https://arm.sputniknews.ru/20241008/hh-n-ev-adrbejani-ghekavarnery-lavatesakan-kankhatesumner-en-arel-kargavvorman-masin-lebedev-81618022.html
ՀՀ-ն և Ադրբեջանի ղեկավարները լավատեսական կանխատեսումներ են արել կարգավորման մասին. Լեբեդև
ՀՀ-ն և Ադրբեջանի ղեկավարները լավատեսական կանխատեսումներ են արել կարգավորման մասին. Լեբեդև
Sputnik Արմենիա
ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարներն առանց բացառության Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին մաղթել են որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ: 08.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-08T20:38+0400
2024-10-08T20:38+0400
2024-10-08T20:38+0400
սերգեյ լեբեդև
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/08/81613384_0:0:1601:901_1920x0_80_0_0_c299d1d6f3828de0bda2fdcbea3bf83e.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ԱՊՀ նեղ ձևաչափով հանդիպման ընթացքում բովանդակալից քննարկում է կայացել Հարավային Կովկասում շուտափույթ կարգավորման հարցերի շուրջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ պատասխանելով Sputnik տեղեկատվական գործակալության հարցին։Հանդիպման բոլոր մասնակիցները հույս են հայտնել, որ պայմանագրի ստորագրումը զգալիորեն կբարելավի իրավիճակը Հարավային Կովկասում և կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը, այդ թվում` տարածաշրջանից դուրս։Սերգեյ Լեբեդևը հավելել է, որ այս համաձայնության շնորհիվ լայն հնարավորություններ են բացվում տնտեսական համագործակցության ընդլայնման և ակտիվացման համար, կբացվեն տրանսպորտային միջանցքները, ինչը շատ կարևոր է։Հարցին, թե ինչպես է մեկնաբանում այն փաստը, որ Հայաստանը չի ստորագրել որոշ հայտարարություններ, Լեբեդևը նշել է, որ իր տեղեկություններով հայկական կողմը «գրեթե բոլոր փաստաթղթերին հավանություն է տվել»։Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանը չի միացել ընդունված հայտարարություններից երկուսին` «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցառումների անթույլատրելիության մասին»։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/08/81613384_0:0:1491:1118_1920x0_80_0_0_74705337ce8e1fce86d5e141b659eaba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լեբեդև, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
սերգեյ լեբեդև, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ՀՀ-ն և Ադրբեջանի ղեկավարները լավատեսական կանխատեսումներ են արել կարգավորման մասին. Լեբեդև
ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարներն առանց բացառության Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին մաղթել են որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ:
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ԱՊՀ նեղ ձևաչափով հանդիպման ընթացքում բովանդակալից քննարկում է կայացել Հարավային Կովկասում շուտափույթ կարգավորման հարցերի շուրջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ պատասխանելով Sputnik տեղեկատվական գործակալության հարցին։
«Բոլոր պետությունների ղեկավարները, հատկապես ուզում եմ ընդգծել այս փաստը, նրանց (Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավրաներին-խմբ.) մաղթել են որքան հնարավոր է շուտ փոխադարձ համաձայնության գալ։ Ուրախացնող էր նաև այն, որ երկու երկրների ղեկավարները իրենց կողմից նույնպես բավականին դրական կանխատեսումներ հայտնեցին (համենայն դեպս` իմ կարծիքով) այն մասին, որ խաղաղության պայմանագիրը շատ չի ուշանա։ Իհարկե, կոնկրետ ժամկետներ չեն նշվել, քանի որ բոլորը գիտակցում են այս գործընթացի բարդությունը։ Սակայն բոլոր նիստի բոլոր մասնակիցները հույս հայտնեցին, որ խաղաղ գործընթացն ավարտին կհասնի մոտ ապագայում»-նշել է Լեբեդևը։
Հանդիպման բոլոր մասնակիցները հույս են հայտնել, որ պայմանագրի ստորագրումը զգալիորեն կբարելավի իրավիճակը Հարավային Կովկասում և կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը, այդ թվում` տարածաշրջանից դուրս։
Սերգեյ Լեբեդևը հավելել է, որ այս համաձայնության շնորհիվ լայն հնարավորություններ են բացվում տնտեսական համագործակցության ընդլայնման և ակտիվացման համար, կբացվեն տրանսպորտային միջանցքները, ինչը շատ կարևոր է։
Հարցին, թե ինչպես է մեկնաբանում այն փաստը, որ Հայաստանը չի ստորագրել որոշ հայտարարություններ, Լեբեդևը նշել է, որ իր տեղեկություններով հայկական կողմը «գրեթե բոլոր փաստաթղթերին հավանություն է տվել»։
Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանը չի միացել ընդունված հայտարարություններից երկուսին` «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցառումների անթույլատրելիության մասին»։