00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդանյանի դիլիջանյան վերածնունդը. ինչպես UWC դպրոցը փոխեց կրթության մոտեցումները

© Sputnik / Aram Nersesyan«UWC Դիլիջան»-ում
«UWC Դիլիջան»-ում  - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2024
«UWC Դիլիջան»-ում
Բաժանորդագրվել
Արդեն տասը տարի է, ինչ Դիլիջանում գործում է UWC ցանցի 18 դպրոցներից մեկը։ Այս դպրոցները գտնվում են տարբեր երկրներում, այդ թվում` Իտալիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Ճապոնիայում։ UWC ցանցի Դիլիջանի դպրոցն առաջինն է հետխորհրդային տարածքում։
Դպրոցի նախասրահում տարբեր երկրների դրոշներ են, քանի որ այստեղ գրեթե 120 պետություններից եկած երեխաներ են սովորում, միջանցքներում տարբեր լեզուներով խոսակցություններ են լսվում։ Աշակերտների թվում տարբեր ռասաների և ազգությունների ներկայացուցիչներ են, իսկ հիմնական կանոնը այս պատերի ներսում միմյանց նկատմամբ հարգանքն է և սովորելու ցանկությունը: Կրթության որակը և ուսուցման համակարգը շատ տարբեր են սովորական դպրոցներից։

«Այստեղ փոխվեցին իմ պատկերացումները կրթության և դպրոցի մասին։ Մենք սովորում ենք ոչ թե գնահատականների համար, այլ զարգանալու և աշխարհը ճանաչելու, և մեր ուսուցիչները պատրաստ են ցանկացած պահի օգնել մեզ այդ հարցում: Մենք ոչ միայն լավ կրթություն ենք ստանում, այլև տարբեր նախագծեր ենք իրականացնում, փորձում ենք օգտակար լինել հասարակությանն ու մոլորակին»,-Sputnik Արմենիային պատմեց 17-ամյա Մարիա Տրոֆիմովան Վորոնեժից։

© Sputnik / Aram NersesyanՄարիա Տրոֆիմովան
Ученица школы “UWC Дилижан” Мария Трафимова - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2024
Մարիա Տրոֆիմովան
Աղջիկը երկրորդ տարին է, ինչ սովորում է «UWC Դիլիջան»-ում և արդեն նկատել է, որ անգլերենը բարելավվել է, սկսել է հասկանալ ճարտարապետությունն ու սիրել Դիլիջանը։ Նա հասցրել է շրջել Հայաստանում, որոշ հայերեն բառեր սովորել և գրեթե առանց առոգանության արտաբերում է «շնորհակալություն» բառը: Մտադիր է ընդունվել ամերիկյան հեղինակավոր համալսարան և դառնալ ճարտարապետ։
«Ինձ հետ շատ գիտելիքներ և Հայաստանի մասին հիշողություններ կտանեմ։ Եվ ընկերներիս կբերեմ, հարազատներիս, ցույց կտամ այն վայրերը, որտեղ եղել եմ և որոնք ցնցել են ինձ։ Ես կապվել եմ այս երկրի հետ և հիմա կյանքս առանց նրա չեմ պատկերացնում»,-ասում է Մարիան։
© Sputnik / Aram Nersesyan«UWC Դիլիջան» դպրոցը
Школа “UWC Дилижан” - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2024
«UWC Դիլիջան» դպրոցը
Նրա արվեստի ուսուցիչ Յարոսլավ Զաբավսկին խոստովանել է, որ արդեն 8 տարի է, ինչ ապրում է Հայաստանում և իր կյանքն արդեն չի պատկերացնում առանց Դիլիջանի դպրոցի: Նա երկու անգամ է ընդունվել UWC ցանց. առաջին անգամ ՝ որպես աշակերտ Ուելսի դպրոցում, իսկ երկրորդ անգամ ՝ որպես ուսուցիչ հայկական դպրոցում։
Զաբավսկին ասաց, որ մտածելակերպի տարբերությունները ոչ մի կերպ չեն խանգարում ուսուցմանը, ընդհակառակը, ոգեշնչում են և թե’ իրեն, թե’ ուսանողներին օգնում են ստեղծել և ստեղծագործել:
«Երեխաները տարբեր փորձառություններ ու տեսանկյուններ ունեն, նրանք ոգեշնչում են միմյանց։ Եղել է դեպք, երբ դասախոսության ընթացքում տարբեր երկրներից նկարիչների անուններ էի կարդում, և երբեմն երեխաներն ինձ ուղղում էին, ես ճիշտ չէի արտաբերում իրենց երկրի նկարչի ազգանունը։ Սա այն դեպքն է, երբ մենք միմյանց սովորեցնում ենք, և դա հիանալի է»,- նշեց մանկավարժը։
© Sputnik / Aram NersesyanՅարոսլավ Զաբավսկին
Преподаватель “UWC Дилижан” Ярослав Забавский - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2024
Յարոսլավ Զաբավսկին
Հենց այդպես էին նախատեսում դպրոցի հիմնադիրներ, բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, երբ ստեղծում էին այն։ Նրանց գաղափարն այն էր, որ յուրաքանչյուր երեխա իր հետ բերի իր երկրի մի մասնիկը և իր հետ մի կտոր տանի Հայաստանից ու հայկական մշակույթից։ Այսպիսով, մեծանալով և դառնալով ապագայի առաջնորդ` UWC-ի շրջանավարտները դառնում էին «մշակութային դեսպաններ»` կապեր հաստատելով երկրների և ժողովուրդների միջև։
«Մենք մտավախություն ունեինք, որ դպրոցը օտար կղզյակ կդառնա Դիլիջանում, բայց ոչ: Այն լավ ինտեգրվել է քաղաքի կյանքին, աշակերտներն օգնում են բազմաթիվ կարևոր նախագծեր իրականացնել, այդ թվում` կրթական և բնապահպանական», -ասում է UWC-ի ընդունող հանձնաժողովի մենեջեր Տաթևիկ Այվազյանը։
© Sputnik / Aram NersesyanՏաթևիկ Այվազյանը
Менеджер приемной комиссии “UWC Дилижан” Татевик Айвазян - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2024
Տաթևիկ Այվազյանը
Տասը տարվա ընթացքում դպրոցը տվել է 917 շրջանավարտ, ընդ որում 98%-ն ընդունվել են աշխարհի լավագույն բուհեր։ Հատկանշական է, որ աշակերտների 34%-ը սովորել է անվճար, 53%-ը կրթաթոշակ են ստացել։
Տասը տարվա ընթացքում կրթաթոշակների համար ծախսվել է 37,4 մլն դոլար, որից 6,5 մլն դոլարը` հայաստանցի երեխաների կրթության համար։ Այս տարի դպրոցում սովորում է 224 ուսանող 80 երկրից։ Նրանցից 24-ը հայաստանցի դպրոցականներ են, այդ թվում 6-ը` Արցախից տեղահանվածներ։
© Sputnik / Aram Nersesyan

«UWC Դիլիջան» դպրոցը

«UWC Դիլիջան» դպրոցը - Sputnik Արմենիա
1/6

«UWC Դիլիջան» դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

«UWC Դիլիջան» դպրոցը

«UWC Դիլիջան» դպրոցը - Sputnik Արմենիա
2/6

«UWC Դիլիջան» դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

«UWC Դիլիջան» դպրոցը

«UWC Դիլիջան» դպրոցը - Sputnik Արմենիա
3/6

«UWC Դիլիջան» դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

«UWC Դիլիջան» դպրոցը

«UWC Դիլիջան» դպրոցը - Sputnik Արմենիա
4/6

«UWC Դիլիջան» դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

«UWC Դիլիջան» դպրոցը

«UWC Դիլիջան» դպրոցը - Sputnik Արմենիա
5/6

«UWC Դիլիջան» դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

«UWC Դիլիջան» դպրոցը

«UWC Դիլիջան» դպրոցը - Sputnik Արմենիա
6/6

«UWC Դիլիջան» դպրոցը

1/6

«UWC Դիլիջան» դպրոցը

2/6

«UWC Դիլիջան» դպրոցը

3/6

«UWC Դիլիջան» դպրոցը

4/6

«UWC Դիլիջան» դպրոցը

5/6

«UWC Դիլիջան» դպրոցը

6/6

«UWC Դիլիջան» դպրոցը

Ընդհանուր առմամբ, անցած 10 տարվա ընթացքում UWC ցանցի շրջանավարտ է դարձել 160 հայաստանցի երեխա, ընդ որում 98%-ից ավելին սովորել է անվճար։
«Մենք բոլորս հասկանում ենք կրթության կարևորությունը ժամանակակից աշխարհում, այս դպրոցը մեզ համար դեպի աշխարհի լավագույն բուհեր ճանապարհ բացելու և ապագայի հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է։ Ես եկել եմ Կապանից, և իմ կյանքն արմատապես փոխվել է, քանի որ ամեն օր ծանոթանում եմ տարբեր երկրների մշակույթին, ընդլայնում են մտահորիզոնս։ Այս փորձն ու գիտելիքները ապագայի իմ ուղեգիրն են»,-ասում է առաջին կուրսի ուսանողուհի Թինա Ավետիսյանը:
© Sputnik / Aram NersesyanԹինա Ավետիսյանը
Ученица школы “UWC Дилижан” Тина Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2024
Թինա Ավետիսյանը
Դպրոցը փոխել է ոչ միայն ուսուցիչների և աշակերտների, այլև դիլիջանցիների կյանքը։ «UWC Դիլիջանի» ստեղծման պահից ի վեր բացվել է 1700 ժամանակավոր և գրեթե 300 մշտական աշխատատեղ։
Լրահոս
0