00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադամանդ են դառնում միայն բարձր ճնշման տակ. Սախինովը` նոր գրքի և ականավոր հայերի մասին

© SputnikԷդվարդ Սախինով
Էդվարդ Սախինով - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2024
Բաժանորդագրվել
Մոտ երկու տարի է պահանջվել նյութերը հավաքելու և գիրքը նախապատրաստելու համար։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ինչպես բնության մեջ են մեծ ճնշման տակ գոյանում ադամանդները, այնպես էլ հայ ժողովուրդն է հանճարներ ծնում՝ իր պատմական ճանապարհին բազմաթիվ դժբախտություններ վերապրելով։ Այս համեմատությունն արեց հայտնի լրագրող Էդվարդ Սախինովը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ներկայացնելով հայտնի հայերի մասին իր նոր գիրքը։
Սանկտ Պետերբուրգի «Սուպեր» հրատարակչությունում լույս է տեսել Սախինովի «Հայ ժողովրդի մարդկային կապիտալը» ժողովածուն, որը պատմում է տարբեր ոլորտներում բարձունքների հասած ավելի քան 50 հայերի մասին։
«Մյուս ազգերը նման բան չունեն։ Հայերի շրջանում շատ բարձր է ականավոր անձանց տոկոսը, ընդ որում, հաճախ նրանք հաջողության են հասնում անբարենպաստ պայմաններում, ինչպես թանկարժեք քարերը, որոնք բյուրեղանում են Երկրի ընդերքում։ Մինչ օրս ամբողջ աշխարհն ապշում է, որ ղարաբաղյան միայն մեկ գյուղ ԽՍՀՄ–ին միանգամից երեք մարշալ է տվել»,- նկատեց ժողովածուի հեղինակը։
Սախինովը հավելեց նաև, որ հայտնի հայերից շատերը, որոնց անունները հիշատակվում են գրքում, հայտնի են դարձել ոչ թե Հայաստանում, այլ նրա սահմաններից դուրս, ինչը խոսում է այն մասին, որ հայերը լավ են ադապտացվում արտերկրում։ Սակայն սա նաև վկայում է այն մասին, որ հայրենիքում տաղանդավոր մարդկանց ըստ արժանվույն չեն գնահատում։ Լրագրողի կարծիքով` նման դեպքերում տեղին է հայկական «Գնա` մեռի, արի` սիրեմ» ասացվածքը։
Արդեն մի քանի տարի է, ինչ Սախինովը Yandex Dzen–ով վարում է «Հայագետ» ալիքը, որից շատ հոդվածներ տեղ են գտել նոր գրքում։ Ընդհանուր առմամբ, մոտ երկու տարի է պահանջվել նյութերը հավաքելու և գիրքը նախապատրաստելու համար։
Ի դեպ, գրքի առաջին հոդվածը նվիրված է Մեսրոպ Մաշտոցին։
«Մոլորակի կենդանի սիրտը». նշանավոր արվեստաբան Միխայիլ Կազինիկը՝ Հայաստանի մասին
«Հայերն արդեն 1600 տարի է, ինչ ունեն իրենց ազգային այբուբենը, ինչը վկայում է շատ բարձր ինտելեկտուալ մակարդակի մասին։ Համեմատության համար նշենք, որ որոշ հետխորհրդային հանրապետություններ ԽՍՀՄ փլուզումից հետո անցում կատարեցին կիրիլիցայից լատինական այբուբենին, սակայն ոչ մեկը, ոչ էլ մյուսը նրանց ազգային գիրը չէ», – ընդգծեց Սախինովը։
Նա երկրորդ հատորը հրատարակելու ցանկություն ունի, և նույնիսկ արդեն մի քանի անուն ունի աչքի առաջ, այդ թվում` կարդինալ Գրիգոր–Պետրոս Աղաջանյանն ու ԽՍՀՄ ինժեներական զորքի մարշալ Սերգեյ Ագանովը, որոնք կներկայացվեն նոր ժողովածուում։
Լրահոս
0