00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 0.6 %

Բաժանորդագրվել
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում սեպտեմբերին սակագներն աճել են 3.6 %-ով:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2024 թ. սեպտեմբերը 2023 թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.6 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2 %: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ներկայացնելով սպառողական գների փոփոխությունները 2024 թ. հունվար–սեպտեմբերին։
Կոմիտեից տեղեկացնում են, որ 2024 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.0 %, իսկ 2024 թ. օգոստոսի համեմատ՝ 0.6 % գնանկում:
Մասնավորապես 2024 թ. սեպտեմբերին 2023 թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է հնդկացորենի 12.2 %, ձավարի՝ 6.7 %, մակարոնեղենի՝ 6.2 % գնանկում: Գնանկում է արձանագրվել նաև խոզի և տավարի մսերի (4.5 % և 0.6 %) շուկաներում: Բացի այդ, նվազել են հրուշակեղենի գները՝ 3.3%-ով, թարմ կաթինը՝ 1.8 %-ով, հացինը՝ 0.4 %-ով:
Փոխարենը սեպտեմբերին աճել է ալյուրի գինը` 1.0%-ով, սուրճինը՝ 9.2 %-ով, կարագինը՝ 1.2 %-ով, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում` 7.4 %–ով:
Գնաճը օգոստոսին կազմել է 1.3 տոկոս, հուլիսի` 0.3. ԿԲ նախագահ
Բանջարեղենի գինը 2024 թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ 4.3 %–ով նվազել է, փոխարենը 1.0 %–ով աճել են մրգի գները:
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա դրանց գների մակարդակը նվազել է 1.7 %-ով։
Մասնավորապես բենզինի շուկայում 2024 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է գնի անփոփոխ մակարդակ և դիզելային վառելիքի 1.5 % գնանկում: Մինչդեռ 2024 թ. օգոստոսի համեմատ սեպտեմբերին գրանցվել է բենզինի 2.5 % գնաճ, իսկ դիզելային վառելիքը կրկին գնանկում է արձանագրել (0.1 %–ով):
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում այս սեպտեմբերին սակագներն աճել են 3.6 %-ով:
ՀՀ–ում տարվա վերջում գնաճը կլինի ավելի բարձր. ԿԲ նախագահ
Ինչ վերաբերում է փոխարժեքին, ապա 2024թ. սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 387.4 դրամ, ինչը 0.1%-ով գերազանցել է 2023 թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշը (386.9 դրամ):
Լրահոս
0