https://arm.sputniknews.ru/20241010/amarajin-sezvonin-haravkvovkasjan-erkatughin-aveli-shat-ughevvor-e-teghapvokhel-qan-2023-in-81678786.html
Այս ամառային սեզոնին «Հարավկովկասյան երկաթուղին» ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023-ի
Այս ամառային սեզոնին «Հարավկովկասյան երկաթուղին» ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023-ի
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 1-ից էլ գործում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: 10.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-10T10:33+0400
2024-10-10T10:33+0400
2024-10-10T10:53+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
գնացք
ուղևոր
ուղևորահոսք
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71086758_0:119:1280:839_1920x0_80_0_0_70608a69da0e741653dca488a951375d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ուղևորահոսքի 2024 թվականի ամառային սեզոնին (հունիս-սեպտեմբեր) փոխադրել է շուրջ 220 հազար ուղևոր, ինչը 2,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։Հիշեցվում է, որ ուղևորափոխադրումների ամառային սեզոնի մեկնարկն ընդհատվել է Հայաստանի հյուսիսում գարնանային վարարումների պատճառով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման հետևանքով: Դա առաջացրել է հունիսին միջազգային բեռնափոխադրումների պահանջարկի նվազում։Հոկտեմբերի 1-ից էլ միջազգային հաղորդակցությամբ գործում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։ Հեղեղումների հետևանքով որոշ ժամանակով խափանվել էր նաև երկաթուղու աշխատանքը։Երկաթուղային գիծը հիմա ավելի պաշտպանված է ջրհեղեղներից․ ՀԿԵ տնօրենը՝ վերականգնման մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71086758_0:0:1138:853_1920x0_80_0_0_835d16f46495d7b47355376f356855df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավկովկասյան երկաթուղի (հկե), գնացք, ուղևոր, ուղևորահոսք, հայաստան
հարավկովկասյան երկաթուղի (հկե), գնացք, ուղևոր, ուղևորահոսք, հայաստան
Այս ամառային սեզոնին «Հարավկովկասյան երկաթուղին» ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023-ի
10:33 10.10.2024 (Թարմացված է: 10:53 10.10.2024) Հոկտեմբերի 1-ից էլ գործում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ուղևորահոսքի 2024 թվականի ամառային սեզոնին (հունիս-սեպտեմբեր) փոխադրել է շուրջ 220 հազար ուղևոր, ինչը 2,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
«Միջազգային հաղորդակցությունում Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով տեղափոխվել է 29 500 ուղևոր: Նույն ժամանակահատվածում մերձքաղաքային երթևեկությամբ փոխադրվել է 190400 ուղևոր: Երևան-Շորժա-Երևան սեզոնային էլեկտրագնացքի ծառայություններից օգտվել է 7600 ուղևոր»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցվում է, որ ուղևորափոխադրումների ամառային սեզոնի մեկնարկն ընդհատվել է Հայաստանի հյուսիսում գարնանային վարարումների պատճառով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման հետևանքով: Դա առաջացրել է հունիսին միջազգային բեռնափոխադրումների պահանջարկի նվազում։
Հոկտեմբերի 1-ից էլ միջազգային հաղորդակցությամբ գործում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի
վարարման հետևանքով
4 մարդ է մահացել։ Հեղեղումների հետևանքով որոշ ժամանակով խափանվել էր նաև երկաթուղու աշխատանքը։