00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցԱրբիտրաժային դատարան
Արբիտրաժային դատարան - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2024
Բաժանորդագրվել
Միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ թեև հայցերի բովանդակությունը գաղտնազերծված չէ, բայց Ադրբեջանը տարբեր պաշտոնական հայտարարություններ է արել` բացահայտելով հայցերի ոչ միայն բովանդակությունը, այլև իրավական հիմքերը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Sputnik Արմենիային այս մասին հայտնել է միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանը։
«Տվյալ գործերի շրջանակներում արդեն նշանակվել են արբիտրաժային տրիբունալներ։ Այսինքն` կողմերը նշանակել են իրենց արբիտորներին, ունեն նախագահող։ Երկու գործերով առաջին նիստերն արդեն տեղի են ունեցել։ Երկու գործերով էլ տրիբունալներն ընդունել են ընթացակարգերը, արբիտրաժային կանոնները` ինչպես է գործը ընթանալու, ինչպես են քննվելու վարույթները, ապացույցները, ինչպես են ներկայացվելու վկաների ցուցմունքները, փորձագետների եզրակացությունները և այլն։ Երկու գործերը ներկայում ընթանում են»,– հայտնել է մեր զրուցակիցը` հավելելով, որ ըստ հաստատված ժամանակացույցի` գործերը պետք է ավարտվեն 2027թ–ի սկզբում։
Հայցադիմումները, Սարգիս Գրիգորյանի խոսքով, դեռ գաղտնազերծված չեն։ Հայաստանը դրանց վերաբերյալ հրապարակային հայտարարություն չի արել։ Մինչդեռ Ադրբեջանը տարբեր առիթներով արդեն մի քանի պաշտոնական հայտարարություն է տարածել` նշելով, որ նպատակ ունի ՀՀ–ին պատասխանատվության ենթարկել ԼՂ–ում շրջակա միջավայրի և կենսաբազմազաության ոչնչացման համար։
Գրիգորյանի խոսքով` առաջին հայցը, որը ներկայացվել է 2023թ–ի հունվարին Վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում է։
Ադրբեջանի պահանջներն անհիմն են. Հայաստանը՝ արբիտրաժային գործընթացի մասին
«Սա, իհարկե, անհեթեթություն է։ Բայց Ադրբեջանը նաև հայտարարել է, որ 2020թ–ի պատերազմից հետո շրջակա միջավայրի ոչնչացման ապացույցներ է հավաքել։ Այսինքն, ըստ էության հայտարարել է, որ իր միջպետական հայցը հիմնված է 2020թ–ի պատերազմից հետո ձեռք բերված ապացույցների վրա»,– նշում է Գրիգորյանը` հավելելով, որ այս համատեքստում ՀՀ–ի պաշտպանության գործիքներից մեկը պետք է լինի այն փաստը, որ հենց Ադրբեջանն է շրջակա միջավայրին վնաս հասցրել ` պատերազմի արդյունքում ոնչացնելով բնությունը։ Բայց սա առայժմ զուտ մասնագիտական կարծիք է, քանի որ Ադրբեջանի հայցի վերաբերյալ ՀՀ–ի պաշտոնական դիրքորոշումը դեռ հայտնի չէ։
Գրիգորյանի տեղեկություններով` Ադրբեջանը որպես ապացույց մեջբերել է նաև ՄԱԿ–ի 2022թ–ի զեկույցը` ցույց տալու` իբր Հայաստանը անտառահատումներ է իրականացրել։
«Ադրբեջանը մատնանշում է Արցախի 3 տարածքներ. «Դամաղլի 1» հանքավայրը, որը, ես ենթադրում եմ, Դրմբոնն է, Լաչինի «Գալաչա» ՀԷԿ–ը և Չարդախլիի հանքավայրը, որը, ենթադրում եմ, Կաշենն է, որն իրենց կարծիքով` ՄԱԿ–ը դատապարտել է, թե Հայաստանն այս հանքավայրերը շահագործելով` վնաս է պատճառել ԼՂ–ի շրջակա միջավայրին։ Նաև ասվում է, որ ՀՀ–ի հանքարդյունաբերության զարգացումը տարածաշրջանում առաջացրել է գետերի կենսամիջավայրի, ջրի, հողի քիմիական աղտոտում»,– ներկայացրեց Գրիգորյանը։
Ընդ որում, նրա պնդմամբ, այս հայցով Ադրբեջանը գնացել է աննախադեպ քայլի` գնահատելով շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը և այն ներկայացնելով միջազգային արբիտրաժային դատարանին` որպես պահանջ։ Մինչդեռ միջազգային իրավունքում նման նախադեպ գոյություն չունի։
Ապրիլին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ կանցկացվեն ՄԱԿ–ի դատարանում. Կիրակոսյան
Ադրբեջանի հաշվարկած վնասի և ՀՀ–ից պահանջած փոխհատուցման մասին տեղեկությունն առայժմ գաղտնի է։ Սարգիս Գրիգորյանը չի բացառում, որ այն կներկայացվի գործի քննության ավարտին` միջազգային ինչ–որ փորձագիտական գնահատականի հիման վրա։
Երկրորդ հայցը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան Ադրբեջանը ներկայացրել է 2023-ի փետրվարին` Եվրոպական էներգետիկ խարտիայի համաձայնագրի շրջանակներում ։ Դրանում, ըստ Սարգիս Գրիգորյանի, Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն իրեն թույլ չի տվել օգտագործել տարածաշրջանում առկա հիդրո, քամու և արևային էլեկտրաէներգիայի ռեսուրսները, վնասել է էներգետիկ տարանցման գոյություն ունեցող օբյեկտները` ինչպիսին է Եվլախը Նախիջևանին միացնող գազատարը։
«Այսինքն` Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը սահմանափակում է տվյալ համաձայնագրի դրույթը, որի շրջանակներում Ադրբեջանն իրավունք ուներ գազատար անցկացնելու Նախիջևանի և Եվլախի միջև»,– պարզաբանում է փորձագետը` տեսակետ հայտնելով, որ Հայաստանը կարող է որպես հակընդդեմ հայց ներկայցնել Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող գազատարը փակելու փաստը, նաև ընդդատության հարց բարձրացնել այն հիմքով, որ Արցախի Հանրապետությունը տվյալ միջազգային կոնվենցիաները չի վավերացրել, բացի այդ, Հայաստանը չի կարող պատասխանող կողմ լինել, քանի որ չի ճանաչել Արցախի Հանրապետությունը։
«Տվյալ դեպքում մենք ունենք իրավական առավելություն, և, օգտագործելով միջազգային իրավունքի գործիքներ, կարծում եմ` ոչ միայն կարելի է ջարդել ամբողջ հայցը, այլև զրկել տրիբունալներին իրենց ընդդատությունից ի սկզբանե` չթողնել, որ տրիբունալները գնան առաջ, մերժել ընդդատությունն ու դրանով ամբողջ գործը կկարճվի»,– առաջարկում է փորձագետը։
Նա կարծում է, որ գործի ընթացքը կապված է նրանից, թե ինչպես կձևավորի իր պաշտպանությունը տվյալ գործերում ՀՀ կառավարությունը։
ՀՀ–ն մտահոգված է. Ադրբեջանի բարձրացրած հարցերը կապ չունեն Բեռնի կոնվենցիայի նպատակի հետ
Լրահոս
0