00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախից բռնի տեղահանված անձանցից 3431–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել

© SputnikԲռնի տեղահանված
Բռնի տեղահանված - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2024
Բաժանորդագրվել
Վերջին տվյալներով` 2023 թվականի սեպտեմբերին 115 359 անձ է բռնի տեղահանվել Արցախի Հանրապետությունից։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված 3431 անձ, հոկտեմբերի 10-ի դրությամբ, ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին Լոռիում ընթացող քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանը։
«ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, հոկտեմբերի 10-ի տվյալներով, դիմել է 5409 անձ։ ՀՀ նախագահի հրամանագրով՝ 3431 անձի (Արցախից բռնի տեղահանված, – խմբ.) շնորհվել է ՀՀ քաղաքացիություն»,– նշեց Գևորգյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել էր 4918 անձ, նրանցից 3226 անձ ստացել էր ՀՀ քաղաքացիություն։
Այսինքն՝ վերջին երկու շաբաթում դիմումների թիվն ավելացել է 491-ով, ՀՀ քաղաքացիություն ստացածների թիվը՝ 203-ով։
Ոլորտի պատասխանատուները նշում են՝ սկզբնական շրջանում ՀՀ քաղաքացիության համար դիմելիությունը բավականին ցածր էր՝ օրական 5-10-ը։
Կառավարության կողմից բնակարանային ապահովման ծրագրի մշակումից հետո դիմելիությունը բարձրացել է՝ օրական միջինը 50-80 դիմում է ստացվում։
Անտրամաբանական է և դանդաղ. նախկին նախարարը՝ արցախցիներին ՀՀ անձնագիր ու տուն տալու մասին
Հիշեցնենք, որ ծրագրին մասնակցելու համար պարտադիր պահանջ է ՀՀ քաղաքացիություն ունենալը։
Ըստ ՀՀ կառավարության հաստատած ծրագրի` պոտենցիալ շահառուները նախնական հաշվարկով 25 000 ընտանիքներ են։ Վերջնական թիվը պետք է ճշգրտվի ծրագրի իրականացման ընթացքում` ըստ ստացված դիմումների քանակի։
Ծրագրի շահառու դառնալու համար արցախցիները պետք է հայտ ներկայացնեն, որից հետո շահառու ընտանիքին պետք է հատկացվի բնակարանի գնման հավաստագիր` ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով` 3-5 մլն դրամի չափով` կախված բնակարանի կամ տան գտնվելու տարածքում գույքի շուկայական արժեքից։
ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է
Լրահոս
0