https://arm.sputniknews.ru/20241004/girqy-girq-e-kap-chuni-vov-e-grel-martirvosjany-zinvvorin-turqakan-girq-nvirelu-masin-81460450.html
Գիրքը գիրք է, կապ չունի` ով է գրել. Մարտիրոսյանը` զինվորին թուրքական գիրք նվիրելու մասին
Գիրքը գիրք է, կապ չունի` ով է գրել. Մարտիրոսյանը` զինվորին թուրքական գիրք նվիրելու մասին
Sputnik Արմենիա
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը խոստովանեց, որ դեռ չի կարդացել այդ գիրքը։ 04.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-04T14:07+0400
2024-10-04T14:07+0400
2024-10-04T17:08+0400
գիրք
«անտարես» հրատարակչության տնօրեն արմեն մարտիրոսյան
ստամբուլ
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/04/81460266_0:0:1001:563_1920x0_80_0_0_b6cbc7350a7fea638137b16c50113077.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Գիրքը գիրք է ու կապ չունի, թե այն ֆրանսիացի է գրել, թե թուրք։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել գիրքը, որը որպես մրցանակ երեկ տրվել է ԲԿՄԱ - «Ուրարտու» հանդիպման հանդիսատեսներից մեկին։Նշենք, որ երեկ ԲԿՄԱ - «Ուրարտու» հանդիպումից հետո, պատահականության սկզբունքով մի հանդիսատեսի նվիրել են «Անտարեսի» հրատարակած Բուրհան Սյոնմեզի «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը։ Գիրքը նվեր է հասել զինվորական համազգեստով մի տղայի։Մեր դիտարկմանը, թե գուցե խնդիրը գրքի բովանդակությունն է` նա ասաց, որ ինքը դեռ չի կարդացել այդ գիրքը։Նշենք, որ «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» վեպը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլում մի բանտախցում բանտարկվածների ու նրանց պատմությունների մասին է:
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/04/81460266_9:0:888:659_1920x0_80_0_0_d94e2dce6795a97f6a0d6f6c512cd170.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գիրք, «անտարես» հրատարակչության տնօրեն արմեն մարտիրոսյան, ստամբուլ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ
գիրք, «անտարես» հրատարակչության տնօրեն արմեն մարտիրոսյան, ստամբուլ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ
Գիրքը գիրք է, կապ չունի` ով է գրել. Մարտիրոսյանը` զինվորին թուրքական գիրք նվիրելու մասին
14:07 04.10.2024 (Թարմացված է: 17:08 04.10.2024) «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը խոստովանեց, որ դեռ չի կարդացել այդ գիրքը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Գիրքը գիրք է ու կապ չունի, թե այն ֆրանսիացի է գրել, թե թուրք։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել գիրքը, որը որպես մրցանակ երեկ տրվել է ԲԿՄԱ - «Ուրարտու» հանդիպման հանդիսատեսներից մեկին։
Նշենք, որ երեկ ԲԿՄԱ - «Ուրարտու» հանդիպումից հետո, պատահականության սկզբունքով մի հանդիսատեսի նվիրել են «Անտարեսի» հրատարակած Բուրհան Սյոնմեզի «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը։ Գիրքը նվեր է հասել զինվորական համազգեստով մի տղայի։
«Մենք մեր բոլոր նոր հրատարակված գրքերը տալիս ենք խաղարկության համար։ Ընտրության հատուկ որևէ մեխանիզմ չի եղել, բոլոր նոր գրքերը տվել ենք։ Գիրքը գիրք է ու դու որպես ընթերցող, պետք է իմանաս աշխարհի մասին, քո հարևանների մասին ու նաև թշնամիների մասին։ Գիրքը լավագույն միջոցն է թշնամիներին ճանաչելու, որպեսզի կարողանաս իրենց դիմագրավել։ Հիմա ինչ-որ մարդկանց դուր չի գալիս Ստամբուլ բառը, գուցե լիներ Պոլիս, Պոլիս, երևի դուր գար»,– ասաց նա։
Մեր դիտարկմանը, թե գուցե խնդիրը գրքի բովանդակությունն է` նա ասաց, որ ինքը դեռ չի կարդացել այդ գիրքը։
Նշենք, որ «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» վեպը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլում մի բանտախցում բանտարկվածների ու նրանց պատմությունների մասին է: