00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարները բանակցություններ են անցկացրել Մոսկվայում

© Photo : Исполнительный комитет СНГԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարներ Իմանգալի Տասմագամբետովը և ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Երմեկբաևը
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարներ Իմանգալի Տասմագամբետովը և ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Երմեկբաևը - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2024
Բաժանորդագրվել
Երեք կազմակերպությունների անդամ պետությունները նոր աշխարհակարգի ստեղծման մասնակից են, նշել է Սերգեյ Լեբեդևը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարներ Իմանգալի Տասմագամբետովի և ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Երմեկբաևի հանդիպմանը քննարկվել է երեք կազմակերպությունների փոխգործակցությունը, հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեն:
Սերգեյ Լեբեդևը նշել է, որ նոր մարտահրավերներն ու սպառնալիքները ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի ինտեգրացիոն ներուժի առավելագույն օգտագործում են պահանջում: Տարածաշրջանային անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ մասնակից երկրներից պահանջվում է փոխվստահության և համագործակցության բարձր մակարդակ, համատեղ որոշումներ կայացնելու միասնականություն:
«Մեր ավանդական հանդիպումը տեղի է ունենում միջազգային անվտանգության ամբողջ համակարգի և աշխարհակարգի վերափոխման շրջանում, որի հետևանքը ռազմաքաղաքական իրադրության թեժացումն է։ Ընդ որում, վերջին տարիների իրադարձությունները վկայում են ռազմական ուժի գործոնի կտրուկ աճի մասին, իսկ դիմակայությունը հիբրիդային պատերազմի բնույթ է ստանում՝ գործողություններ կիբեռտարածությունում, տեղեկատվական դիմակայություն և մի շարք այլ ուղղություններ, որոնք նախկինում բնորոշ չէին ավանդական պատերազմներին»,-ասել է Լեբեդևը։
Համաշխարհային կարգի նոր ճարտարապետության ձևավորումը, ԱՊՀ գլխավոր քարտուղարի խոսքով, ուղղակիորեն առնչվում է կազմակերպությունների մասնակից պետություններին՝ բազմաթիվ հիմնարար հարցեր բարձրացնելով միջազգային հարաբերությունների համակարգի հետագա բնույթի և տնտեսական, առևտրային, ներդրումային, տրանսպորտային, գիտական և մշակութային կապերի կառուցման վերաբերյալ։
Իսկ դա, շարունակել է նա, պահանջում է նաև ռազմավարական զսպման միջոցների ակտիվացում՝ որպես արտաքին քաղաքական գործունեության առանցքային տարր, որն ուղղված է միջազգային կայունության ամրապնդմանը, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի պետությունների ազգային անվտանգության ապահովմանը:
Այսօր երեք կազմակերպությունների պետությունները մասնակից են նոր աշխարհակարգի ստեղծմանը։ Լեբեդևն ընդգծել է, որ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները՝ նրանք պետք է պատրաստ լինեն նոր իրողություններին։
Միջազգային օրակարգի շուրջ տարաձայնություններ չկային. Լուկաշենկոն՝ ԱՊՀ գագաթնաժողովի մասին
«Դրա հետ մեկտեղ ես վստահ եմ, որ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի համատեղ համախմբված գործողությունները կարող են բարձրացնել համագործակցության արդյունավետությունը բոլոր ուղղություններով։ Կարծում եմ, որ աշխատանքի զուգակցումը մեր կազմակերպությունների շրջանակում պետք է հուսալի գործիք դառնա միջազգային լարվածության նվազեցման և հակամարտությունների կանխարգելման համար, նպաստի անվտանգության ապահովմանը և ժողովուրդների բարեկեցության աճին»,-նշել է Լեբեդևը։
Իմանգալի Տասմագամբետովը և Նուրլան Երմեկբաևը նույնպես անդրադարձել են Եվրասիական տարածաշրջանում անվտանգության բարձրացման նպատակով ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի միջև փոխգործակցության ամրապնդման հարցերին:
Լրահոս
0