00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կդառնա «սև գոտի»՝ զրկվելով անվտանգության համակարգից. փորձագետ

© Sputnik / Armenuhi MkhoyanՀայ–թուրքական սահման
Հայ–թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2024
Հայ–թուրքական սահման
Բաժանորդագրվել
Քաղաքագետը նշում է, որ Հայաստանի իշխանության` եվրոպական կողմնորոշման ուղղությամբ քայլերն այդպես էլ մնում են կիսատ, և այստեղ զսպող դեր է խաղում Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա:
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երևանի` ՀԱՊԿ անվտանգության գոտուց դուրս գալու քայլերը, երբ չկան ՆԱՏՕ մտնելու երաշխիքներ և հեռանկար, կհանգեցնեն նրան, որ Հայաստանը փաստացի կդառնա «սև գոտի», որտեղ չի գործի անվտանգության որևէ համակարգ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 8-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն` 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան–Իրան և Հայաստան–Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ռուս սահմանապահների հետ համատեղ կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Իսկ Հայաստան–Իրան պետական սահմանի հսկիչ–սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։
«Այս պահին դժվար է միանշանակ տեսակետ հայտնել, քանի որ Հայաստանի գործող կառավարությունը միշտ չէ, որ առաջնորդվում է ռազմավարական որոշումներով։ Մենք տեսնում ենք, որ Արևմուտքի կողմից ճնշումներն ուժեղանում են, և ՀՀ կառավարությունը այդ ճնշումները հաշվի է առնում ու համապատասխան քայլեր անում, որոնք միշտ կիսատ են լինում», - նշեց փորձագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանի շուրջ ստեղծվել է անհեթեթ իրավիճակ, երբ Արևմուտքը բավական բարձր մակարդակով բացահայտ պահանջում է հեռացնել ռուս սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից, սակայն անվտանգության ապահովման առումով որևէ պարտավորություն չի ստանձնում: Եվ այս աբսուրդն ազդում է նաև Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականության վրա, որոնք ըստ էության քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ՝ ՆԱՏՕ-ի որևէ երաշխիքի բացակայության պայմաններում:
Փորձագետի խոսքով` եվրոպական կողմնորոշման ուղղությամբ հայկական իշխանությունների քայլերը կիսատ են մնում, և այստեղ զսպող դեր է խաղում Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա: Այսինքն՝ մի կողմից ՌԴ սահմանապահները կմնան հայ–իրանական և հայ–թուրքական սահմաններին, մյուս կողմից՝ անցակետերում վերահսկողություն կիրականացնեն ՀՀ ԱԱԾ սահմանապահները։
Ըստ Դանիելյանի` Հայաստանի կառավարության արևմտյան կողմնորոշվածությունը զսպվում է նաև Երևանի և Թեհրանի միջև տնտեսական կապերի զարգացման գործոնով։
«Բնականաբար, Արևմուտքը մտահոգված է Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցությամբ։ Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ հետաքրքրություն են հայտնում թյուրքական «Միջին միջանցքի» նկատմամբ, որը պետք է ձևավորվի Արևմուտքի և Թուրքիայի ազդեցության ներքո: Միաժամանակ Հայաստանի կառավարությունը վստահ չէ, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել իր արևմտամետ քաղաքականությունը։ Եվ արդյոք նրանք իրական աջակցություն կստանան Արևմուտքի կողմից անվտանգության առումով», - ընդգծեց քաղաքագետը։
Դանիելյանը կարծում է, որ Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններում պաշտոնական Երևանը ժամանակավոր որոշումներ է կայացնում ապագա անորոշության համատեքստում։ Նրա կարծիքով՝ գլխավոր որոշումները Հայաստանի իշխանությունները կկայացնեն հետագայում, և դա կախված կլինի աշխարհաքաղաքական գործընթացներից։ Փորձագետը վստահ է, որ եթե դրանք զարգանան հօգուտ ՌԴ-ի և Իրանի, ապա, բնականաբար, Հայաստանի կառավարությունը հերթական «շրջադարձը» կկատարի դեպի Մոսկվա։

Դանիելյանը ներկայացրեց Հայաստանի տարածքից ՌԴ զինվորականների վերջնական դուրսբերման դեպքում իրադարձությունների հետագա զարգացման իր տեսլականը: Նրա կարծիքով` Թուրքիային ոչինչ չի խանգարի, որ զորք մտցնի Հայաստան։ Այդ դեպքում Իրանն էլ, ելնելով իր ազգային շահերից, կարող է զորք մտցնել Հայաստանի հարավ։ Ու քանի որ Արևմուտքը նույնպես ակտիվացել է այստեղ, Հայաստանը կարող է դառնալ աշխարհաքաղաքական պատերազմի թատերաբեմ։

Քաղաքագետը մտավախություն ունի, որ գործող կառավարության քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կդառնա երկրորդ Սիրիա կամ Գազա:
Լրահոս
0