https://arm.sputniknews.ru/20241004/jvot-mard-e-viravvorvel-belgvorvodi-nvovaja-tavvolzhanka-gjughum-ukrainakan-atsneri-grvohic-81493152.html
Յոթ մարդ է վիրավորվել Բելգորոդի Նովայա Տավոլժանկա գյուղում ուկրաինական ԱԹՍ–ների գրոհից
Յոթ մարդ է վիրավորվել Բելգորոդի Նովայա Տավոլժանկա գյուղում ուկրաինական ԱԹՍ–ների գրոհից
Sputnik Արմենիա
Բելգորոդի մարզպետի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ավտոմեքենաներ և տնտեսական շինություն է վնասվել։ 04.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-04T23:13+0400
2024-10-04T23:13+0400
2024-10-04T23:13+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
շեբեկինո
գենադի գլադկով
ռազմական հատուկ գործողություն
ուկրաինա
ռուսաստան
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388299_0:370:960:910_1920x0_80_0_0_d4fb72ef21c32aaf72f8cad392f8bd91.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ 7 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Մարզպետը հավելել է, որ երեք տուժածների բուժօգնություն է ցուցաբերվել է տեղում. նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։ Եվս երկուսը ինքնուրույն են դիմել Շեբեկինսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց, բուժօգնություն ստանալուց հետո նրանք բուժումը կշարունակեն ամբուլատոր պայմաններում։Գլադկովի խոսքով՝ երկու կամիկաձե անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով երեք ավտոմեքենա է այրվել։ Եվս երկու անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է տնտեսական շինություն, թեթև մարդատար ավտոմեքենա և բեռնատար։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
շեբեկինո
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388299_0:280:960:1000_1920x0_80_0_0_e14c7feb9192472cf6de94fa32ff2b3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շեբեկինո, գենադի գլադկով, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան, դոնբաս
շեբեկինո, գենադի գլադկով, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան, դոնբաս
Յոթ մարդ է վիրավորվել Բելգորոդի Նովայա Տավոլժանկա գյուղում ուկրաինական ԱԹՍ–ների գրոհից
Բելգորոդի մարզպետի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ավտոմեքենաներ և տնտեսական շինություն է վնասվել։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ 7 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շեբեկինսկի օկրուգի Նովայա Տավոլժանկա գյուղը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից։ 7 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Շտապօգնության բրիգադը ականի պայթյունից և տարբեր բեկորային վնասվածքներով մեկ կնոջ տեղափոխում է մարզային կլինիկական հիվանդանոց, երկրորդին ոտքի բեկորային վնասվածքով շտապօգնության մեքենայով տեղափոխում են Բելգորոդ քաղաքի թիվ 2 հիվանդանոց»,- գրել է Գլադկովն իր Telegram–ալիքում։
Մարզպետը հավելել է, որ երեք տուժածների բուժօգնություն է ցուցաբերվել է տեղում. նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։ Եվս երկուսը ինքնուրույն են դիմել Շեբեկինսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց, բուժօգնություն ստանալուց հետո նրանք բուժումը կշարունակեն ամբուլատոր պայմաններում։
Գլադկովի խոսքով՝ երկու կամիկաձե անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով երեք ավտոմեքենա է այրվել։ Եվս երկու անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է տնտեսական շինություն, թեթև մարդատար ավտոմեքենա և բեռնատար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։