00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իրանը դաս տվեց Իսրայելին». ինչ են խոսել Ասադն ու Արաղչին

Բաժանորդագրվել
Իրանի պատասխան հարվածը վկայում է այն մասին, որ դիմադրության ուժերն ի վիճակի են զսպել Իսրայելի ագրեսիվ գործողությունները։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է պետության ղեկավարի գրասենյակը տելեգամ-ալիքում։
Ասադը նշել է, որ օկուպացիայի բոլոր ձևերին, ագրեսիային և զանգվածային սպանություններին դիմակայելը ժողովուրդների օրինական իրավունքն է, և իրանական հարվածը պատասխան էր Իսրայելի կողմից բազմակի խախտումներին:
Նշվում է, որ Ասադն ու Արաղչին քննարկել են Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիան կանգնեցնելու ուղիները, ընդգծել են լիբանանցի ժողովրդին օգնություն ցուցաբերելու կարևորությունը:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարը Սիրիա ժամանելուց հետո լրագրողներին հայտնել էր, որ Դամասկոս ժամանելու նպատակը տարածաշրջանային իրադարձությունների շուրջ խորհրդակցությունները շարունակելն է։ Նախօրեին Բեյրութում նա խորհրդակցություններ էր անցկացրել Լիբանանի ղեկավարության հետ։
«Օրակարգում Լիբանանում և հատկապես Գազայի հատվածում հրադադարն է։ Այս ոլորտում նախաձեռնություններ կան, եղել են խորհրդակցություններ, որոնք, հուսով ենք, իրենց պտուղները կտան, բայց, ցավոք, սիոնիստական ռեժիմի հանցագործությունները շարունակվում են, ինչպես և մենք կարծում էինք ի սկզբանե՝ սիոնիստական ռեժիմը ուժի լեզվից բացի այլ լեզու չգիտի, և պատերազմն ու դրա հանցագործությունները ամեն օր շարունակվում են Բեյրութում, Հարավային Լիբանանում և Գազայի հատվածում, հանցագործությունները դադարեցնելու համար միջազգային հանրության հավաքական ջանքն է պահանջվում»,-ասել է Արաղչին։
Իսրայել–Լիբանան հերթական էսկալացիան սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, շուրջ երեք հազար քաղաքացի վիրավորվել է: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիական դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի Ռազմաօդային ուժերի «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերում։
Իսրայելի հարվածներից Լիբանանում երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 1000 մարդ է զոհվել. ՄԱԿ
Լրահոս
0