https://arm.sputniknews.ru/20241002/rd-kurski-shrjanum-ukrainakan-6-ats-e-khvocvel-marzpet-81399358.html
ՌԴ Կուրսկի շրջանում ուկրաինական 6 ԱԹՍ է խոցվել. մարզպետ
ՌԴ Կուրսկի շրջանում ուկրաինական 6 ԱԹՍ է խոցվել. մարզպետ
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ–ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։ 02.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-02T23:20+0400
2024-10-02T23:20+0400
2024-10-03T00:06+0400
կուրսկ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/11/79581838_0:118:1255:823_1920x0_80_0_0_be061abd7095131116e2c486d006b85f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Կուրսկի շրջանում ուկրաինական 6 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այդ մասին հայտնել է մարզպետ Ալեքսեյ Սմիրնովը:Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 6–ի առավոտյան ժամը 5:30–ին հարձակման են անցել Կուրսկի շրջանում` տարածք գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը դադարեցվել: Նա ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահմանից հեռացնելով:ՌԴ ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում 8 ԱԹՍ են ոչնչացրել Բելգորոդի և Կուրսկի մարզերումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել, անդադար կրակում է, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: Պուտինն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա և Ռուսաստանի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն:Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հատուկ ռեժիմ է գործում։
կուրսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/11/79581838_0:0:1255:941_1920x0_80_0_0_2cfe58f9efbf8b929b7c60f61ef5c46f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուրսկ, ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու
կուրսկ, ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու
ՌԴ Կուրսկի շրջանում ուկրաինական 6 ԱԹՍ է խոցվել. մարզպետ
23:20 02.10.2024 (Թարմացված է: 00:06 03.10.2024) Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ–ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Կուրսկի շրջանում ուկրաինական 6 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այդ մասին հայտնել է մարզպետ Ալեքսեյ Սմիրնովը:
«Մեր ՀՕՊ–ը շարունակում է հետ մղել թշնամու հարձակումը. արդեն խոցվել է ուկրաինական 6 ինքնաթիռային տիպի ԱԹՍ։ Շնորհակալություն մեր մարտիկներին: Հիշեցնում եմ, որ բեկորները կարող են պարունակել պայթուցիկ նյութեր կամ դրանց վրա կարող են կիրառվել թունավոր նյութեր: Մի դիպեք դրանց: Զանգահարեք 112 համարով»,– նշել է Սմիրնովը Telegram–ալիքում։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 6–ի առավոտյան ժամը 5:30–ին հարձակման են անցել Կուրսկի շրջանում` տարածք գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը դադարեցվել: Նա ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահմանից հեռացնելով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել, անդադար կրակում է, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: Պուտինն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա և Ռուսաստանի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հատուկ ռեժիմ է գործում։