https://arm.sputniknews.ru/20241004/ajsuhet-kinvomvoskva-mvoskva-kinvotatrvony-verabrendavvorvel-u-verazinvel-e-81470493.html
Այսուհետ` «Կինոմոսկվա». «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել ու վերազինվել է
Այսուհետ` «Կինոմոսկվա». «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել ու վերազինվել է
Sputnik Արմենիա
Կինոթատրոնը հանդիսատեսին է ներկայանում նոր տեսքով։ 04.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-04T17:15+0400
2024-10-04T17:15+0400
2024-10-04T17:15+0400
«մոսկվա» կինոթատրոն
բրենդ
վերանորոգում
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/04/81469468_166:0:1434:713_1920x0_80_0_0_cf98825812a150f5978f49d565e3500e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է. այսուհետ այն կանվանվի «Կինոմոսկվա», ինչպես տարիներ շարունակ կոչում են այցելուները։ Այս մասին հայտնում են կինոթատրոնի մամուլի ծառայությունից։Կինոթատրոնը հանդիսատեսին է ներկայանում լիովին վերազինված ու նոր տեսքով։Վերազինվել և նորացվել են կինոթատրոնի թե՛ վիզուալ և ձայնային տեխնիկան, թե՛ էկրանները: Տեղադրվել են հզոր լազերային պրոյեկտորներ, որոնք ապահովում են գերհստակ պատկեր։Դահլիճներում տեղադրվել են նաև նոր ձայնային պրոցեսորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել ձայնային կարգավորումներ նաև ATMOS տեխնոլոգիաներին համապատասխան: Ձայնային այս համակարգը հնարավորություն է տալիս հավասարաչափ տարածել ձայնը դահլիճում՝ զգալիորեն բարձրացնելով հանդիսատեսի ընկալման որակը և մեծացնելով տպավորությունը:«Իսկ նոր կարգախոսը՝ «Արի կինոյի աշխարհ», հրավեր է բոլորին՝ բացահայտելու ոչ միայն կինոյի կախարդական աշխարհը, այլև վերագտնելու մի վայր, որը երկար տարիներ եղել է մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը»,– հավելում են կինոթատրոնից։Կինոթատրոնի նոր տարբերանշանում կինոթատրոնի պատմական շենքն է՝ վերևից, որը հետաքրքիր զուգադիպությամբ ունի լատիներեն «M» տառի ձևը։ Տարբերանշանը խորհրդանշում է «Կինոմոսկվայի» կենտրոնական դիրքը Երևանում և դերը՝ որպես սերունդների մշակութային կենտրոն։
«մոսկվա» կինոթատրոն
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/04/81469468_324:0:1275:713_1920x0_80_0_0_46ffead743ee5df60ee19d3a9e82017d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«մոսկվա» կինոթատրոն, բրենդ, վերանորոգում, երևան
«մոսկվա» կինոթատրոն, բրենդ, վերանորոգում, երևան
Այսուհետ` «Կինոմոսկվա». «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել ու վերազինվել է
Կինոթատրոնը հանդիսատեսին է ներկայանում նոր տեսքով։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է. այսուհետ այն կանվանվի «Կինոմոսկվա», ինչպես տարիներ շարունակ կոչում են այցելուները։ Այս մասին հայտնում են
կինոթատրոնի մամուլի ծառայությունից։
Կինոթատրոնը հանդիսատեսին է ներկայանում լիովին վերազինված ու նոր տեսքով։
Վերազինվել և նորացվել են կինոթատրոնի թե՛ վիզուալ և ձայնային տեխնիկան, թե՛ էկրանները: Տեղադրվել են հզոր լազերային պրոյեկտորներ, որոնք ապահովում են գերհստակ պատկեր։
«4K լազերային պրոյեկցիայի պայմաններում դրանք ապահովում են գույնի պայծառություն և լույսի հավասարաչափ բաշխում, ինչը թույլ է տալիս դահլիճի ցանկացած անկյունից տեսնել բարձր որակի պատկեր»,–նշված է հաղորդագրությունում։
Դահլիճներում տեղադրվել են նաև նոր ձայնային պրոցեսորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել ձայնային կարգավորումներ նաև ATMOS տեխնոլոգիաներին համապատասխան: Ձայնային այս համակարգը հնարավորություն է տալիս հավասարաչափ տարածել ձայնը դահլիճում՝ զգալիորեն բարձրացնելով հանդիսատեսի ընկալման որակը և մեծացնելով տպավորությունը:
«Իսկ նոր կարգախոսը՝ «Արի կինոյի աշխարհ», հրավեր է բոլորին՝ բացահայտելու ոչ միայն կինոյի կախարդական աշխարհը, այլև վերագտնելու մի վայր, որը երկար տարիներ եղել է մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը»,– հավելում են կինոթատրոնից։
Կինոթատրոնի նոր տարբերանշանում կինոթատրոնի պատմական շենքն է՝ վերևից, որը հետաքրքիր զուգադիպությամբ ունի լատիներեն «M» տառի ձևը։ Տարբերանշանը խորհրդանշում է «Կինոմոսկվայի» կենտրոնական դիրքը Երևանում և դերը՝ որպես սերունդների մշակութային կենտրոն։