00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոտ 50 ֆուտբոլային թիմ` փոքրիկ Ֆարերյան կղզիներում. Հայաստանի հավաքականի մրցակցի ֆենոմենը

© Photo : official site of the Faroe Islands national football teamՖարերյան կղզիների հավաքականը
Ֆարերյան կղզիների հավաքականը - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2024
Բաժանորդագրվել
Ազգային հավաքականների մակարդակով Հայաստանի ֆուտբոլի և Ֆարերյան կղզիների հավաքականները մրցելու են առաջին անգամ։ Առաջին հայացքից թվում է, որ մեր թիմին հեշտ հաղթանակ է սպասվում, բայց ֆարերների ընտրանուն հաղթելը, այն էլ մրցակցի հարկի տակ` շատ դժվար գործ է։
Ազգերի լիգայի խաղարկությունում վաղը` հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականի մրցակիցը` Ֆարերյան կղզիների հավաքականը, համառ մրցակից է։ Նրա մասին գոնե Հայաստանում քիչ բան է հայտնի։ Եկեք ծանոթանանք մեր առաջիկա մրցակցի հետ։
Ֆարերյան կղզիները Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի 18 կղզիներից բաղկացած երկիր է, որը գտնվում է Նորվեգիայի, Իսլանդիայի և Շոտլանդիայի միջև: Այս երկրի բնակչությունը մոտավորապես 50000 մարդ է։ Ֆարերյան կղզիներն անկախ երկիր չէ, այլ ինքնավար շրջան են Դանիայի Թագավորության կազմում։ Երկրի մշակույթը սերտորեն կապված է ծովի հետ, ձկնորսությունն ու նավագնացությունը առանցքային դեր են խաղում տնտեսության և առօրյա կյանքում։ Բայց այստեղ ամենասիրված և տարածված մարզաձևը ֆուտբոլն է։
Ֆարերյան կղզիներում ֆուտբոլն ամենահայտնի սպորտաձևն է և ազգային մշակույթի կարևոր մասնիկը: Երկրի ֆուտբոլային ասոցիացիան (FSF) հիմնադրվել է 1979 թվականին և 1988 թվականից հանդիսանում է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի անդամ։
Ֆարերյան կղզիներում գործում են ֆուտբոլային մի քանի լիգաներ։ Պրեմիեր լիգայում հանդես են գալիս 10, առաջին լիգայում նույնպես 10 թիմեր։ Երկրորդ լիգայում մրցում են 12 թիմեր, բացի այդ գործում է նաև սիրողական լիգա, որտեղ հանդես են գալիս 27 հավաքականներ։ 50 հազար բնակչություն ունեցող երկրի համար սա շատ տպավորիչ արդյունք է։
Վերջին տարիներին Ֆարերյան կղզիները բավականին մեծ ներդրումներ են կատարել ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման համար։ Մարզադաշտերի մեծ մասը ժամանակակից արհեստական ​​խոտածածկով է, ինչը թույլ է տալիս հանդիպումներ անցկացնել անկախ եղանակային պայմաններից։ Ֆարերյան կղզիների հավաքականը նշանակալից նվաճում չունի, բայց թիմը հայտնի է իր համառ ու մարտական բնավորությամբ։
Ֆարերյան կղզիների հավաքականն իր առաջին նշանակալից հաղթանակը տոնել է 1990 թվականին Ավստրիայի ընտրանու հետ խաղում։ Ունի հաղթանակներ Հունաստանի, Թուրքիայի և Լիտվայի հավաքականների նկատմամբ։ Թիմը անհամեմատ լավ է խաղում սեփական հարկի տակ։ Վստահ կարելի է ասել, որ Ֆարերյան կղզիների հավաքականի կազմում աստղեր չկան։ Սակայն թիմային ոգին բավականին բարձր մակարդակի վրա է։
Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ, մրցակիցն արդեն անակնկալ մատուցել է մեր խմբում։ Առաջին տուրում Ֆարերյան կղզիների հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1։1 է խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ, իսկ երկրորդ խաղում 0։1 հաշվով պարտվել է Լատվիայի հավաքականին։
C լիգայի 4-րդ խմբում երրորդ տուրից առաջ առաջատարը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է, որը ունի 4 միավոր, 3-ական միավոր են վաստակել Հայաստանի և Լատվիայի հավաքականները։ Ֆարերյան կղզիների հավաքականը ունի 1 միավոր։
Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 24 ֆուտբոլիստներ
Լրահոս
0