00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու «պահեստային տարբերակ» չունի

© PhotoԱնի Բադալյան
Անի Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2024
Բաժանորդագրվել
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել էր, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան նաև ՀՀ–ի այլ իրավական ակտերում
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սահմանադրության նախաբանում հիշատակված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները նրանք են, որոնք արտահայտված են ՀՀ Սահմանադրության հետագա տեքստի մեջ, իսկ այնտեղ որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե ՀՀ ՍԴ կայացրած որոշման ուսումնասիրությունից իրենք եզրակացրել են, թե այդ որոշմամբ ավելի են ընդգծվում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները ՀՀ Սահմանադրության մեջ, գրում է «Արմենպրեսը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտեր էր Սահմանադրական դատարան։ Սեպտեմբերի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշում, ըստ որի` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն իր մեկնաբանությունում նշել էր, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան նաև ՀՀ–ի այլ իրավական ակտերում, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան ՀՀ ներքին օրենսդրությունը:
«Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացությունը ՍԴ-ի կողմից և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք: Հետևաբար, Խաղաղության պայմանագրի կնքումը կփարատի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ունեցած բոլոր մտահոգությունները երկու երկրների տարբեր օրենսդրական ակտերի վերաբերյալ, եթե այդպիսիք լինեն»,– ասել է նա:
Ըստ Անի Բադալյանի` Բաքվի այն պնդումը, թե Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու «պահեստային տարբերակ» ունի` հօդս են ցնդում Խաղաղության պայմանագրի ձևակերպումով այն մասին, որ կողմերը պարտավորվում են նաև ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալ։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, խոսելով ՀՀ–ի սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման մասին, մեղադրել է Հայաստանին զանգվածային միլիտարիզացիայի մեջ: ՀՀ ԱԳՆ խոսնակը հակադարձում է` դեռ հարց է, թե ով է զանգվածային միլիտարիզացիա իրականացնում: Նա հիշեցնում է, որ ՀՀ–ն անվտանգության իր հայեցակարգի կարևոր մասն է համարում հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, մինչդեռ Ադրբեջանը հայտարարում է, թե իրենց հիմնական անելիքը ռազմական կարողությունների հզորացումն է:
«Վերահաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը բացի հնարավոր ագրեսիաներից պաշտպանվելը, այլ, այսինքն՝ հարձակողական օրակարգ չունի: Մինչդեռ, Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությանն ուղղված գրեթե ամենօրյա սպառնալիքներով»,– ասել է Անի Բադալյանը։
ՀՀ ԱԳՆ խոսնակը չի ընդունել նաև մեղադրանքը, թե Հայաստանը իբրև համաշխարհային առաջնորդներին ուղղված քարոզչություն է տանում՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին չմասնակցելու ուղղությամբ: Հակառակը, նա ուշադրություն է հրավիրում պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությանն ու համաձայնեցված հոդվածները ներառող Խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկները մերժելուն։
«Հայաստանյան և միջազգային շատ փորձագետների ստիպում են եզրակացնել, որ Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար: Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նման հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ է COP-29-ից առաջ ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակությունը, այլապես առանց դրա Բաքու մեկնող առաջնորդները կարող են ակամա դառնալ պատերազմի հրձիգներ»,– ասել է նա։
«Խաղաղության պայմանագիրը» ոչ թե փաստաթուղթ է, այլ դիվանագիտական գործընթաց. Արա Ղազարյան
Անի Բադալյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է մինչև COP-29 խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամաբանությանը ու ևս մեկ անգամ հիշեցրել, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել է COP-29-ը Բաքվում անցկացնելու որոշումը՝ որպես կողմերի միջև վստահության և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործիք։
Լրահոս
0