Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստում բռնկված հրդեհը հասել է մինչև խանութի հատված։ Այրվել է 2500-3000 քմ տարածք` կահույք, տեխնիկա, շինանյութ։Դեպքի վայրում ընդհանուր առմամբ աշխատել է փրկարար ծառայության 17 հաշվարկ, 5 օպերատիվ մեքենա, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա։Քննչական գործողությունների արդյունքում առաջիկայում բազմաթիվ փորձաքննություններ կնշանակվեն, ինչից հետո կպարզվի, թե ինչից է առաջացել հրդեհը, և հնարավոր կլինի ճշտել վնասի չափը։
Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է դեպքի վայրում և ֆիքսել է «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհի կադրերը։
Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստում բռնկված հրդեհը հասել է մինչև խանութի հատված։ Այրվել է 2500-3000 քմ տարածք` կահույք, տեխնիկա, շինանյութ։
Հրդեհի հետևանքով տուժածներ չեն եղել, բոլոր աշխատակիցներն ու այցելուները կարողացել են մինչև տարածումն ինքնուրույն տարհանվել։ «Դոմուսում» հրդեհը մեկուսացվել և մարվել է ավելի քան 2 ժամ անց։
Դեպքի վայրում ընդհանուր առմամբ աշխատել է փրկարար ծառայության 17 հաշվարկ, 5 օպերատիվ մեքենա, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա։
Քննչական գործողությունների արդյունքում առաջիկայում բազմաթիվ փորձաքննություններ կնշանակվեն, ինչից հետո կպարզվի, թե ինչից է առաջացել հրդեհը, և հնարավոր կլինի ճշտել վնասի չափը։