https://arm.sputniknews.ru/20241003/ljubvov-uspenskajaji-dstery-hanel-en-erkric-hajtni-e-dardzel-te-vortegh-karvogh-e-na-linel-81413394.html
Լյուբով Ուսպենսկայայի դստերը հանել են երկրից. հայտնի է դարձել, թե որտեղ կարող է նա լինել
Լյուբով Ուսպենսկայայի դստերը հանել են երկրից. հայտնի է դարձել, թե որտեղ կարող է նա լինել
Sputnik Արմենիա
Միակ դստեր անհետացման մասին 70-ամյա երգչուհին հայտնել էր հոկտեմբերի 2-ի երեկոյան։ Հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ 03.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-03T13:57+0400
2024-10-03T13:57+0400
2024-10-03T14:38+0400
թմրանյութ
լյուբով ուսպենսկայա
դուստր
առևանգում
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0d/27159821_0:83:1601:983_1920x0_80_0_0_57908fc979037faf792ad8bf0e794dc2.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Նոր շրջադարձեր են եղել ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի ընտանիքում. նրա 34-ամյա դուստրը՝ Տատյանա Պլակսինան, արդեն երրորդ օրն է, ինչ կապի դուրս չի գալիս։Երգչուհին փորձում է գտնել նրան փաստաբանների և իրավապահների օգնությամբ, հետքերը տանում են արտերկիր։ Մասնավորապես, «Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ աղջիկը գտնվում է Իսրայելում, և նրա հետ ամեն ինչ կարգին է։70-ամյա երգչուհին Բաքվում հյուրախաղերից վերադառնալուց հետո տեսել է, որ աղջկա հեռախոսն ու անձնական իրերը տանն են, իսկ տան աշխատողներից ոչ մեկը չգիտի` ուր է նա։ Տատյանայի որոնումներին անմիջապես միացել է երգչուհու փաստաբանն ու ընկերուհին՝ Ելենա Սենինան։ «Բազա»-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Տատյանային տեղափոխել են այլ երկիր, պահում են թմրանյութի ազդեցոթյան տակ և ստիպել հարցազրույց տալ, որը դեռ չի հրապարակվել, բայց դրանում աղջիկը վարկաբեկում է մորը և նրա ռուսամետ դիրքորոշումը:Լյուբով Ուսպենսկայան 10 մլն ռուբլու հայց է ներկայացրել Ֆիլիպ Կիրկորովի դեմ. փաստաբանՍենինան ներկայացրել է տեղի ունեցածի իր վարկածը. մինչ Ուսպենսկայան հյուրախաղերի էր, Ուկրաինայից սադրիչները կապ են հաստատել Տատյանայի հետ, որը թմրանյութերից կախվածություն ունի: Նրան «նստեցրել» են թմրանյութերի վրա, ուրիշ երկրի տոմս են գնել ու տարել։ Փաստաբանի խոսքով՝ Տատյանայի գտնվելու վայրը հայտնի է։ Նրա անհետացման փաստով դիմում է ներկայացվել ԱԴԾ։ Ուսպենսկայան նաև օգնություն է խնդրել հասարակական գործիչ Վիտալի Բորոդինից, որը կատարվածի երկու վարկած է հայտնել։Նշենք, որ Տատյանան Ուսպենսկայայի դուստրն է չորրորդ ամուսնությունից՝ գործարար Ալեքսանդր Պլակսինի հետ։ Աղջիկը նույնպես երգչուհի է և հաճախ ելույթ է ունենում մոր հետ։Նա թմրանյութերի հետ խնդիրներ է ունեցել, սակայն բուժման մի քանի փուլ է անցել և վերջին տարիներին արգելված միջոցներ չի օգտագործել: Թմրամոլության հողի վրա խնդիրներ է ունեցել իր աստղային մայրիկի հետ, սակայն ավելի ուշ նրանց հաջողվել է հաշտվել։ Տատյանան երկար տարիներ ապրում էր հոր մոտ՝ ԱՄՆ-ում։Լյուբով Ուսպենսկայան սափրել է 29–ամյա դստեր գլուխը` կորցրած ատամների պատճառով. տեսանյութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0d/27159821_90:0:1510:1065_1920x0_80_0_0_70e191f51e425cc34672a82cdbf6176f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրանյութ, լյուբով ուսպենսկայա, դուստր, առևանգում, ռուսաստան
