00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվս 300 մլն դրամ աջակցություն` աղետի գոտուն. նախարարությունը վերաբաշխում է արել

© Sputnik / Marianna GalstyanԱլավերդին աղետից հետո
Ալավերդին աղետից հետո - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2024
Ալավերդին աղետից հետո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աջակցության այս ծրագիրը կվերաբերի աղետի գոտու շուրջ 150 շահառու տնտեսվարողների։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Եվս 300 մլն դրամ աջակցություն կտրամադրվի ՀՀ Լոռիի և Տավուշի մարզերի այն տնտեսվարողներին, որոնք տուժել են այս տարվա մայիսին հեղեղումների հետևանքով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Նշենք, որ մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարմանհետևանքով վնասվել են ճանապարհներ, քանդվել կամուրջներ, հեղեղվել բազմաթիվ տներ։ Աղետը 4 մարդու կյանք է խլել։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ գույքագրվել են տնտեսվարողների վնասները, նրանց ցանկը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, տնտեսվարողների գործունեության վերաբերյալ տեղեկությունները ներկայացրել է ՊԵԿ–ը, իսկ կրած վնասի չափի մասին տեղեկությունը` ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
Ըստ ստացված տվյալների` առանձնացվել է կրած վնասի երեք մակարդակ` ցածր, միջին և բարձր, ու ըստ այդ մակարդակների էլ ՀՀ կառավարությունը տարբեր փուլերով տրամադրում է աջակցություն։
Այս անգամ, ինչպես նշեց Պապոյանը, աղետի գոտու տնտեսվարողներին աջակցությունը կտրամադրվի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումից։ Նախարարի խոսքով` աջակցության ծրագրի համար այդ միջոցները կվերցվեն «ԷՔՍՊՈ 2025. Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի` ՀՀ մասնակցության համար հատկացված գումարներից։
«2025 թ. ապրիլի 13-ից հոկտեմբերի 13–ը անցկացվելիք «ԷՔՍՊՈ 2025. Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպիչների հետ համապատասխան բանակցություններ են վարվել, համաձայնեցվել է նրանց հետ ֆինանսական այս միջոցների վերաբաշխումը և, արդյունքում, ՀՀ կառավարությունը որևէ տույժ չի կրի։ Այդ 300 մլն դրամը տնտեսվարողների միջև հավասարաչափ կբաշխվի 3–րդ և 4–րդ եռամսյակների միջև»,– ընդգծեց Պապոյանը։
Նախարարն ավելացրեց, որ աջակցության այս ծրագիրը կվերաբերի աղետի գոտու շուրջ 150 շահառու տնտեսվարողի։
Ավելի վաղ ասվել էր, որ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած տնտեսվարողները մոտ 300 մլն հավելյալ աջակցություն կստանան։
Լրահոս
0