00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ հետախուզությունը փոփոխություններ չի արձանագրել Իրանի միջուկային դոկտրինում

© AP Photo / Atomic Energy Organization of Iran Արաքի միջուկային ռեակտորի մոտ (Իրան)
Արաքի միջուկային ռեակտորի մոտ (Իրան) - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2024
Բաժանորդագրվել
Ավելի վաղ իրանցի խորհրդարանականների 39 հոգուց բաղկացած խումբը դիմել էր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ միջուկային զենքի մշակումը թույլ տալու կոչով։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չի չեղարկել 2003 թվականի իր ֆեթվան (աստվածաբանական եզրակացությունը - խմբ.), որն արգելում է միջուկային զենքի ստեղծումը։ Այս մասին «Reuters»-ին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում ենք, որ գերագույն առաջնորդը որոշում չի կայացրել վերսկսել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը, որը Իրանը դադարեցրել էր 2003 թվականին»,- ասել է ԱՄՆ հետախուզական գերատեսչության ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրանցի խորհրդարանականների 39 հոգուց բաղկացած խումբը դիմել էր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ միջուկային զենքի մշակումը թույլ տալու կոչով։
Իրանը տևական ժամանակ հայտարարում էր իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին, պնդելով, որ դրա նպատակը էներգետիկայի և բժշկական տեխնոլոգիաների զարգացումն է։ Իրանի և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականին կնքած միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) շրջանակում՝ Թեհրանը պարտավորվել էր պատժամիջոցների չեղարկման դիմաց էապես սահմանափակել իր միջուկային գործունեությունը։ Սակայն, 2018 թվականին, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ համաձայնագրից և պատժամիջոցները վերականգնվեցին, Իրանն աստիճանաբար կրճատեց իր պարտավորությունների կատարումը։
Վերջին տարիներին իրավիճակը սրվեց Իսրայելի մշտական ​​սպառնալիքների ֆոնին, որը Իրանի միջուկային ծրագիրը համարում է լուրջ մարտահրավեր իր անվտանգության համար։ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է ռազմական միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլ չտա Իրանին միջուկային զենք ստեղծել:
Լրահոս
0