թմրանյութ, լյուբով ուսպենսկայա, դուստր, առևանգում, ռուսաստան
Լյուբով Ուսպենսկայայի դստերը հանել են երկրից. հայտնի է դարձել, թե որտեղ կարող է նա լինել
13:57 03.10.2024 (Թարմացված է: 14:38 03.10.2024) Միակ դստեր անհետացման մասին 70-ամյա երգչուհին հայտնել էր հոկտեմբերի 2-ի երեկոյան։ Հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Նոր շրջադարձեր են եղել ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի ընտանիքում. նրա 34-ամյա դուստրը՝ Տատյանա Պլակսինան, արդեն երրորդ օրն է, ինչ կապի դուրս չի գալիս։
Երգչուհին փորձում է գտնել նրան փաստաբանների և իրավապահների օգնությամբ, հետքերը տանում են արտերկիր։ Մասնավորապես, «Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ աղջիկը գտնվում է Իսրայելում, և նրա հետ ամեն ինչ կարգին է։
70-ամյա երգչուհին Բաքվում հյուրախաղերից վերադառնալուց հետո տեսել է, որ աղջկա հեռախոսն ու անձնական իրերը տանն են, իսկ տան աշխատողներից ոչ մեկը չգիտի` ուր է նա։ Տատյանայի որոնումներին անմիջապես միացել է երգչուհու փաստաբանն ու ընկերուհին՝ Ելենա Սենինան։ «Բազա»-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Տատյանային տեղափոխել են այլ երկիր, պահում են թմրանյութի ազդեցոթյան տակ և ստիպել հարցազրույց տալ, որը դեռ չի հրապարակվել, բայց դրանում աղջիկը վարկաբեկում է մորը և նրա ռուսամետ դիրքորոշումը:
Սենինան ներկայացրել է տեղի ունեցածի իր վարկածը. մինչ Ուսպենսկայան հյուրախաղերի էր, Ուկրաինայից սադրիչները կապ են հաստատել Տատյանայի հետ, որը թմրանյութերից կախվածություն ունի: Նրան «նստեցրել» են թմրանյութերի վրա, ուրիշ երկրի տոմս են գնել ու տարել։
Փաստաբանի խոսքով՝ Տատյանայի գտնվելու վայրը հայտնի է։ Նրա անհետացման փաստով դիմում է ներկայացվել ԱԴԾ։ Ուսպենսկայան նաև օգնություն է խնդրել հասարակական գործիչ Վիտալի Բորոդինից, որը կատարվածի երկու վարկած է հայտնել։
«Առաջինը՝ աղջկան կարող էին առևանգել։ Եվ երկրորդը` ընտանիքի մի բարեկամուհի կա, որը մութ գործերով է զբաղվում, որոնց մասին ես հետո կխոսեմ: Մենք հիմա գործողությունների ալգորիթմ ենք մշակում»,-ասել է Բորոդինը։
Նշենք, որ Տատյանան Ուսպենսկայայի դուստրն է չորրորդ ամուսնությունից՝ գործարար Ալեքսանդր Պլակսինի հետ։ Աղջիկը նույնպես երգչուհի է և հաճախ ելույթ է ունենում մոր հետ։
Նա թմրանյութերի հետ խնդիրներ է ունեցել, սակայն բուժման մի քանի փուլ է անցել և վերջին տարիներին արգելված միջոցներ չի օգտագործել: Թմրամոլության հողի վրա խնդիրներ է ունեցել իր աստղային մայրիկի հետ, սակայն ավելի ուշ նրանց հաջողվել է հաշտվել։ Տատյանան երկար տարիներ ապրում էր հոր մոտ՝ ԱՄՆ-ում։