https://arm.sputniknews.ru/20241009/stepanavancu-marminy-3-amis-anc-hajtnabervel-e-4-andz-kalanavvorvel-e-81649229.html
Սպանված ստեփանավանցու մարմինը հայտնաբերվել է 3 ամիս անց. 4 անձ կալանավորվել է
Սպանված ստեփանավանցու մարմինը հայտնաբերվել է 3 ամիս անց. 4 անձ կալանավորվել է
Sputnik Արմենիա
Երկու տղամարդու մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով, որը կատարվել է մի խումբ մարդկանց կողմից, իսկ անչափահասին` միայն սպանության։ 09.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-09T16:47+0400
2024-10-09T16:47+0400
2024-10-09T16:52+0400
սպանություն
ստեփանավան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81647035_0:89:1288:813_1920x0_80_0_0_1f4ea76c677ff29cb1298aa9ff8a6f3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Տևական ժամանակ փնտրվող ստեփանավանցու մարմինը 3 ամիս անց հայտնաբերվել է և դեպքի առնչությամբ 4 անձ` այդ թվում անչափահաս, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել 2024 թ. հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը` Լոռու մարզի Լոռի բերդ համայնքում։Նշված անձանցից 3-ին մեղադրանք է ներկայացվել սպանության հոդվածով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, իսկ անչափահաս անձին` սպանության։ Բոլորը կալանավորված են։Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81647035_43:0:1243:900_1920x0_80_0_0_fc0a4e89d3c08bfd95eb24bf6d0b15e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, ստեփանավան, հհ քննչական կոմիտե
սպանություն, ստեփանավան, հհ քննչական կոմիտե
Սպանված ստեփանավանցու մարմինը հայտնաբերվել է 3 ամիս անց. 4 անձ կալանավորվել է
16:47 09.10.2024 (Թարմացված է: 16:52 09.10.2024) Երկու տղամարդու մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով, որը կատարվել է մի խումբ մարդկանց կողմից, իսկ անչափահասին` միայն սպանության։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Տևական ժամանակ փնտրվող ստեփանավանցու մարմինը 3 ամիս անց հայտնաբերվել է և դեպքի առնչությամբ 4 անձ` այդ թվում անչափահաս, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել 2024 թ. հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը` Լոռու մարզի Լոռի բերդ համայնքում։
«Քննությունը պարզել է, որ 5 անձ, այդ թվում 1 անչափահաս և վերջինիս եղբայրը, եղել են Լոռի բերդ բնակավայրի տներից մեկում, անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, ինչի արդյունքում սպանել են Ստեփանավանի բնակիչ Հ. Մաղաքյանին, ապա վերջինիս դին «Opel Vectra» մակնիշի մեքենայով տեղափոխել և թաքցրել այլ վայրում։ Պարզվել է նաև, որ դիակը տեղափոխել են Ստեփանավան քաղաքի մոտակա դաշտավայր, որտեղ հրկիզել են այն և թաղել։ Դիակը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշված անձանցից 3-ին մեղադրանք է ներկայացվել սպանության հոդվածով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, իսկ անչափահաս անձին` սպանության։ Բոլորը կալանավորված են։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։