00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չկա մեղադրանք, չկա հոդված, այս գործն գցել են առաջին պատահած դատարանի գրպանը․ Քոչարյան

© PhotoՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2024
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ եթե դատավորը ունենա բավարար համարձակություն, ուղղակի կկարճի գործը։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Այն, ինչ այսօր կատարվում է դատարանում, ուղղակի աբսուրդի ժանրից է և ընդհանրապես որևէ կապ չունի իրավաբանության, արդարադատության հետ։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«3 տարի է՝ այս գործը պահել են Վճռաբեկ դատարանում, Սահմանադրական դատարանի կազմը փոխելու օպերացիան ավարտել են, որից հետո Սահմանադրական դատարանը կայացրեց շատ տարօրինակ որոշում. գործը հետ ուղարկվեց Վճռաբեկ։ Մի օպերացիա էր մշակվել, որը տևեց 3 տարի։ Դրան գումարենք այն փաստը, որ Սահմանադրական դատարանում այդ որոշմանը կողմ են քվեարկել այն մարդիկ, որոնք քվեարկելու իրավունք չեն ունեցել ։Հրանտ Թովմասյանին չեն թույլատրել մասնակցել այդ գործի քվեարկությանը, որովհետև իմ փաստաբան Արամ Օրբելյանի հետ քավոր–սանիկներ են, իսկ որ դատավորներից մեկը Սասուն Խաչատրյանի եղբայրն է, դա չի խանգարում»,– ասաց նա։
Քոչարյանն ընդգծեց, որ այսօր չկա մեղադրանք, չկա հոդված, և գործն այս վիճակում գցել են առաջին պատահած դատարանի գրպանը՝ լուծում գտնելու համար։
«Օրինական լուծում այս վիճակից ուղղակի չկա»,-ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ եթե դատավորն ունենա բավարար համարձակություն ուղղակի կկարճի այս գործը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, գլխավոր շտաբի նախկին պետ և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը):
Խնդրում եմ պարզաբանեք, թե ինչ հոդվածով եմ ես մեղադրյալ. Ռոբերտ Քոչարյան
2021 թվականի մարտին ՀՀ Սահմանադրական դատարանը նշված հոդվածը ճանաչել է անվավեր և հակասահմանադրական, որից հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Սակայն գործը վերաբացվել է 2024 թվականի սեպտեմբերին։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին առնչություն ունենալու մեջ: Այն ժամանակ նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը՝ առաջին նախագահ ԼևոնՏեր-Պետրոսյանի գլխավորությամբ, բողոքի ակցիաներ էր անցկացնում ՝ բողոքելով քվեարկության արդյունքների դեմ։ Մարտի 1-ի ցույցերը վերածվեցին զանգվածային անկարգությունների Երևանում, որի ընթացքում զոհվեց 10 մարդ:
Լրահոս
0