https://arm.sputniknews.ru/20241004/kvovoperacivon-nakhagtser-eatm-um-barseghjann-asel-e-te-inch-khndirneri-e-bakhvum-biznesy-81466660.html
Կոոպերացիոն նախագծեր ԵԱՏՄ-ում․ Բարսեղյանն ասել է, թե ինչ խնդիրների է բախվում բիզնեսը
Կոոպերացիոն նախագծեր ԵԱՏՄ-ում․ Բարսեղյանն ասել է, թե ինչ խնդիրների է բախվում բիզնեսը
Sputnik Արմենիա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստ է քննարկել բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկությունները և աշխատում է աջակցության մեխանիզմների կատարելագործման... 04.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-04T15:55+0400
2024-10-04T15:55+0400
2024-10-04T15:55+0400
գոհար բարսեղյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
բիզնես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81281200_0:0:1601:901_1920x0_80_0_0_37a4457d05e620d347b0be384de0156f.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը նշել է այն դժվարությունները, որոնք կրում է բիզնեսը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ սուբսիդավորման համար դիմելիս:Այս թեման բարձրացվել է Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Աստանա-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ՝ միացնելով Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնը, որը կազմակերպվել էր Երևանում Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի արդյունքներով։«Մենք նոր-նոր ենք սկսում գործընթացը, ուստի սերտ աշխատում ենք բիզնեսի, պետական մարմինների հետ։ Մենք հասկանում ենք, որ սա բոլորովին նոր մեխանիզմ է, 5 տարի ժամկետով պիլոտային նախագիծ։ Իրականացմանը զուգահեռ՝ ակտիվ հանդիպումներ են անցկացվում գործընկերների հետ՝ հնարավոր բոլոր հարցերն ի մի բերելու և սահմանված կարգով քննարկելու համար», – Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասել է Բարսեղյանը։Նա նշել է, որ բիզնեսը ոչ միայն հարցեր է բարձրացնում, այլև հանդես է գալիս առաջարկություններով, որոնք մանրամասն կքննարկվեն՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրների օրենսդրությունն ու շահերը:Մյուս հարցը, ըստ նրա, վերաբերում է մասնակցության հայտերի ներկայացման ժամկետներին. այն սահմանվել է ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը: Սա որոշակի խոչընդոտ է բիզնեսի համար, և ԵՏՀ-ն նախատեսում է հայտերը դիտարկել եռամսյակային ռեժիմով։«Դա թույլ կտա բիզնեսին ցանկացած պահի հայտեր ուղարկել», - ասել է ԵՏՀ կոլեգիայի անդամը:Նրա խոսքով՝ գործընթացն ակտիվ է, և իրենք աշխատում են մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։Նշենք, որ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Բարսեղյանը հայտնել էր, որ ԵԱՏՄ-ն նախատեսում է 2025 թվականին կոոպերացիոն նախագծերի իրականացման համար սուբսիդիաները ավելացնել գրեթե երկու անգամ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81281200_0:0:1421:1065_1920x0_80_0_0_583c461cd5bbc06ab4ac2ad184d629fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գոհար բարսեղյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բիզնես
գոհար բարսեղյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բիզնես
Կոոպերացիոն նախագծեր ԵԱՏՄ-ում․ Բարսեղյանն ասել է, թե ինչ խնդիրների է բախվում բիզնեսը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստ է քննարկել բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկությունները և աշխատում է աջակցության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը նշել է այն դժվարությունները, որոնք կրում է բիզնեսը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ սուբսիդավորման համար դիմելիս:
Այս թեման բարձրացվել է Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Աստանա-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ՝ միացնելով
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնը, որը կազմակերպվել էր Երևանում Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի արդյունքներով։
«Մենք նոր-նոր ենք սկսում գործընթացը, ուստի սերտ աշխատում ենք բիզնեսի, պետական մարմինների հետ։ Մենք հասկանում ենք, որ սա բոլորովին նոր մեխանիզմ է, 5 տարի ժամկետով պիլոտային նախագիծ։ Իրականացմանը զուգահեռ՝ ակտիվ հանդիպումներ են անցկացվում գործընկերների հետ՝ հնարավոր բոլոր հարցերն ի մի բերելու և սահմանված կարգով քննարկելու համար», – Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասել է Բարսեղյանը։
Նա նշել է, որ բիզնեսը ոչ միայն հարցեր է բարձրացնում, այլև հանդես է գալիս առաջարկություններով, որոնք մանրամասն կքննարկվեն՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրների օրենսդրությունն ու շահերը:
«Բիզնեսը որոշ չափանիշներով երբեմն դժվարություններ է ունենում։ Մասնավորապես, մասնակցության չափանիշներից մեկը տեխնիկական սարքավորումների 3 + 5% ապահովումն է։ Գաղտնիք չէ, որ փոքր տնտեսություն ունեցող երկրների, մասնավորապես՝ Հայաստանի և Ղրղզստանի բիզնեսները դժվարություններ են ունենում։ Մենք առաջարկ ենք ստացել քննարկել մասնակցության մասնաբաժնի նվազեցման հնարավորությունը, որպեսզի հավասար պայմաններ լինեն բոլոր գործընկերների համար», - պարզաբանել է Բարսեղյանը։
Մյուս հարցը, ըստ նրա, վերաբերում է մասնակցության հայտերի ներկայացման ժամկետներին. այն սահմանվել է ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը: Սա որոշակի խոչընդոտ է բիզնեսի համար, և ԵՏՀ-ն նախատեսում է հայտերը դիտարկել եռամսյակային ռեժիմով։
«Դա թույլ կտա բիզնեսին ցանկացած պահի հայտեր ուղարկել», - ասել է ԵՏՀ կոլեգիայի անդամը:
Նրա խոսքով՝ գործընթացն ակտիվ է, և իրենք աշխատում են մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Բարսեղյանը հայտնել էր, որ ԵԱՏՄ-ն նախատեսում է 2025 թվականին կոոպերացիոն նախագծերի իրականացման համար սուբսիդիաները ավելացնել գրեթե երկու անգամ: