https://arm.sputniknews.ru/20241008/hhrd-apranqashrjanarutjuny-2024-tin-karvogh-e-hasnel-1416-mlrd-dvolari-putin-81597816.html
ՀՀ–ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024 թ–ին կարող է հասնել 14–16 մլրդ դոլարի. Պուտին
ՀՀ–ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024 թ–ին կարող է հասնել 14–16 մլրդ դոլարի. Պուտին
Sputnik Արմենիա
Պուտինը հիշեցրեց, որ Ռուսաստանը ՀՀ տնտեսության մեջ առաջատար ներդրողն է. միայն այս տարի ներդրումների ծավալը հասել է շուրջ 4 մլրդ դոլարի։ 08.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-08T15:12+0400
2024-10-08T15:12+0400
2024-10-08T15:32+0400
վլադիմիր պուտին
առևտուր
ռուսաստան
նիկոլ փաշինյան
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/08/81598592_0:0:1600:901_1920x0_80_0_0_76fd4a2e6064fd6c0bd9eae6702ee539.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թ 1–ին կիսամյակում աճել է` հասնելով 8.3 մլրդ դոլարի։ Այս մասին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Պուտինը հիշեցրեց, որ Ռուսաստանը ՀՀ տնտեսության մեջ առաջատար ներդրողն է` միայն այս տարի ներդրումների ծավալը հասել է շուրջ 4 մլրդ դոլարի։ՌԴ նախագահը կարևորեց նաև Հայաստանի հետ հումանիտար ոլորտում համագործակցությունը։Ռուսաստանի բարեկամ երկրներին բաժին է ընկնում մեր ապրանքաշրջանառության երեք քառորդը. Պուտին«Կարծում ենք, որ այս ընթացքում մի քանի բացթողում ունենք այս ոլորտում, որը պետք է լրացնենք։ Խոսքը, մասնավորապես, կրթության ոլորտին է վերաբերում»,– նշեց Պուտինը։Նա ընդգծեց, որ հետո երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուներն այս հարցերի շուրջ առավել մանրամասն քննարկումներ կանցկացնեն։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։2022-ին Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 67%–ով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/08/81598592_185:0:1600:1061_1920x0_80_0_0_13ade8af361bb55a66ba467a7bc84e28.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, առևտուր, ռուսաստան, նիկոլ փաշինյան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
վլադիմիր պուտին, առևտուր, ռուսաստան, նիկոլ փաշինյան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ՀՀ–ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024 թ–ին կարող է հասնել 14–16 մլրդ դոլարի. Պուտին
15:12 08.10.2024 (Թարմացված է: 15:32 08.10.2024) Պուտինը հիշեցրեց, որ Ռուսաստանը ՀՀ տնտեսության մեջ առաջատար ներդրողն է. միայն այս տարի ներդրումների ծավալը հասել է շուրջ 4 մլրդ դոլարի։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թ 1–ին կիսամյակում աճել է` հասնելով 8.3 մլրդ դոլարի։ Այս մասին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրա–տնտեսական հարաբերությունները զարգանում են շատ աշխույժ ու հաջող։ 2023 թվականին առևտրաշրջանառությունը հասել է 7.4 մլրդ դոլարի։ Եթե այս տեմպերով շարժվենք առաջ, ապա 2024 թ. տարեվերջին կարող ենք հասնել 14–16 մլրդ դոլար ցուցանիշի»,– ընդգծեց նա։
Պուտինը հիշեցրեց, որ Ռուսաստանը ՀՀ տնտեսության մեջ առաջատար ներդրողն է` միայն այս տարի ներդրումների ծավալը հասել է շուրջ 4 մլրդ դոլարի։
ՌԴ նախագահը կարևորեց նաև Հայաստանի հետ հումանիտար ոլորտում համագործակցությունը։
«Կարծում ենք, որ այս ընթացքում մի քանի բացթողում ունենք այս ոլորտում, որը պետք է լրացնենք։ Խոսքը, մասնավորապես, կրթության ոլորտին է վերաբերում»,– նշեց Պուտինը։
Նա ընդգծեց, որ հետո երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուներն այս հարցերի շուրջ առավել մանրամասն քննարկումներ կանցկացնեն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։