00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոնիկա Բելուչիի տարօրինակ ամուսնությունն ու ոչ պակաս տարօրինակ գաղափարները

© Sputnik / Asatur Yesayants / Անցնել մեդիապահոցՄոնիկա Բելուչին Կաննի փառատոնում
Մոնիկա Բելուչին Կաննի փառատոնում - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2024
Մոնիկա Բելուչին Կաննի փառատոնում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կուզեի՞ք, որ իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին, որի համար տասնամյակներ շարունակ խելագարվում էին ողջ աշխարհի տղամարդիկ, լիներ ձեր հարևանը։ Առնվազն մի հայ նման բախտի արժանացել է՝ 13 տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը լրագրողի հարցին, թե ճիշտ ՞ է, որ արտասահմանում Ջենիֆեր Լոպեսի հարևանությամբ եք ապրում, պատասխանել էր. «Չէ, Ջենիֆեր Լոպեսը իմ հարևանը չէ, բայց Մոնիկա Բելուչին իմ հարևանն է»: Այո՛, շատ ճիշտ եք, այդ պատգամավորը Տիգրան Արզաքանցյանն էր։
Օրերս Մոնիկա Բելուչին դարձավ 60 տարեկան և, ի դեպ, հայտարարեց. «Բոլորովին չէի ցանկանա կրկին երիտասարդ լինել, որովհետև կյանքս անսովոր էր ու հեքիաթային»։ Իսկապես, առաջին հայացքից թվում է, թե որևէ անսովոր բան չկա, որ Սոֆի Լորենի, Ջինա Լոլոբրիջիդայի, Կլաուդիա Կարդինալեի հայրենիքը՝ Իտալիան, աշխարհին ևս մի գեղեցիկ դերասանուհի է պարգևել։ Իրականում, ըստ տարբեր աղբյուրների, Բելուչի ազգանունը ծագում է Բելուջիստանից։ Պակիստանի հենց այդ նահանգից էր ժամանակին Իտալիա ներգաղթել Մոնիկա Բելուչիի հայրը, որը մահմեդական էր, բայց դա բոլորովին նշանակություն չունեցավ Մոնիկայի մոր՝ հավատարիմ կաթոլիկ Բրունելա Բրիգանտիի համար։
Նրանք ամուսնացան ու թեև հազիվ էին ծայրը ծայրին հասցնում, երջանիկ ապրում էին Չիտա-դի-Կաստելլո իտալական փոքր քաղաքում։ Միայն երեխա չունեին. բժշկական զննությունից հետո մասնագետն ասել էր Բրունելային. «Ցավոք, Ձեր դեպքում հղիությունը բացառված է»։ Բայց, ինչպես հեքիաթներում է պատահում, 1964 թվականի աշնանը հրաշք կատարվեց, և ծնվեց Մոնիկան։
Մի անգամ բարձրդասարանցի Մոնիկան, դպրոցից տուն վերադառնալով, խոստովանեց հորը. «Պա՛պ, փողոցում ինձ բոլորը նայում են, տղամարդիկ նայում են, կանայք նայում են, դպրոցի երեխաները նայում են։ Ես ամաչում եմ»։ Հայրը հոգոց քաշեց ու պատասխանեց. «Պիտի սովորես, աղջի՛կս։ Պիտի սովոր լինես, որ այսուհետ քո ողջ կյանքում այդպես է լինելու, գրավիչ տեսք ունես»։ Բայց ամենասարսափելին, իհարկե, համադասարանցի աղջիկների վերաբերմունքն էր։ Տարիներ անց Մոնիկա Բելուչին կգրի. «Երբեք մի՛ ատեք այն մարդկանց, որոնք ձեզ նախանձում են, ընդհակառակը, գնահատեք նրանց, քանզի նրանք անթաքույց ընդունում են, որ դուք իրենցից լավն եք»։
Ի դեպ, 1996 թվականին, երբ Մոնիկա Բելուչին «Բնակարանը» ֆիլմի նկարահանումների ժամանակ առաջին անգամ հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ հայտնի ֆրանսիացի դերասան Վենսան Կասելին, նրանք միմյանց բոլորովին դուր չեկան։ Վենսանը սկզբում հաստատ համոզված էր, որ Մոնիկան մեկն էր այն անտաղանդ, միջակ դերասանուհիներից, որոնք փորձում են կինոյում հաջողության հասնել միայն իրենց արտաքին տվյալների շնորհիվ։ Մոնիկան էլ այն տպավորությունն ուներ, որ դերասանը գոռոզ է ու հավակնոտ։ Նկարահանման ավարտին արդեն նրանք չէին պատկերացնում իրենց կյանքն առանց միմյանց։
Երեք տարի շարունակ Վենսանը համոզում էր Մոնիկային ամուսնանալ։ Որքան էլ տարօրինակ հնչի, օգնեց ավտովթարը, որի հետևանքով Վենսանը հիվանդանոցում հայտնվեց մահամերձ վիճակում։ Միայն այդ ժամանակ Մոնիկան համաձայնեց օրինականացնել իրենց հարաբերությունները, բայց հիմնավորումն ավելի տարօրինակ էր. «Մտածեցի, որ եթե, Աստված չանի՝ մահանա, շատ ավելի շահեկան է լինել այրի, քան նախկին սիրուհի։ Հետո էլ սև զգեստը ամենից շատ է սազում բոլոր կանանց»։

Բայց ամենից տարօրինակը նրանց համատեղ կյանքն էր, քանզի համատեղ չէին ապրում։ Մոնիկան Հռոմում էր, Վենսանը՝ Փարիզում։ Ու այդպես էլ ընդհանուր տուն չունեցան, հանդիպում էին հիմնականում համատեղ նկարահանումների ժամանակ։ Լրագրողների զարմացած հարցերին Մոնիկան պատասխանում էր. «Իսկ ես զարմանում եմ, թե ինչու եք դուք զարմանում։ Չէ՞ որ եթե քիչ ժամանակ եք անցկացնում միասին, չեք էլ հասցնում հոգնել միմյանցից ու վիճել։ Իսկական սերը ծաղկում է միայն այն ժամանակ, երբ կա ազատություն և փոխադարձ հարգանք։ Իրականում մեզ ոչ ոք չի պատկանում՝ ո՛չ մեր ամուսինները, ո՛չ էլ երեխաները։ Նրանք հո մեր սեփականությո՞ւնը չեն։ Իսկ հենց որ սկսեցիր փորձել վերաձևել ինչ-որ մեկին՝ ըստ քո պատկերացումների և ճաշակի, իմացի՛ր՝ դու արդեն դադարել ես սիրել նրան»։

Անհեթեթ բաներ է ասել այս կինը` կպնդեն ոմանք և կհիմնավորեն՝ վերջը բաժանվեցին, չէ՞։ Ընդդիմախոսները կհակադարձեն՝ բայց չէ՞ որ մինչ այդ 20 տարի հաշտ ու խաղաղ ապրեցին որպես ամուսիններ։ Ինչևէ, այժմ Մոնիկա Բելուչին խոստովանում է. «Կյանքում չէի ցանկանա նորից 20 տարեկան լինել: Այժմ ես շատ ավելի երջանիկ եմ, քան այն ժամանակ: Չէ՞ որ ջահելության տարիներին մենք նոր ենք ճանաչում ինքներս մեզ, փորձում ենք հասկանալ՝ ինչպիսին ենք ցանկանում լինել, տառապում ենք ոչ ինքնավստահ լինելուց: Այժմ ես հստակ գիտեմ՝ ինչ է ինձ անհրաժեշտ և առանց ինչի կարող եմ ապրել»:
Լրահոս
0