https://arm.sputniknews.ru/20241008/vasili-livanvovi-vitshaky-vattaracel-e-81585894.html
Վասիլի Լիվանովի վիճակը բարելավվել է, բայց դերասանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
Վասիլի Լիվանովի վիճակը բարելավվել է, բայց դերասանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
Sputnik Արմենիա
Բժիշկները հայտնի դերասանի վիճակը գնահատում են միջին ծանրության։ 08.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-08T12:09+0400
2024-10-08T12:09+0400
2024-10-08T12:42+0400
դերասան
հիվանդանոց
վասիլի լիվանով
վերակենդանացման բաժանմունք
մուլտֆիլմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/05/81502464_0:0:2909:1637_1920x0_80_0_0_274766f131d2461c28400c10d31e2820.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Վասիլի Լիվանովը Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ–ի նյարդաբանական բաժանմունքի վերակենդանացման բաժնում է, նրա վիճակը բարելավվել է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել են բուժհաստատությունից։Հոտեմբերի 7–ին հիվանդանոցից հայտնել էին, որ 89-ամյա դերասանը վերակենդանացման բաժանմունքում է։Վասիլի Լիվանովը հայտնի դարձավ Իգոր Մասլեննիկովի «Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները» բազմասերիանոց սերիալում (1979-1986) մարմնավորած Շերլոկ Հոլմսի դերով։Միխայիլ Բոյարսկու սիրտը վիրահատել ենՌուսական մուլտիպլիկացիայի դասականը դարձավ Վասիլի Լիվանովի սցենարի հիման վրա գրված (Յուրի Էնտինի հետ միասին) «Բրեմենյան երաժիշտները» (1969) մուլտֆիլմը` Գենադի Գլադկովի երաժշտությամբ: Հեռուստադիտողների խնդրանքով նկարահանվեց դրա շարունակությունը` «Բրեմենյան երաժիշտների հետքերով»–ը (1972), 2001 թվականին էլ էկրան բարձրացավ «Նոր բրեմենյաններ» ֆիլմը։ Լիվանովը հնչյունավորել է Կառլսոնին «Մանչուկն ու Կառլսոնը» (1968) և «Կառլսոնը վերադարձել է» (1970) մուլտֆիլմերում, կոկորդիլոս Գենային` կոկորդիլոս Գենայի և Չեբուռաշկայի մասին մուլտֆիլմերի շարքում (1969-1983), վիշապօձին` «38 թութակներում» և այդ շարքի այլ մուլտֆիլմերում (1976-1991)։ Վասիլի Լիվանովի ձայնով էկրաններից խոսում է շուրջ 300 կերպար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/05/81502464_216:0:2737:1891_1920x0_80_0_0_f65ba6708daf7e521a98a6fcb13e738f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դերասան, հիվանդանոց, վասիլի լիվանով, վերակենդանացման բաժանմունք, մուլտֆիլմ
դերասան, հիվանդանոց, վասիլի լիվանով, վերակենդանացման բաժանմունք, մուլտֆիլմ
Վասիլի Լիվանովի վիճակը բարելավվել է, բայց դերասանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
12:09 08.10.2024 (Թարմացված է: 12:42 08.10.2024) Բժիշկները հայտնի դերասանի վիճակը գնահատում են միջին ծանրության։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Վասիլի Լիվանովը Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ–ի նյարդաբանական բաժանմունքի վերակենդանացման բաժնում է, նրա վիճակը բարելավվել է։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին ասել են բուժհաստատությունից։
Հոտեմբերի 7–ին հիվանդանոցից հայտնել էին, որ 89-ամյա դերասանը վերակենդանացման բաժանմունքում է։
«Վասիլի Բորիսովիչը (Լիվանով) նյարդաբանական բաժանմունքի վերակենդանացման բաժնում է, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության», – ասել է բուժհաստատության ներկայացուցիչը։
Վասիլի Լիվանովը հայտնի դարձավ Իգոր Մասլեննիկովի «Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները» բազմասերիանոց սերիալում (1979-1986) մարմնավորած Շերլոկ Հոլմսի դերով։
Ռուսական մուլտիպլիկացիայի դասականը դարձավ Վասիլի Լիվանովի սցենարի հիման վրա գրված (Յուրի Էնտինի հետ միասին) «Բրեմենյան երաժիշտները» (1969) մուլտֆիլմը` Գենադի Գլադկովի երաժշտությամբ: Հեռուստադիտողների խնդրանքով նկարահանվեց դրա շարունակությունը` «Բրեմենյան երաժիշտների հետքերով»–ը (1972), 2001 թվականին էլ էկրան բարձրացավ «Նոր բրեմենյաններ» ֆիլմը։ Լիվանովը հնչյունավորել է Կառլսոնին «Մանչուկն ու Կառլսոնը» (1968) և «Կառլսոնը վերադարձել է» (1970) մուլտֆիլմերում, կոկորդիլոս Գենային` կոկորդիլոս Գենայի և Չեբուռաշկայի մասին մուլտֆիլմերի շարքում (1969-1983), վիշապօձին` «38 թութակներում» և այդ շարքի այլ մուլտֆիլմերում (1976-1991)։ Վասիլի Լիվանովի ձայնով էկրաններից խոսում է շուրջ 300 կերպար։