00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրենդներից չես փախչի. ինչու են ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել քվադրոբերներին

© Sputnik / Кристина КормилицынаՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2024
Բաժանորդագրվել
ՌԴ նախարարը պատմել է, թե ինչու է իրեն հետաքրքրել քվադրոբերների ճակատագիրը Հայաստանում:
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Երիտասարդների շրջանում տարածված նոր թրենդը հասել է դիվանագիտական բանակցությունների դաշտ։ Քվադրոբերների թեման քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը երկու երկրների ղեկավարներին սպասելիս: Եվ այս զրույցը դարձավ օրվա ամենաքննարկվող թեմաներից մեկը։
«Իսկ դուք քվադրոբեր ունե՞ք։ Երեխաները հագնվու՞մ են շների նման: Գլխավոր նորությունն է, քայլո՞ւմ են կենդանիների պես»,- հարցրել Է Լավրովը Միրզոյանին։
Նա էլ անկեղծորեն խոստովանել է՝ չի տեսել, բայց ծանոթ է։ Իսկ ՌԴ-ում ՀՀ-ի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ցուցադրել է թրենդների իր իմացությունը և պատմել, որ «Եվրոպայում նրանք արդեն որպես առանձին սեռ են հայտարարվում։ Մոտ 70 նոր տեսակ է հայտնվել»։
Օրվա վերջում և սոցիալական ցանցերում բուռն իրարանցումից հետո լրագրող Պավել Զարուբինը Լավրովին հարցրեց՝ արդյոք նրան հետաքրքրո՞ւմ է Հայաստանում քվադրոբերների ճակատագիրը և ինչո՞ւ է հենց այդ թեմային որոշել անդրադառնալ հայ գործընկերոջ հետ բանակցություններից առաջ: Պարզվել է, որ ամեն ինչի մեղավորը համացանցն ու տեսանյութն է, որը դիտել է ռուս նախարար։ Բնականաբար, նրան հետաքրքրում էր, թե արդյոք Հայաստանում էլ կան, պարզվեց՝ կան։
Լավրովն արձագանքել է Բրյուսելին հրթիռային հարվածի մասին Ֆիցոյի խոսքերին
Հարցին, թե արդյոք պետք է պայքարել դրանց դեմ, թե արգելել, Լավրովը հայտարարել է, որ օրենսդիրներն աշխատում են այդ ուղղությամբ, և ինքը լիովին վստահում է նրանց:
Ավելի վաղ պատգամավոր Յանա Լանտրատովան հայտնել էր, որ Պետդումայում սկսել են օրինագիծ մշակել ապակառուցողական գաղափարախոսության, այդ թվում՝ քվադրոբերիզմի քարոզչությունն արգելելու համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանում քվադրոբերների համայնքներ կան, և նրանք այնքան էլ անվնաս չեն, որքան թվում է առաջին հայացքից։
«Քվադրոբերիզմը» երիտասարդական ենթամշակույթ է, որի ներկայացուցիչները շարժվում են չորեքթաթ և ընդօրինակում կենդանիների շարժումները:
Լրահոս
0