 մարդ է մահացել փոթորկի հետ կապված»,-հայտնում է հեռուստաալիքը:
Նշվում է, որ տարերքից տուժածների համար նախատեսված ժամանակավոր կացարանները լեփ-լեցուն են, ընդ որում՝ հյուրանոցային համարների գները կտրուկ աճել են: Հեռուստաալիքի տվյալներով՝ մինչև վերջերս Ֆլորիդայի շատ բենզալցակայաններ փակ էին, և բնակիչները վառելիք գտնելու հարցում դժվարությունների էին բախվում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 7-ին կարգադրություն է ստորագրել Ֆլորիդայում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ նահանգին մոտեցող «Միլթոնի» պատճառով, և կարգադրել է տեղի իշխանություններին դաշնային օգնություն տրամադրել: Փոթորիկը Ֆլորիդայի արևմտյան ափին ցամաք է հասել հոկտեմբերի 9–ի գիշերը։ Ըստ PowerOutage.us մշտադիտարկման պորտալի՝ տարերքի պատճառով Ֆլորիդայի գրեթե 3,4 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության: